Վարդան Ատրյան
Վարդան Ատրյան (Վարդան Հովհաննեսի Աստվածատրյան, հուլիսի 13, 1896, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից:
Վարդան Ատրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1896 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 6, 1974 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | խմբագիր և արձակագիր |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վարդան Ատրյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թիֆլիսում։ 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1934 թվականին՝ Վ. Ի. Լենինի անվան տրանսպորտի ինժեներների անդրկովկասյան ինստիտուտը (Թիֆլիս)։ 1930-1934 թվականներին եղել է «Պրոլետար» օրաթերթի, 1930-1932 թվականներին՝ «Արշավ» և «Հոկտեմբեր» հանդեսների, 1932-1934 թվականներին «Գրոհ» ամսագրի խմբագիրը։ 1942-1955 թվականներին Վրաստանի խորհրդային գրողների միության հայկական բաժանմունքի նախագահն էր։
Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Զրահագնացքը», տպագրվել է 1926 թվականին, «Գրական արշավ» ամսագրում։
Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում[1]:
Վարդան Ատրյանի երկերի մատենագրությունըԽմբագրել
- Զրահագնացք, Երևան, Պետհրատ, 1930, 58 էջ։
- Գրոհում (վեպ), Թիֆլիս, 1932, 246 էջ։
- Շավարշ Մամյան (վիպակ), Թբիլիսի, 1947, 256 էջ։
- Երկեր, Թբիլիսի, Սախելգամի, 1947, 264 էջ։
- Արյունոտ քառուղիներով (վեպ), գիրք Ա, Թբիլիսի, 1955, 388 էջ։
- Արյունոտ քառուղիներով (վեպ), գիրք Բ, Թբիլիսի, 1957, 472 էջ։
- Հողի ձայնը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 447 էջ։
- Կարմիր ձիավոր (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 400 էջ։
- Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1969, 306 էջ։
Վ. Ատյանի կատարած թարգմանությունները (վրացերենից)Խմբագրել
- Վրաստանի գարունը (վրաց մանկագիրների ստեղծագործությունների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Վ. Ատրյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 114 էջ։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 48-49
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 662)։ |