Վասիլի Սլեպչենկո
Վասիլի Ռուդոլֆովիչ Սլեպչենկո (ռուս.՝ Василий Рудольфович Слепченко, մարտի 5, 1962, Uglegorsk, Սախալինի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 20, 1991, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, «Արվեստ կամ մահ» միության անդամ։
Վասիլի Սլեպչենկո | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1962 |
Ծննդավայր | Uglegorsk, Սախալինի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 20, 1991 (29 տարեկան) |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ռոստովի գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | գրաֆիկա |
Կենսագրություն
խմբագրելՎասիլի Սլեպչենկոն ծնվել է 1962 թվականի մարտի 5-ին Սախալին կղզում[1], բժիշկների ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Տագանրոգում[2]։ Սովորել է Տագանրոգի մանկական գեղարվեստական դպրոցում՝ աշակերտելով Լեոնիդ Ստուկանովին։
1985 թվականին ավարտել է Ռոստովի Մ. Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանը (Դոնի Ռոստով)։ Ապրել է Ռոստովի «Դերասանի տուն» հայտնի պուրակում[3][4]։
1988 թվականից եղել է «Արվեստ կամ մահ» (ռուս.՝ «Искусство или смерть») միության անդամ։
1988 թվականին «Արվեստ կամ մահ» ընկերակցության անդամների հետ տեղափոխվել է Մոսկվա[1][5]։ Ապրել է Տրիպրուդնի նրբանցքում՝ արտ-սքվոթում[6]։
Ողբերգական պատահարի զոհ է դարձել 1991 թվականի հոկտեմբերի 20-ին Դոնի Ռոստովում։ Հուղարկավորվել է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 1991 – «Վասիլի Սլեպչենկո», «Էքսպերիմենտ» ցուցասրահ, Դոնի Ռոստով
- 2012 – «Վասիլի Սլեպչենկո», Ի հիշատակ Վասիլի Սլեպչենկոյի, Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան, Դոնի Ռոստով[7][8]
- 2017 – «Արվեստ կամ մահ», ZHDANOV պատկերասրահ, Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ[9][10][11][12][13]
Խմբային ցուցահանդեսներ
խմբագրել- 1988 – «Մեկօրյա ցուցահանդես» (ռուս.՝ «Однодневная выставка»), «Прибой» գործարանի մշակույթի տուն, Տագանրոգ[14]
- 1988 – «Жупел», Նկարիչների միության ցուցասրահ Գորկու փողոցում, Դոնի Ռոստով[15][16]
- 1989 – «Իտալիան ունի երկարաճիտ կոշկի ձև» (ռուս.՝ «Италия имеет форму сапога»), Նկարիչների միության ցուցասրահ Նաբերեժնայայում, Դոնի Ռոստով
- 1990 – «Գեղանկարչության մեծ կախարդները» (ռուս.՝ «Великие чародеи живописи»), «Пересветов переулок» ցուցասրահ, Մոսկվա
- 2008 – «Մահկանացուի մասին արվեստում։ Ի հիշատակ Նիկոլայ Կոնստանտինովի» (ռուս.՝ «О смертном в искусстве. Памяти Николая Константинова»), М-պատկերասրահ, Դոնի Ռոստով[17]
- 2009 – «Արվեստ կամ մահ» միություն, Ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա
- 2017 – «Կոմսից հետո» (ռուս.՝ «После Графа»), ZHDANOV պատկերասրահ, Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ[18][19][20][21][22]
- 2019 – «Կոմսից հետո 2019» (ռուս.՝ «После Графа 2019»), ZHDANOV պատկերասրահ, Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Товарищество «Искусство или смерть» / Под ред. О. Головановой. — М.: ГМСИ, 2009. — 304 с. — ISBN 978-5-91611-006-7.
- ↑ Белозор М. Кол и другие обитатели Волшебной страны // Кто главный. — 2006. — № 6.
- ↑ Варламова И. Дом актёра уедет в Канаду // Газета Дона. — 2006. — 1 марта.]
- ↑ Хлыстун С. Донские краеведы предлагают пересмотреть отношение к мемориальным доскам // Московский комсомолец. — 2016. — 24 февр.
- ↑ Российский акционизм 1990—2000. «World Art Музей» № 28/29. — М.: Книги WAM, 2007. — 416 с.
- ↑ Рязанов В. Василий Слепченко. «Музыка для Тер-Оганьяна» // Кто главный. — 2017. — № 7-8. — С. 38.
- ↑ Сулейманова С. В Ростове покажут современное искусство России и зарубежья Արխիվացված 2020-03-29 Wayback Machine // Город N. — 2012. — 18 сент.
- ↑ Каминская М. Вечное и новое // Наше время. — 2012. — 14 сент.
- ↑ Собств. корр. «Искусство или смерть» Василия Слепченко // Кто главный. — 2017. — 10 авг.
- ↑ Собств. корр. В Таганроге открыта выставка «Искусство или смерть» художника Василия Слепченко // Вечерний Ростов. — 2017. — 14 авг.
- ↑ Строганов А. В Таганроге открылась выставка «Искусство или смерть» Василия Слепченко // www.ruffnews.ru. — 2017. — 13 авг.
- ↑ Яковлева Т. Метафизика обыденного // Prosōdia. — 2017. — № 7. — С. 139-143.
- ↑ Жаркова Н. Оттиск сознания Василия Слепченко // Новый таганрогский курьер. — 2017. — 21 авг. — С. 11.
- ↑ Немиров М. М. А. С. Тер-Оганьян: Жизнь, Судьба и контемпорари арт. — М.: GIF, 1999. — 96 с. — ISBN 5-9237-0002-6.
- ↑ Синеок С. Как фанера над Парижем // Комсомолец. — 1988. — 28 июня.
- ↑ Грекова Л. Играющие со смертью // Город N. — 2008. — 1 июля.
- ↑ Мирзабекова Н. Искусство или… макароны // Молот. — 2008. — 4 июля.
- ↑ Проницательный Г. В Таганроге пройдёт выставка, посвящённая памяти художника Леонида Стуканова // www.ruffnews.ru. — 2017. — 4 февр.
- ↑ Собств. корр. Выставка учеников художника Леонида Стуканова открылась в Таганроге // РОССИЯ. Вести-Дон. — 2017. — 27 февр.
- ↑ Собств. корр. ПОСЛЕ ГРАФА // Кто главный. — 2017. — 10 марта.
- ↑ Быкова Ю. «После Графа»: в Таганроге открыта уникальная выставка // rostov-dom.info. — 2017. — 16 марта.
- ↑ Штерн Т. Реконструкция стиля // Новый таганрогский курьер. — 2017. — 4 марта. — С. 3.