Վարադերո (իսպ.՝ Varadero ) առողջարանային քաղաք Կուբայի Մատանզաս նահանգում։

Բնակավայր
Վարադերո
իսպ.՝ Varadero
ԵրկիրԿուբա Կուբա
Հիմնադրված էդեկտեմբերի 5, 1887 թ.
Մակերես32 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն21 170 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-5
Վարադերո (Կուբա)##
Վարադերո (Կուբա)

Գտնվում է Հավանայից 140 կմ արևելք՝ Իկակոս թերակղզում։ Կարիբյան ավազանի խոշորագույն հանգստյան գոտիներից մեկը։

1992 թվականինին Վարադերո լողափը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենամաքուր լողափերից մեկը[1]։

Իկասոս թերակղզին, որի վրա գտնվում է հանգստավայրը, տարածվում է օվկիանոսից 20 կմ հեռավորության վրա և իր ամենալայն մասում ունի ընդամենը 1,2 կմ լայնություն։ Իկակոս հրվանդանը, թերակղզու հյուսիսային ծայրամասը, համարվում է Կուբայի ամենահյուսիսային կետը[2]։

Պատմություն խմբագրել

Վարադերոյի մասին առաջին հիշատակումը գրանցվել է 1555 թվականին։ Հանգստավայրը հիմնադրվել է 1872 թվականին, իսկ արագ զարգացումը սկսվել է XX դարի 30-ական թվականների սկզբներին[3]։

Թերակղզում կան մի քանի հնագիտական հուշարձաններ (Ամբրոսիոյի քարանձավը՝ հին հնդկացի նկարիչների ժայռապատկերներով)։

Հանգստավայրի հայտնիությունը տարեցտարի ավելանում է։ Վարադերոյի երկայնքով տեղակայված են հանրահայտ հյուրանոցային ցանցերի ամենաշքեղ հյուրանոցները, որոնք ունեն եվրոպական մակարդակի սպասարկում։ Վարադերոն հայտնի է որպես վերականգնողական դայվինգի գոտի։ Հանգստավայր կարելի է մուտք գործել մայրուղու վրա տեղադրված անցակետերի միջոցով[4]։ Թերակղզուց քսան կիլոմետր դեպի հարավ-արևմուտք գտնվում է Վարադերոյի օդանավակայանը՝ «Խուան Գուալբերտո Գոմեսը», որը երկրի երկրորդ կարևորագույն օդանավակայանն է Հավանայի «Խոսե Մարտիից» հետո[5]։

 
Վարադերոն արբանյակից
 
Վարադերո լողափ

Մշակույթի գործերում խմբագրել

Վարադերոն գովերգվում է Կառլոս Պուեբլայի նույնանուն երգում։ Այն գովերգվում է մի ուրիշ հայտնի երգում ևս «Դա մենք ենք ասում» «Կրակ» խմբի կատարմամբ, Արգելված թմբուկահարներ խմբի «Կուբան մոտ է» երգում, Իրժիի և Կարել Սվոբոդայի ղեկավարությամբ գործող գործիքային նվագախմբի և չեխոսլովական "Discobolos" խմբի "Varadero, bila plaz" կոմպոզիցիայում։

Քույր քաղաքներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Վարադերո // Կիրիլի և Մեֆոդիայի զբոսաշրջկության հանրագիտարան. — 2008.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cuba's famous Varadero beach to celebrate environment in 2020». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  2. ILA-boy (2008-06). «Satellite pictures, from NASA World Wind Globe, version 1.4». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  3. https://commons.wikimedia.org/wiki/Category:Varadero. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Events and Festivals». www.varaderoguide.net. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Text "Varadero, Cuba" ignored (օգնություն)
  5. «Varadero Cuba». www.netssa.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարադերո» հոդվածին։