Վարազդատ Համբարձումյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարազդատ Համբարձումյան (1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խաչքարագործ վարպետ, ՀՀ ժողովրդական վարպետ։

Վարազդատ Համբարձումյան
Ծնվել է1960
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ստեղծագործություն(ներ)«Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձան և Հայոց ցեղասպանության հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1988 թվականից։

2010 թվականին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում տեղի է ունեցել Վարազդատ Համբարձումյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են շուրջ 400 ստեղծագործությունների լուսանկարներ, խաչքարերի, քանդակագործության վերաբերյալ տեսաշար և քանդակագործի մասին պատմող ֆիլմ[1]։

2010 թվականի մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում կանգնեցվել է Վարազդատ Համբարձումյանի կերտած խաչքար հուշակոթողը՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտի հերոս, գումարտակի հրամանատար Վաղարշակ Շահինյանի հիշատակին։

Վարազդատ Համբարձումյանի խաչքարերը ստեղծվում են խաչքարագործության բազմադարյա, ամուր արմատների հիմքով, զարգանում են ստեղծող վարպետի աշխարհի և տիեզերքի ինքնատիպ ընկալմամբ։

Վարազդատ Համբարձումյանի ստեղծած խաչքարերը գտնվում են ՀՀ և Արցախի տարբեր վայրերում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Հոլանդիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հունաստանում, Շվեյցարիաում, Դանիաում, ԱՄԷ-ում, Թուրքիայի հայկական եկեղեցու պատի մեջ, Ուկրաինայում և այլուր։

Արցախում նահատակվածների հիշատակին նվիրված խաչքարեր ունի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բակում, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի դիմաց, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում։ Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարը տեղադրված է Շուշի տանող ճանապարհին։

Պարգևներ խմբագրել

  • Մայամիի Սուրբ Դավիթ եկեղեցու բակում տեղադրված Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի համար ստացել է «Յուրահատուկ և բարձր վարպետություն» պարգև, 2006
  • «Խաղաղարար, համաշխարհային այլանս»-ի կազմակերպած միջազգային ցուցահանդեսին արժանացել է «Տաղանդ և կոչում» շքանշանի, Մոսկվա, 2009
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010
  • Պատվոգրեր՝ զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարերի համար

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել