Վարդան Հայրապետյան
Վարդան Իվանի Հայրապետյան (1912, Տեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1938):
Վարդան Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Ծննդավայր | Տեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՎարդան Հայրապետյանը ծնվել է 1912 թվականին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ Գյուղի դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1930 թվականին աշխատել է ուսուցիչ, եղել դպրոցի տնօրեն։ 1938 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։
1940 թվականին Յայջիի դպրոցի տնօրենն էր, երբ մեկնեց պարտադիր զինվորական ծառայության։ Պատերազմական օրերին կռվել է Առաջին բելոռուսական ռազմաճակատում, Կարմա և Դովսկ քաղաքների մատույցներում։ Մարտական առաջադրանքը կատարելու համար պարգևատրվել է շքանշանով։ Վիրավորվել է թշնամու դեմ մղված կռիվներից մեկում։ Ապաքինվելուց հետո վերադարձել և մասնակցել է Օդեսայի անցմանն ու Բեռլինի գրավմանը[1]։
Վարդան Հայրապետյանն արժանացել է «Կարմիր աստղի» շքանշանի, մեդալների, հետպատերազմյան տարիներին լավագույն աշխատանքի համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով[1]։
Գորիս քաղաքի դպրոցներում եղել է տնօրեն, ուսմասվար, մի քանի տարի ղեկավարել է հայրենի գյուղի կոլտնտեսության աշխատանքները[1]։
Պարգևներ
խմբագրել- «Կարմիր աստղի» շքանշան
- «Աշխատանքային արիության համար» մեդալ