Վարպետների տուն (ռուս.՝ Дом мастеров), ժողովրդական արվեստի թանգարան Կալուգա քաղաքում։ Գտնվում է 19-րդ դարի կեսերին կառուցված և փորագրություններով զարդարված փայտե տանը, որը պատմության և ճարտարապետության հուշարձան է։

Վարպետների տուն
Տեսակթանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալուգա
Հիմնադրվել է1992
Կայքdmkaluga.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[1]։

Պատմություն խմբագրել

Կալուգայում ժողովրդական արհեստների իրերի ցուցադրությամբ ռուսական մշակութային կենտրոն և թանգարան ստեղծելու գաղափարը առաջացել է դեռևս 20-րդ դարի 80-ական թվականների սկզբին։ Այդ ժամանակ Վլադիմիր Նիկանորովիչ Ռակովը[2]՝ «Կալուգայի հարմոն» ժողովրդական սիրողական խմբի գեղարվեստական ղեկավարը, համագործակցում էր ժողովրդական արվեստի գիտամեթոդական կենտրոնի հետ, որն օժանդակում էր Վարպետների տան ստեղծման գաղափարը։

Օգնություն են ցուցաբերել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության Համառուսաստանյան միության նախագահ Իվան Իվանովիչ Բելյակովը և մարզի մշակույթի վարչության պետ Պավել Վասիլևիչ Կուդրյավցևը[2]։

1992 թվականի փետրվարի 12-ին Փականագործական տանը հիմնվել է «Վարպետների տուն» ակումբ-թանգարանը[3]։ Այցելուների համար թանգարանը բացվել է 1992 թվականի դեկտեմբերի 29-ից[4], երբ այնտեղ անցկացվել է առաջին էքսկուրսիան։

Այժմ թանգարանը Կալուգայի քաղաքային բյուջետային մշակույթի հաստատությունն է։ ՄՀԲՀ (Մշակույթի համայնքային բյուջետային հիմնարկ) պաշտոնական անունը «Վարպետների տուն» է։

Թանգարանի ֆոնդեր խմբագրել

Թանգարանի ցուցադրությունը կառուցված է անհատական արհեստների ցուցադրման սկզբունքով՝ «Կերամիկա», «Փայտ», «Հյուսվածք», «Գործվածքներ» և «Ժամանակակից կիրառական արվեստ»։ Բացում է «Ռուսական վերնասենյակ» ցուցահանդեսը, որտեղ անցկացվում են ստեղծագործական հանդիպումներ և վարպետաց դասեր։ Ցուցահանդեսի հիմքում ընկած է Կալուգա քաղաքի մշակույթի վաստակավոր գործիչ Վլադիմիր Նիկանորովիչ Ռակովի 20-րդ դարի 60-80-ական թվականներին հավաքած մասնավոր հավաքածուն[4]։

Ռուսական վերնասենյակ

Վերնասենյակը տան ամենամեծ և ամենալուսավոր սենյակն է, որտեղ կա մի վառարան՝ հնոց։ Այստեղ սովորաբար հյուրեր էին ընդունում և կազմակերպում էին տոնական տոնակատարություններ։ Այժմ այստեղ անցկացվում են ժամանակակից արհեստավորների՝ ավանդական արհեստների շարունակողների, մշտական ցուցահանդեսները[5][6]։

Կերամիկա

«Կերամիկայի» սրահում հավաքված են կավից պատրաստված իրեր՝ խլուդնևյան խաղալիք (Կալուգայի շրջանի ավանդական կավե խաղալիք), խեցեղենի նմուշներ (կուլաներ, սափորներ, կաթսաներ, խնկամաններ և այլն)[7], ինչպես նաև 19-րդ դարի վառարանների համար կալուգայի խեցեղենի նմուշներ՝ հաղճասալիկներ։

Փայտ

«Փայտի» սրահը ներառում է այն արհեստների իրերը, որոնք կապված են փայտանյութի մշակման հետ՝ տակառագործություն, ոտնաճախարակագործություն, փորագրություն և փայտի վրա նկարչություն։

Հյուսվածք

«Հյուսվածքի» սրահում հավաքվում են արհեստավորների գործերը, որոնք զբաղվում էին զամբյուղներ և այլ իրեր հյուսելով։ Այստեղ կա հյուսած կահույք, զամբյուղներ և ձկնորսության պարագաներ։ Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում լապտաների հավաքածուն։

Գործվածքներ

«Գործվածքների» սրահում գտնվում են Կալուգայի արհեստագործուհիների կողմից պատրաստված իրերը։ Սա ներառում է ոչ միայն ջուլակությունը, այլև մանելը, ասեղնագործությունը, ժանյակագործությունը, ծիսական տիկնիկներ պատրաստելը։ Այստեղ կա նաև 18-րդ դարի Կալուգայի շրջանի ավանդական կնոջ զգեստներ։

Ժամանակակից կիրառական արվեստ

Վերջին սրահը պարունակում է ժամանակակից արհեստավորների գործեր, որոնք շարունակում և աջակցում են Կալուգայի շրջանում ավանդական արհեստների զարգացմանը։

Ցուցահանդեսներ, էքսպոզիցիաներ և վարպետության դասեր խմբագրել

Կալուգայի Վարպետների տանը պարբերաբար անցկացվում են ավանդական ժողովրդական մշակույթի և կենցաղի առարկաների[8], ժամանակակից կիրառական արվեստի գործերի[9][10][11] (այդ թվում՝ կերամիկաներ[12][13], կավե իրեր[14], փայտե իրեր[15], թաղիք և բուրդ[16], կտավատե կեմ[17], կորնեպլաստիկա[18][19], ժանյակավոր գործվածք[20], ինտերերային խաղալիքներ[21], ասեղնագործություններ[22]) ցուցադրություններ, անցկացվում են վարպետաց դասեր և վարպետների հետ հանդիպումներ՝ աճող սերնդին փորձի և գիտելիքների փոխանցման համար[23]։ Երեխաների համար անցկացվում են երաժշտական-խաղային դասընթացներ, որոնք համընկնում են ուղղափառ և ժողովրդական օրացույցի տոների հետ[24][25], երեխաների և մեծահասակների համար կազմակերպվում են դեկորատիվ-կիրառական արվեստին վերաբերվող թեմաներով մրցույթներ[26]։ Վարպետների տանը ցուցադրվում են ակումբ-թանգարանի խմբակներ հաճախող երեխաների աշխատանքները[27], ինչպես նաև միացյալ Կալուգայի շրջանի այլ մանկապատանեկան ստեղծագործություններ[28]։

Թանգարանի գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում միջոցառումները, որոնք նվիրված են ժողովրդական խաղալիքների՝ ֆիլիմոնովյան[29], խլուդնևսկյան[30][31], ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների ավանդական տիկնիկների[32] և հեղինակային խաղալիքների պահպանմանը[19][33][34][35]։

Իր փայտե, մի քիչ հեքիաթային ճարտարապետության շնորհիվ ամանորյա տոներին Վարպետների տունը ծառայում է որպես Ձմեռ պապի պաշտոնական նստավայր Կալուգայում[36][37][38]։ Ակումբ-թանգարանը նաև հանդիսանում է բազմաթիվ քաղաքային տոնական միջոցառումների համակազմակերպիչ[39][40][41][42][43][44], անցկացնում ցուցահանդեսներ՝ նվիրված Ռուսաստանի պատմության մեջ նշանակալի իրադարձություններին[45]։

2012 թվականից «Վարպետների տանը» գործում է «Ավանդական ջուլհակության» խմբակը[46]։ Այստեղ նաև իր գործունեությունն է իրականացնում «Կալուգայի հարմոն» ժողովրդական ինքնագործ խմբակը[47][48]։

«Կալուգայի հարմոն» խմբագրել

«Կալուգայի ռուսական միաշարք հարմոն» անսամբլը գոյություն ունի 1987 թվականից։ Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1987 թվականի մայիսի 3-ին՝ Կալուգա քաղաքի մշակույթի և հանգստի քաղաքային պարկում։ Իր անունը ստացել է 1988 թվականի նոյեմբերից[49]։ Ավելի քան երեսուն տարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը նրա հիմնադիր Վլադիմիր Նիկանորովիչ Ռակովն էր (1941-2019)[50]։

Ստեղծագործական ողջ ժամանակահատվածում Ռուսաստանի տարբեր քաղաքներում ժողովրդական ինքնագործ խումբը անցկացրել է ավելի քան 1000 համերգ։ «Կալուգայի ռուսական միաշարք հարմոն»-ը պարբերաբար մասնակցում է ամենամյա փառատոներին և հարմոնահարների համագումարներին։ Անսամբլի երգացանկում ներառված են ժողովրդական ծիսական երգեր և կոմպոզիցիաներ՝ հարսանիք, Մասլենիցա, Հոգեգալուստ, կլոր պարեր, քնարական և հումորային չաստուշկաներ[51]։ «Կալուգայի ռուսական միաշարք հարմոն» ժողովրդական ինքնագործ խմբի գործունեության հիմնական ուղղությունը Կալուգա երկրամասի ավանդույթների պահպանումն է, զարգացումը և քարոզումը։

Լ. Ա. Կլիմենտովսկու անվան պատկերասրահ-թանգարանի մասնաճյուղ խմբագրել

Թանգարանի մասնաճյուղը գտնվում է քաղաքի կենտրոնում (Թանգարանային փողոց, 30)։ Այն Կալուգայի հայտնի նկարչուհի Լյուդմիլա Ալեքսանդրովնա Կլիմենտովսկայայի պատկերասրահն է (29.09.1916-15.03.2000)[52][53]: Նկարչուհու մահից հետո դուստրը Գալինա Միխայլովնա Բորիսովան նրա աշխատանքները և որոշ անձնական իրեր նվիրաբերել է Կալուգա քաղաքին։ Հենց դրանք են դարձել 2001 թվականի աշնանը ստեղծված պատկերասրահի հիմքը (առաջին տարվա ընթացքում՝ որպես «Կերպարանք» պատկերասրահի կառուցվածքային ստորաբաժանում»)[54]։

Ներկայումս այն Կալուգայի միակ թանգարանն է, որտեղ ցուցադրվում են միայն մեկ նկարչի կտավներ։ Ներկայացված նկարների մեծ մասը նվիրված է Կալուգային և նրա պատմությանը, քաղաքի անցյալ տեսքին։ Պատկերասրահում ներկայացված են նաև Կլիմենտովսկայայի անձնական իրերը, նամակներն ու փաստաթղթերը[55]։

Մրցանակներ խմբագրել

  • 2005 թվականին «Ռուսաստանի լավագույն տարածաշրջանային թանգարաններ» անվանակարգում Վարպետների տունը դարձել է Ռուսաստանի մշակույթի նախարարության Յուրի Սենկևիչի անվան զբոսաշրջության ազգային մրցանակի դափնեկիր[56]։
  • 1990 թվականի փետրվարի 1-ին «Կալուգայի ռուսական միաշարք հարմոն» անսամբլն արժանացել է «ժողովրդական անսամբլի» պատվավոր կոչմանը[57]։
  • «Նվագիր հարմոն» համառուսաստանյան փառատոնի բազմակի դափնեկիր[49]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Перечень объектов культурного наследия на оф. сайте Правительства Калужской области
  2. 2,0 2,1 Владимир Раков: Во мне звенят ключи гремячевские…, 2006
  3. «История Дома мастеров | Дом мастеров». dmkaluga.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 Калужская энциклопедия, 2005
  5. Диана Курбатова Яркий мир из маленьких кусочков // "Весть" : газета Калужской области. — 2006.
  6. Наталия Ливанова Весенняя встреча с прекрасным // "Весть" : газета Калужской области. — 2006.
  7. Назвали горшком, чтобы в печь ставили // "Весть" : газета Калужской области. — 2015. — № 168—171 (7478-7481). — С. 17.
  8. «В калужском Доме мастеров открылась выставка народных костюмов». Телерадиокомпания "Ника". 25 сентября 2016 года.
  9. «Калужские рукодельники подготовились к Пасхе — Газета «Калужская неделя»». Газета «Калужская неделя» (ռուսերեն). 2016 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  10. «Выставка семьи художников из Тарусы открылась в калужском Доме мастеров». Телерадиокомпания ГТРК "Калуга". 21 января 2017 года.
  11. Светлана Малявская На что годятся 1500 салфеток // "Весть" : газета Калужской области. — 2012. — № 27—30 (7337-7340). — С. 18.
  12. «Авторскую керамику представили на выставке в Доме мастеров Калужские новости» (ռուսերեն). kaluganews.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  13. «Выставка керамических изделий открылась в Доме мастеров». Телерадиокомпания ГТРК "Калуга". 16 мая 2016 года.
  14. «Выставка «Волшебная глина» открылась в Доме мастеров» (ռուսերեն). gtrk-kaluga.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  15. «Выставка росписи по дереву открылась в Доме мастеров». Телерадиокомпания ГТРК "Калуга". 16 июля 2016 года.
  16. «В Доме мастеров открылась выставка изделий из войлока». Телерадиокомпания ГТРК "Калуга". 26 января 2016 года.
  17. «Сёстры-мастерицы приглашают калужан на «Льняные смотрины»». Телерадиокомпания "Ника". 19 Октября 2016 года.
  18. «В Доме мастеров открылась выставка корнепластики». Телерадиокомпания ГТРК "Калуга". 13 ноября 2015 года.
  19. 19,0 19,1 Наталья Реченцева Сюрприз для лешего // "Весть" : газета Калужской области. — 2009.
  20. «Выставка кружев открылась в Доме мастеров». Телерадиокомпания ГТРК "Калуга". 14 февраля 2016.
  21. «В Доме мастеров открылась выставка интерьерной игрушки». Телерадиокомпания ГТРК "Калуга". 5 апреля 2016 года.
  22. Наталия Ливанова Ни дня без строчки // "Весть" : газета Калужской области. — 2010. — № 84 (6415). — С. 4.
  23. «Калужанам рассказали о куклах-оберегах и глиняной посуде — Газета «Калужская неделя»». Газета «Калужская неделя» (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  24. Наталья Разорёнова Вперёд ... к корням! // "Весть" : газета Калужской области. — 2015. — № 327—331 (8927-8931). — С. 2.
  25. «Детский праздник «Осенины» в Доме мастеров». Информационный портал "Smile.Kaluga.ru".(չաշխատող հղում)
  26. «Калужане будут шить варежки для Снегурочки» (ռուսերեն). kaluga24.tv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  27. «Выставка глиняной игрушки «Сказка своими руками» открылась в Доме мастеров». Телерадиокомпания ГТРК "Калуга". 26 марта 2017 года.
  28. «Мелодия души прозвучала в калужском Доме мастеров». Телерадиокомпания "Ника". 12 марта 2017 года.
  29. «В Доме мастеров открылась выставка филимоновской игрушки». Телерадиокомпания ГТРК "Калуга". 21 ноября 2015 года.
  30. «Выставка хлудневской игрушки открылась в Доме мастеров». Телерадиокомпания ГТРК "Калуга". 14 марта 2016 года.
  31. «В областном центре представят и слепят бренд Калужской области». Телерадиокомпания "Ника". 11 Ноября 2016 года.
  32. «В Доме мастеров открылась выставка кукол народов мира». Телерадиокомпания ГТРК "Калуга". 5 июня 2016 года.
  33. «Выставка авторских кукол открылась в Доме мастеров». Телерадиокомпания ГТРК "Калуга". 6 февраля 2017.
  34. «Выставка авторской глиняной игрушки открылась в Доме мастеров». Телерадиокомпания ГТРК "Калуга". 18 февраля 2017 года.
  35. Юлия Чупрова Куклы с точностью до рюшки // "Весть" : газета Калужской области. — 2011. — № 334—337 (7149-7152). — С. 30.
  36. «Дед Мороз позвал всех в гости — Газета «Калужская неделя»». Газета «Калужская неделя» (ռուսերեն). 2015 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  37. «В Калуге открылась резиденция Деда Мороза» (ռուսերեն). kaluga24.tv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  38. «Дом Деда Мороза в Калуге назвали самым красивым». Информационный портал "Калужские новости". 3 января 2016 года. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  39. «Лестницу пожеланий запустят в небо калужане на День города Калужские новости» (ռուսերեն). kaluganews.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  40. Капитолина Коробова (13 августа 2014 года). «На День города калужан пригласят бесплатно полетать над Калугой». Сайт газеты Калужской области "Весть".
  41. «Пожилых людей Калуги и Обнинска зовут в музей и на концерты». Телерадиокомпания "Ника". 29 Сентября 2016 года.
  42. «Калужская молодежь подготовит подарки ветеранам своими руками». Сайт газеты Калужской области "Весть". 31 марта 2017 года.
  43. ««Моя фантазия» к празднику». Телерадиокомпания "Ника". 7 Марта 2015 года.
  44. «Калужан приглашают провести бессонную ночь». Телерадиокомпания "Ника". 18 Мая 2016 года.
  45. «Тульские мастера привезли в Калугу мини-арсенал» (ռուսերեն). kaluga24.tv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  46. «Традиционное ткачество | Дом мастеров». dmkaluga.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  47. «Народный самодеятельный коллектив «Калужская тальянка» | Дом мастеров». dmkaluga.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  48. «В Калужском Доме мастеров провели творческий эксперимент». Телерадиокомпания "Ника". 21 Января 2017 года.
  49. 49,0 49,1 Народному коллективу «Калужская тальянка» исполнилось 20 лет., 2010
  50. «Ушёл из жизни основатель Дома мастеров и ансамбля «Калужская тальянка» Владимир Раков». Телерадиокомпания "Ника" (ռուսերեն). 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  51. Наталия Ливанова И улица повеселела // "Весть" : газета Калужской области. — 2009.
  52. «Картинная галерея Людмилы Климентовской» (ռուսերեն). visit-kaluga.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  53. «Калужская областная организация Союза художников России - Климентовская Людмила Александровна». www.art.kaluga.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  54. «Юбилейная художественная выставка «Заслуженный художник Российской Федерации Людмила Александровна Климентовская (1916-2000). Живопись»». Сайт Калужского музея изобразительных искусств. 6 сентября 2016 года.
  55. «Картинная галерея Людмилы Климентовской». Информационный портал "Smile.Kaluga".(չաշխատող հղում)
  56. «Дом мастеров удостоен диплома». Сайт газеты Калужской области "Весть". 4 октября 2005 года.
  57. «Ах, «Калужская тальянка»!». Сайт газеты Калужской области "Весть". 8 апреля 2005 года.

Գրականություն խմբագրել

  • Зоточкин А. М Музеи Калуги. — Калуга: изд-во, 2016. — 180 с. — 4500 экз. — ISBN 978-5-9909216-4-1
  • Личенко С. И. Народное искусство Калужского края XIX—XX веков. — Калуга: Фридгельм, 2001. — 117 с.
  • Раков В. Н. Родники народного творчества: Из истории калужских промыслов. — Калуга: Офсет плюс, 2009. — С. 318—335.
  • Салахова Н. В и др. Родиноведение в школе. — Калуга: Изд-во Н. Бочкаревой, 1999. — С. 21, 23, 35. — 129 с. — ISBN 5-89552-?
  • Дом мастеров // Калужская энциклопедия / гл. ред. В. Я. Филимонов. — Калуга: Изд-во науч. лит-ры Н.Ф. Бочкарёвой, 2005. — С. 128. — 496 с. — ISBN 5-89552-024-3
  • «Литература о Доие мастеров». Официальный сайт (ռուսերեն). Калужская областная научная библиотека имени В. Г. Белинского. 2017. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.

Հոդվածներ և հրապարակումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարպետների տուն» հոդվածին։

Արտաքին լրատվամիջոցներ խմբագրել