Վարդան Գաբրիելյան

հայ նկարիչ

Վարդան Սերգեյի Գաբրիելյան (հոկտեմբերի 13, 1956(1956-10-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Վարդան Գաբրիելյան
Ծնվել էհոկտեմբերի 13, 1956(1956-10-13) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1975 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1983 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչական ֆակուլտետը։ 1987 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության երիտասարդական սեկցիայի անդամ է, 2001 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ Ստեղծագործում է վերացական, կոնստրուկտիվ, ֆիգուրատիվ, կրոնական թեմաներով։

Վարդան Գաբրիելյանի գործերը գտնվում են տարբեր երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Երևանում, Մոսկվայում, Հելսինկիում, Բազելում, Շարժայում, Նյու Ջերսիում, Թեհրանում, Ֆլորենցիայում, Օլդենբուրգում, Վենետիկում, Բեյրութում, Դուբայում[1]։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Վարդան Գաբրիելյանի աշխատանքները ցուցադրվում են

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վարդան Գաբրեիյանի մասին Գալա արտ պատկերասրահի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել