Վասո Վասիլևի Գորգաձե (վրաց.՝ ვასო გორგაძე, 1895 - 1973), վրացի գրող։

Վասո Գորգաձե
ვასო გორგაძე
Ծնվել է1895
Վախճանվել է1973
Մասնագիտությունգրող
Ազգությունվրացի

Կենսագրություն խմբագրել

1915 թվականին ավարտել է Թբիլիսիի հոգևոր սեմինարիան։ 1915 թվականին ընդունվել է Կիևի համալսարան, որը սակայն չի ավարտել, քանի որ 1916 թվականին զորակոչվել և ուղարկվել է ռազմաճակատ։ Վրաստան է վերադարձել 1918 թվականին և զինվորական ծառայությունը մինչև 1924 թվականը շարունակել Թիֆլիսում, ապա՝ Քութայիսում։

Ունի բանաստեղծությունների 8 ժողովածու։ Թարգմանել է ռուս բանաստեղծներից՝ Պուշկինից, Նիկոլայ Նեկրասովից, Ալեքսանդր Բլոկից և ուրիշներից։ Թարգմանել է նաև Հովհաննես Թումանյանի «Մարո» պոեմը, ինչպես նաև հայ մյուս բանաստեղծների գործերից[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970
  2. ვასო გორგაძე