Հայոց ցեղասպանության հուշարձան (Սինգապուր)
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։
![]() Հայոց ցեղասպանության հուշարձան Սինգապուրում | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2014 |
Երկիր | ![]() |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելԽաչքարը տեղադրվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության նահատակների։ Հուշարձանը տեղադրվել է 2014 թվականին Հիշողության պարտեզում, որտեղ ամփոփված են նաև բազմաթիվ հայկական տապանաքարեր[1]։ Հուշարձանի ստեղծման նախաձեռնողը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Բուդաղյանն է։
Հեղինակ
խմբագրելՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
խմբագրելՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ամենահին քրիստոնեական կառույցն է Սինգապուրում. կառուցվել է 1835 թվականին, օծվել՝ 1836 թվականին։ Եկեղեցու բակում կան բազմաթիվ հայկական տապանաքարեր, որոնք ամփոփված են Հիշողության պարտեզում։ Եկեղեցին գտնվում է Սինգապուրի «Հիլլ» և «Արմենիա» փողոցների միջև։ Այն ազգային պատմական կոթող է, տեղակայված է Սինգապուրի բոլոր քարտեզների վրա։ ճարտարապետը իռլանդացի Ջորջ Քոլմանն է։ Եկեղեցին հեղինակի ամենահայտնի գործերից է։