Բոբան Նիկոլով
Բոբան Նիկոլով (մակեդոներեն՝ Бобан Николов, հուլիսի 28, 1994[1], Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, հունգարական «Քիշվարդ» ակումբի և Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան։
Բոբան Նիկոլով մակեդոներեն՝ Бобан Николов | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հյուսիսային Մակեդոնիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 28, 1994[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
խմբագրելՆիկոլովը իր հայրենի քաղաքի «Բրեգալնիցա» ակումբի սան է։ 2010 թվականին տեղափոխվել է Ռումինիա, որտեղ սովորել է Գեորգե Հաջիի ակադեմիայում։ 2012 թվականին Բոբանը պայմանագիր է կնքել «Վիիտորուլի» հետ։ 2013 թվականի մարտի 8-ին «Գազ Մեթանի» դեմ խաղում նորամուտը նշել Է Ռումինիայի առաջնությունում[2]։ Մայիսի 19-ին «ՍՍտյաուայի» դեմ խաղում Նիկոլովը խփել էիր առաջին գոլը «Վիիտորուլի» կազմում[3]։ 2015 թվականի ամռանը նրա պայմանագիրը ռումինական ակումբի հետ ավարտվել էր, և Բոբանը ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել էր հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Վարդարի» հետ։ Օգոստոսի 23-ին «Մլադոստի» դեմ խաղում նորամուտն է նշել Մակեդոնիայի առաջնությունում[4]։ 2016 թվականի մարտի 3-ին մայրաքաղաքային «Մլադոստի» դեմ խաղում Նիկոլովը խփել է իր առաջին գոլը «Վարդարի» կազմում[5]։ Ակումբի կազմում Բոբանը երկու անգամ հաղթել է Մակեդոնիայի առաջնությունում։
2018 թվականի սկզբին Նիկոլովը տեղափոխվել է հունգարական «Վիդեոտոն» (հետագայում վերանվանվել է Մոլ Վիդի)։ Փետրվարի 24-ին «Վաշաշի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում[6]։
Միջազգային կարիերա
խմբագրել2016 թվականի մայիսի 29-ին Ադրբեջանի հավաքականի դեմ ընկերական խաղում Նիկոլովը նորամուտն է նշել Մակեդոնիայի հավաքականի կազմում[7]։ 2017 թվականի մարտի 24-ին Լիխտենշտեյնի հավաքականի դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում Բոբանը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[8]։
2017 թվականին Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի կազմում Նիկոլովը Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Իսպանիայի[9], Սերբիայի[10] և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղին[11]։
Գոլեր Մակեդոնիայի հավաքականի կազմում
խմբագրել№ | Ամսաթիվ | Տեղ | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1. | 2017 թվականի մարտի 24 | Ռայնպարկ, Վադուց, Լիխտենշտայն | Լիխտենշտայն | 0:1 | 0:3 | Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորում |
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
- Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2015/2016
- Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2016/2017
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Газ Метан VS. Вииторул Констанца 4:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Стяуа VS. Вииторул Констанца 2:5» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Вардар VS. Младость Царев Двор 6:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Младость Царев Двор VS. Вардар 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Видеотон VS. Вашаш 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Македония VS. Азербайджан 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Лихтенштейн VS. Македония 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Испания (до 21) VS. Македония (до 21) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Сербия (до 21) VS. Македония (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Македония (до 21) VS. Португалия (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբան Նիկոլով» հոդվածին։ |