Վարսակի փաթիլներ, հատուկ սարքավորման օգնությամբ ջարդուտրոր արած վարսակաձավար, որը ստանում է մատնեքավոր կամ հարթ տեսք։ Օգտագործվում է արագ վարսակաձավարի շիլա պատրաստելու կամ որպես ուրիշ նախաճաշերի հիմք օգտագործելու համար՝ օրինակ գրանոլայի և մյուսլիի։

Արտադրության տեխնոլոգիա խմբագրել

Փաթիլներ ստանալու համար վարսակի հատիկները չորացնում են, մաքրում մղիկից, կոկում և շոգեհարում։ Շոգի գործողության տակ հատիկները ավելի փափուկ են դառնում, ինչը նկատելիորեն կրճատում է նրանց օգտագործման ժամկետը։ Այդ նույն նպատակին է ծառայում նաև սահահարթումը, որը խոշորացնում է մթերքի մակերեսը։ Եզրափակիչ փուլում փաթիլները ենթարկվում են ջերմական մշակման (թեթև շիկացման)։

Տեսակներ խմբագրել

Հումքի որակին և մշակման եղանակին նայած, վարսակի փաթիլները թողարկվում են երեք տեսակով՝ «Հերկուլես», ծաղկաթերթային և «Էքստրա»։ «Հերկուլես» և ծաղկաթերթայինները պատրաստում են բարձրորակ վարսակաձավարից։

«Էքստրան» պատրաստում են առաջին կարգի վարսակից։ «Էքստրա» փաթիլների չափերը բաժանվում են երեք համարների։

  1. Ողջ հատիկներից փաթիլներ։
  2. Կտրատած հատիկներից մանր փաթիլներ։
  3. Կտրատած հատիկներից արագ պատրաստվող փաթիլներ։

Արագ պատրաստվող փաթիլները ամենաբարակն են բոլորից։ Որպես կանոն, ինչքան քիչ ժամանակ է պահանջվում փաթիլների պատրաստման համար, այդքան շատ գործողություններ են եղել նրանց արտադրության համար․ կրկնակի շոգեհարումներ, սահահարթում և այլն[1]։ Դիետաբանները խորհուրդ են տալիս օգտագործել այն փաթիլները, որոնք եփել են պահանջում, քանի որ դրանք ավելի են մոտ անապակ հատիկներին և տալիս են ավելի երկար կշտության ցգացում[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oats — January Grain of the Month | The Whole Grains Council
  2. Happy Healthy Long Life: Dr. Caldwell Esselstyn’s Heart Disease Prevention & Reversal Diet
  3. «Why Steel Cut Oatmeal? - Ask Dr. Weil». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսակի փաթիլներ» հոդվածին։