Բացել գլխավոր ցանկը

Արթուր Միրանյան

հայ ֆուտբոլիստ

Արթուր Աշոտի Միրանյան (ուկր.՝ Артур Міранян, դեկտեմբերի 27, 1995, Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, ով կիսապաշտպանի դիրքով հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում և մակեդոնական «Վարդարում»։

Football pictogram.svg
Արթուր Միրանյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 27, 1995(1995-12-27)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 176 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2012-2014 Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015 Հյուսիսային Մակեդոնիա Վարդար 12 (0)
Ազգային հավաքական
2011 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 17 տ․) 5 (1)
2011-2012 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 18 տ․) 8 (5)
2013-2014 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 19 տ․) 4 (2)
2014-մինչ օրս Հայաստան Հայաստան (երիտ․) 8 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆուտբոլային կարիերաԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների երիտասարդական միությունում իր առաջնամուտը Արթուրը կատարել է 2013 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքը ներկայացնող «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կազմում։

Առաջին հանդիպման ընթացքում թիմը մրցել է ընդդեմ իսպանական «Ռեալ Սոսիեդադի»։ Խաղն ավարտվել է «3-2» հաշվով՝ հգուտ իսպանական ակումբի։ 2015 թվականին Արթուր Մինասյանը տեղափոխվել է Մակեդոնիայի Հանրապետության «Վարդար» ֆուտբոլային ակումբ[2]։

Հավաքականի կազմումԽմբագրել

Մակեդոնական «Վարդար» տեղափոխվելուց հետո Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում հանդես գալու ցանկություն հայտնեց և դիմեց Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային։ ՖԻՖԱ-ն որոշել է բավարարել Միրանյանի դիմումը։ Հայաստանի հավաքականի շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ֆուտբոլիստին ուղարկել է Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղերին մասնակցելու հրավեր։

Ավելի վաղ տասնութամյա խաղացողը հանդես է եկել Ուկրաինայի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականում։ Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության որակավորման փուլում՝ 2011 թվականի հոկտեմբերի 25-ին, Արթուրը կատարեց իր առաջնամուտը։ Բելգիայի դեմ այդ խաղն ավարտվեց Ուկրաինայի հաղթանակով՝ 0-2։

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում իր նորամուտը Միրանյանը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Բելառուսի դեմ խաղում։ Այդ խաղն ավարտվեց հայ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2-1։

ԾանոթագրություններԽմբագրել