Վարդար (ֆուտբոլային ակումբ)
«Վարդար», մակեդոնիայի ամենատիտղոսակիր ակումբը, տեղակայված է մայրաքաղաք Սկոպյեում: Միակ ակումբն է, որը մասնակցում է Մակեդոնիայի առաջին լիգայի բոլոր առաջնություններին: Ակումբի տնային մարզադաշտը հանդիսանում է Փիլիպոս II Մակեդոնացու անվան ազգային մարզադաշտը: Տարողունակությունը կազմում է 36 400 հանդիսատես:
![]() | |||
![]() | |||
Ամբողջական անուն | «Ֆուտբոլային ակումբ «Վարդար» Սկոպյե» | ||
---|---|---|---|
Գույներ | «Կարմիր-սև» («Ցրևնո-Ցրին») | ||
Երկիր | ![]() | ||
Մարզադաշտ | «Փիլիպոս II Մակեդոնացու անվան ազգային մարզադաշտ» | ||
Տարողունակություն | 36 400 | ||
Տեր | ![]() | ||
Նախագահ | ![]() | ||
Մարզիչ | ![]() | ||
Կայք | |||
2017/18 | 2 | ||
|
ՊատմությունԽմբագրել
«Վարդար» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1947 թվականին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում: Վարդար անվանումը ստացել է մակեդոնական մի գետից, որը հոսում է երկրի մայրաքաղաքով:
Թիմի առաջին ժողովում որոշվեց, որ նրանք պետք է հանդես գային կապույտ համազգեստի ներքո: Սակայն երկրորդ ժողովի ժամանակ ակումբի գույնը փոխվեց՝ դառնալով սպիտակ-կարմիր: 1963 թվականին՝ Սկոպյեի երկրաշարժից հետո թիմը ստացավ ներկայից կարմիր և սև գույներով համազգեստը: Այդ տարին նշանավորվեց մարզական մեծ իրադարձությամբ. մակեդոնական ակումբը դուրս եկավ բարձրագույն դիվիզիոն: «Կարմրասևերը» անցումային խաղում պարտության մատնեցին Նովի Սադան ներկայացնող «Սլոգին»:
1961 թվականին մակեդոնացիները զարմացրեցին բոլորին՝ եզրափակչի ճանապարհին պարտության մատնելով «Պարտիզան», «Ռադնիչկա» և «Սպլիտ» ակումբներին: Վճռական խաղում թիմը 2:1 հաշվով կարողացավ հաղթել «Վարտեքս» ակումբին: «Վարդարի» թիմի առաջնորդը Անդոն Դոնչևսկին է: Նա 14 տարի խաղացել է մակեդոնական ակումբում՝ անցկացնելով 305 խաղ և դառնալով 217 գոլի հեղինակ:
Նրա անվան հետ է կապվում «Վարդարի» մյուս հաջողությունը: 1986/1987 մրցաշրջանում Դոնչևսկին արդեն թիմի մարզիչն էր և կարողացավ թիմի հետ միասին արժանանալ Հարավսլավիայի առաջնության գավաթին: Հետագայում թիմը զրկվեց գավաթից: Պատճառը «պայմանավորված» խաղն էր, որում թիմը հաղթել էր: Այդ պատճառով թիմը զրկվեց գավաթից և մրցաշրջանը սկսեց -6 միավորով: Չնայած ամեն ինչի թիմը իրավունք ստացավ ներկայանալ Հարավսլավիայի 19987/1987 թվականների Գավաթի առաջնությունում: Մակեդոնական ակումբի մասնակցությունը երկար չտևեց: Նրանց մրցակիցը Պորտուգալական Պորտուն էր, որին նրանք 2 անգամ խոշոր հաշվով պարտվեցին:
Թիմում սկսեց ճգնաժամ, որի արդյուքնում քիչ էր մնում թիմը դուրս գար բարձրագույն դիվիզիոնից:
Եվրոգավաթում «Կարմրասևերը» շատ հաջողությունների չհասան: Երկու ռաունդ անց մակեդոնական ակումբը դուրս մնաց պայքարից:
2003/2004 մրցաշրջանում՝ Չեմպիոնների Լիգայում, թիմը հրաշք գործեց՝ պայքարից դուրս մղելով ռուսական ԲԿՄԱ-յին (3:2 հաշվով): «Վարդար»-ին ընդամենը 1 գոլ չհերիքեց «Սպարտային» հաղթելու համար, և այդպես էլ չկարողացավ դուրս գալ խմբային փուլից:
2014 թվականի հունվարի 27-ին ակումբի գլխավոր մարզիչ դարձավ ռուս Սերգեյ Անդրեևը[1]:
ՏիտղոսներԽմբագրել
Ազգային գավաթներԽմբագրել
- Մակեդոնիայի առաջնություն (ռեկորդ)
- 1992/93, 1993/94, 1994/95, 2001/02, 2002/03, 2011/12, 2012/13, 2014/15, 2015/16 մրցաշրջանների Մակեդոնիայի առաջնության Հաղթող (9):
- 2000/01, 2004/05 մրցաշրջանների Մակեդոնիայի առաջնության փոխ-չեմպիոն:
- 1995/96, 2003/04, 2005/06 մրցաշրջանների Մակեդոնիայի առաջնության Բրոնզե մեդալակիր:
- Հարավսլավիայի գավաթ / Մակեդոնիայի գավաթ (ռեկորդ)
- 1960/1961, 1992/93, 1994/95, 1997/98, 1998/99, 2006/07 մրցաշրջանների Հաղթող (6):
- 1995/96 մրցաշրջանի Ֆինալիստ:
- Մակեդոնիայի սուպերգավաթ (ռեկորդ)
- 2013, 2015 թվականների Մակեդոնիայի սուպերգավաթի Հաղթող (2):
Ելույթները ԵվրոգավաթումԽմբագրել
Մրցաշրջան | Տուրնիր | Ռաունդ | Մրցակից | Տանը | Որպես Հյուր | Ընդհանուր առարկա | |
---|---|---|---|---|---|---|---|
1961/62 | Գավաթների գավաթի առաջնություն | Առաջին ռաունդ | Դանֆերմլին | 2:0 | 0:5 | 2:5 | |
1985/86 | ՈՒԵՖԱյի գավաթ | Առաջին ռաունդ | Դինամո Բուխարեստ | 1:0 | 1:2 | 2:2 | |
Երկրորդ Ռաունդ | Դանդի Յունայթեդ | 1:1 | 0:2 | 1:3 | |||
1987/88 | Եվրոգավաթ | Առաջին Ռաունդ | Պորտու | 3:0 | 0:4 | 3:4 | |
1994/95 | ՈՒԵՖԱյի գավաթ | Նախնական ռաունդ | Բեկեշչաբա1912 | 1:1 | 0:1 | 1:2 | |
1995/96 | ՈՒԵՖԱյի գավաթ | Նախնական ռաունդ | Իբերիա Սամտրեդիա | 1:0 | 2:0 | 3:0 | |
Առաջին ռաունդ | Բորդո | 0:2 | 1:1 | 1:3 | |||
1996/97 | ՈՒԵՖԱյի գավաթ | Նախնական ռաունդ | Գորիցա | 2:1 | 1:0 | 3:1 | |
Առաջին ռաունդ | Հալմստադ | 0:1 | 0:0 | 0:1 | |||
1998/99 | Գավաթների գավաթի առաջնություն | Նախնական ռաունդ | Սպարտակ | 0:1 | 0:2 | 0:3 | |
1999/00 | ՈՒԵՖԱյի գավաթ | Նախնական ռաունդ | Լեգիա Վարշավա | 0:5 | 0:4 | 0:9 | |
2001/02 | ՈՒԵՖԱյի գավաթ | Նախնական ռաունդ | Սդանդարտ Լյոժ | 0:3 | 1:3 | 1:6 | |
2002/03 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Առաջին որակավորման ռաունդ | Դյուդելանժ | 3:0 | 1:1 | 4:1 | |
Երկրորդ որակավորման ռաունդ | Լեգիա Վարշավա | 1:3 | 1:1 | 2:4 | |||
2003/04 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Առաջին որակավորման ռաունդ | Բարի Թաուն | 3:0 | 1:2 | 4:2 | |
Երկրորդ որակավորման ռաունդ | ԲԿՄԱ Մոսկվա | 1:1 | 2:1 | 3:2 | |||
Երրորդ որակավորման ռաունդ | Սպարտա Պրահա | 2:3 | 2:2 | 4:5 | |||
ՈՒԵՖԱյի գավաթ | Առաջին ռաունդ | Ռոմա | 1:1 | 0:4 | 1:5 | ||
2004 | Ինտերտոտոյի գավաթ | Առաջին ռաունդ | Էթնիկոս | 5:1 | 5:1 | 10:2 | |
Երկրորդ ռաունդ | Հենտ | 1:0 | 0:1 | 1:14:3 | |||
Երրորդ ռաունդ | Շալկե-04 | 1:2 | 0:5 | 1:7 | |||
2005/06 | ՈՒԵՖԱյի գավաթ | Առաջին ընտրական | Էլբասանի | 0:0 | 1:1 | 1:1 | |
Երկրորդ ընտրական ռաունդ | Ռապիդ Բուխարեստ | 1:1 | 0:3 | 1:4 | |||
2006/07 | ՈՒԵՖԱյի գավաթ | Առաջին ընտրական ռաունդ | Ռոզելարե | 1:2 | 1:5 | 2:7 | |
2007/08 | ՈՒԵՖԱյի գավաթ | Առաջին ընտրական ռաունդ | Անորտոսիս | 0:1 | 0:1 | 0:2 | |
2012/13 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Երկրորդ որակավորման ռաունդ | ԲԱՏԵ Բորիսով | 0:0 | 2:3 | 2:3 | |
2013/14 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Երկրորդ որակավորման ռաունդ | Ստյաուա | 1:2 | 0:3 | 1:5 | |
2015/16 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Երկրորդ որակավորման ռաունդ | ԱՊՈԵԼ | 1:1 | 0:0 | 1:1 | |
2016/17 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Երկրորդ որակավորման ռաունդ | Դինամո Զագրեբ | 1:2 | 2:3 | 3:5 |
Եվրոգավաթում անցկացրել է 53 խաղ՝ +12=13-28, 51-90: Կարողացել է դուրս գալ ՉԼ-ի երրորդ որակավորման փուլ: Եվրոգավաթում, «Վարդար»ի կազմում ամենաշատ հանդիպումները անցկացրել է Մուարեմ Զեկիրը՝ 21 հանդիպում: Ամենաշատ գոլերը հեղինակել է բրազիլացի Վանդեիրը՝ 13:
Առաջնություն | Խ | Հ | Ո | Պ | Հ |
---|---|---|---|---|---|
Չեմպիոնների լիգա | 15 | 3 | 5 | 7 | 19-26 |
Գավաթների գավաթ | 4 | 1 | 0 | 3 | 2-8 |
Եվրոպայի լիգա | 28 | 5 | 8 | 15 | 18-46 |
Ինտերտոտոյի գավաթ | 6 | 3 | 0 | 3 | 12-10 |
Ընդհանուր | 53 | 12 | 13 | 28 | 51-90 |
ԿազմԽմբագրել
- 2017 թվականի մարտի 23-ի-ի դրությամբ
|
|
Հայտնի ֆուտբոլիստներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայքը (մակեդ.)
- Երկրպագուների կայքը (մակեդ.)