Բացել գլխավոր ցանկը

Նոր Վարագավանք, հայկական վանական համալիր Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։

Նոր Վարագավանք
Nor Varaga-1.JPG
Նոր Վարագավանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Տավուշի մարզ, Վարագավանի մոտ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ և Տավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակկանգուն, վերանորոգվում է
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ14-րդ դար.
Կոորդինատներ: 40°55′30.00000009999″ հս․ լ. 45°12′6.4800000999951″ ավ. ե. / 40.9250000000277723° հս․. լ. 45.201800000027773763° ավ. ե. / 40.9250000000277723; 45.201800000027773763

Պատմություն և ճարտարապետությունԽմբագրել

Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին[2]: Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները[3]։ Վանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է։ Շքեղ ձևավորում ունի գավթի շքամուտքը։ Այստեղ առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը։ Հավանաբար Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին[4]:

Անվան ծագումըԽմբագրել

Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունն ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը[4][5]:

Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620 թվականին կերտել է Վարդանը։

Տես նաևԽմբագրել

ՊատկերներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Monuments database — 2017.
  2. Kirakos Gandzaketsi. History of Armenia. Yerevan. 1982, p. 117
  3. Bedrosian, Robert. " Armenia During the Seljuk and Mongol Periods," in Richard G. Hovannisian (ed.): The Armenian People From Ancient to Modern Times, (Volume II: Foreign Dominion to Statehood: The Fifteenth Century to the Twentieth Century). New York: Palgrave Macmillan, 1997, pp. 34-37
  4. 4,0 4,1 Hasratian, Murad, and Sargsyan, Zaven. Armenia: 1700 Years of Christian Architecture. Yerevan, 2001, p. 170
  5. Holding, Nicholas. Armenia, with Nagorno Karabagh: The Bradt Travel Guide. Bradt Travel Guides, 2004, p. 174

ԳրականությունԽմբագրել

  • Սարգսյան Գ., Անապատ կամ Նոր-Վարագվանքը և նրա վիմագրությունը, «Էջմիածին», 1952, № 9–12:
  • Քարտաշյան Հ., Նոր Վարագավանքի ճարտարապետական համալիրը, ԼՀԳ, 1984, № 7: