Վարդա Ալ-Ջազաիրիա (արաբ․՝ وردة الجزائرية‎‎, հուլիսի 22, 1939(1939-07-22)[1][2], Փարիզի 18-րդ շրջան, Ֆրանսիա[3] - մայիսի 17, 2012(2012-05-17)[4][1][2][…], Կահիրե, Եգիպտոս), ալժիր-լիբանանցի և եգիպտացի երգչուհի։ Հայտնի է իր եգիպտական-արաբական երգերով և երաժշտությամբ։ Նրա անունը բառացիորեն նշանակել է «Ալժիրական Վարդա», բայց արաբական աշխարհում նրան սովորաբար անվանել են պարզապես «Վարդա» կամ «Ալժիրական Վարդ»։

Վարդա Ալ-Ջազաիրիա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1939(1939-07-22)[1][2]
ԾննդավայրՓարիզի 18-րդ շրջան, Ֆրանսիա[3]
Մահացել էմայիսի 17, 2012(2012-05-17)[4][1][2][…] (72 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ԳերեզմանEl Alia Cemetery
Քաղաքացիություն Ալժիր,  Ֆրանսիա և  Եգիպտոս
Մայրենի լեզուԱրաբերենի Ալժիրի բարբառ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և արվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Ալաուտյան թագավորության շքանշան և Ծառայությունների ազգային շքանշան
 Warda al-Jazairia Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վարդան ծնվել է 1939 թվականի հուլիսի 22-ին Ֆրանսիայի Պյուտո քաղաքում։ Նրա մայրը լիբանանցի է, իսկ հայրը՝ ալժիրցի։ 1951 թվականին՝ տասնմեկ տարեկան հասակում, սկսել է երգել և շատ արագ հայտնի է դարձել՝ հայրենասիրական արաբական երգեր երգելով։ 1972 թվականին Ալժիրի նախագահ Հուարի Բումեդիանն նրան խնդրել է երգել Ալժիրի Անկախության օրվա առթիվ, և նա ելույթ է ունեցել Եգիպտոսի նվագախմբի հետ։

Այնուհետև տեղափոխվել է Եգիպտոս, որտեղ մեծ ժողովրդականություն է վայելել։ Ամուսնացել է եգիպտացի հայտնի կոմպոզիտոր Բալիհ Համդիի հետ («Baligh Hamdi»)։ Կատարել է Համիդիի և եգիպտացի այլ կոմպոզիտորների բազմաթիվ երգեր։ Նրա համբավն արագ տարածվել է։ Երգչուհին տարեկան մի քանի ալբոմ է թողարկել։ Բացի այդ, Վարդան նկարահանվել է եգիպտական մի քանի ֆիլմերում՝ մեծ կինոաստղերի կողքին, ինչպիսին է Ռուշդի Աբազան («Roushdy Abaza»): Ստացել է Եգիպտոսի քաղաքացիություն և երկրի համար երգել է այնպիսի հանրաճանաչ ազգային երգեր, ինչպիսիք են «Helwa Belady El Samra»-ը։

Եգիպտական «Իմ մեծ հայրենիք» երգը («Ալ Ուաթան Ալ Աքբար») այդ ժամանակ կատարել են Եգիպտոսի երաժշտական արդյունաբերության ամենամեծ աստղերը, այդ թվում՝ Աբդել Հալիմ Հաֆեզը (Abdel Halim Hafez), Շադիան (Shadia), Սաբահը (Sabah), Նաջաթ Ալ-Սաղիրան (Al Najat Saghira)[5] և Ֆայզա Կամելը (Faiza Kamel)։ Երգը դատապարտել է գաղութատիրությունը և կոչ է արել ստեղծել միացյալ արաբական երկիր՝ օտարերկրյա բռնազավթումը տապալելու համար։

Մահ խմբագրել

Վարդան մահացել է 2012 թվականի մայիսի 17-ին Եգիպտոսի Կահիրե քաղաքում՝ սրտի կաթվածից։ Նա 72 տարեկան էր[6]։ Մայիսի 19-ին նրա մարմինը տեղափոխվել է Ալժիր, որտեղ կազմակերպվել է պետական հուղարկավորություն։ Նրա մարմինը թաղվել է Ալժիրի ազգային հերոսների Էլ-Ալյա (Еl Alia) գերեզմանատանը[7][8]։

Մրցանակներ խմբագրել

  • «Athir» ազգային վաստակի շքանշան (Ալժիր, 2004 թվականի նոյեմբերի 1)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb13901001q
  4. 4,0 4,1 4,2 Veteran Algerian singer Warda Al-Jazairia dies in Cairo at 72
  5. Who is Al Najat Saghira?, 2015, Accessed 2015/08/28.(անգլ.)
  6. «Veteran Algerian singer Warda dies in Cairo at the age of 72». alarabiya. 2012 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «L'Algérie dit adieu à Warda sa diva enterrée comme une figure de l'etat». RFI. 2012 թ․ մայիսի 20. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  8. «Algeria tribute to Arab singing legend Warda». AFP. 2012 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  9. JOURNAL OFFICIEL DE LA REPUBLIQUE ALGERIENNE N° 69

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդա Ալ-Ջազաիրիա» հոդվածին։