Վասիլ Եգորի Թայիրով (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1859[1][2], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 23, 1928(1928-04-23)[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայազգի խորհրդային այգեգինեգործ։

Վասիլ Թայիրով
Ծնվել էհոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1859[1][2]
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 23, 1928(1928-04-23)[1][2] (68 տարեկան)
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՕդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունwinemaker
Հաստատություն(ներ)Պետական գույքի նախարարություն և Խաղողագործության և գինեգործության ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1884)[3]
Տիրապետում է լեզուներինռուսերեն
 Vasiliy Tairov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1905 թվականին Օդեսայում հիմնել է գինեգործական գիտափորձնական առաջին կայանը (Թայիրովի անվան խաղողագործության և գինեգործության ԳՀԻ, Ուկրաինական ԽՍՀ)։ 1892-1918 թվականներին և 1927-1932 թվականներին Թայիրովը եղել է իր կազմակերպած «Վեստնիկ վինոդելիյա» («Вестник виноделия») ամսագրի խմբագիրը։ Գիտական աշխատանքները նվիրված են այգեգործական վիճակագրությանը, ավազահողերում խաղողի վազի սննդառության, ԽՍՀՄ-ում խաղողի սորտերի նկարագրության և շրջանացման, ինչպես նաև ֆիլոքսերայի դեմ պայքարի մեթոդների մշակման հարցերին։ Եղել է 18 գիտական ընկերությունների իսկական և թղթակից անդամ։ Թայիրովի անունով է կոչվել ՀԽՍՀ էջմիածնի շրջանի Փարաքար գյուղի խաղողագործական խորհրդային տնտեսությունը։

Երկեր խմբագրել

  • Виноградное вино и алкоголизм, Одесса, 1915;
  • Укрепление и использование песков в связи с культурой 1923.

Գրականություն խմբագրել

  • Сб. посвященный В.Е. Таирову в ознаменование 40- летию его деятельности, ч. 2, Чевствование, Одесса, 1926.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Թայիրով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Թայիրով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 136