Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ (Տագանրոգ)

Ռուսաստանի նկարիչների միության Տագանրոգի բաժանմունքի ցուցասրահ (ռուս.՝ Выставочный зал Таганрогского отделения Союза художников России), գեղարվեստական ցուցադրական կենտրոն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։

Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ՎայրՀունական փողոց
Հիմնադրվել է1974
ՏնօրենVladimir Veltman?
Քարտեզ
Քարտեզ

Ստեղծման պատմություն

խմբագրել

Ցուցասրահը ստեղծվել է 1974 թվականին՝ ԽՍՀՄ նկարիչների միության Տագանրոգի բաժանմունքի գեղարվեստական արվեստանոցների հիման վրա։ Հասցեն` Հունական փողոց, 48։ Գտնվում է Հունական փողոցի և Դոբրոլյուբովի նրբանցքի անկյունում 1974 թվականին կառուցված հինգհարկանի բնակելի շենքի առաջին հարկում։ Այս նույն տարածքում տեղակայված են նաև Ռուսաստանի նկարիչների միության Տագանրոգի բաժանմունքի վարչությունը և միության անդամների արվեստանոցները։

Բացի նկարիչների միության Տագանրոգի բաժանմունքի ամենամյա ավանդական խմբային գարնանային և աշնանային հաշվետու ցուցահանդեսներից, այս դահլիճում անցկացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, ինչպես նաև տագանրոգցի արվեստագետների անհատական ցուցահանդեսներ։

Ցուցասրահում ներկայացվող և ներկայացված արվեստագետների մեջ են Լեոնիդ Ստուկանովը, Վլադիմիր Դմիտրիևը, Նատալյա Դուրիցկայան, Նիկոլայ Լիվադան, Վասիլի Օռլովը, Վյաչեսլավ Ուշենինը, Օլեգ Խասլավսկին, Վլադիմիր Վելտմանը, Վլադիսլավ Պրոտոպոպովը, Ռոման Կոստը, Յուրի Հակոբյանցը և շատ ուրիշներ։

Առավել հայտնի ցուցահանդեսներ

խմբագրել
  • 2017` «Գրաֆից հետո». Լեոնիդ Ստուկանովի հիշատակին[1][2]
  • 2016` «Մետաղի բնությունը». Ռոման Կոստ[3][4][5]
  • 2013` «Օլեգ Խասլավսկի»[6][7][8]
  • 2010` «Լեոնիդ Ստուկանով։ Վյաչեսլավ Ուշենին։ Վիկտոր Պալկո»[9][10]
  • 2008` «Նեֆրիտե արև»։ Վլադիսլավ Պրոտոպոպով[11][12][13]
  • 2007` «Չինական մեծ լուսին»։ Վլադիսլավ Պրոտոպոպով[14][15][16]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Проницательный Г. В Таганроге пройдёт выставка, посвящённая памяти художника Леонида Стуканова // www.ruffnews.ru. — 2017. — 4 февр.
  2. Собств. корр. Выставка учеников художника Леонида Стуканова открылась в Таганроге // РОССИЯ. Вести-Дон. — 2017. — 27 февр.
  3. Собств. корр. В Таганроге можно увидеть ожившее железо // Дон-ТР. — 2016. — 14 дек.
  4. Прозоровский В. Роман Кость: «У художника — всё автопортрет» // Новый таганрогский курьер. — 2016. — 3 дек.
  5. Демидов А. Роман Кость приглашает познать «Природу металла» // Новый таганрогский курьер. — 2016. — 30 ноября.
  6. Собств. корр. В Таганроге открылась персональная выставка Олега Хаславского Արխիվացված 2017-01-04 Wayback Machine // Русская планета. — 2013. — 10 окт.
  7. Нестеренко М. Зримая поэзия Արխիվացված 2016-08-15 Wayback Machine // Эксперт Юг. — 2013. — № 44.
  8. Розенберг И. Пятилетка Хаславского Արխիվացված 2017-01-04 Wayback Machine // taganrognews.ru. — 2013. — 18 окт.
  9. Челнокова В. «Это всё, что останется после меня…» // Новая таганрогская газета. — 2010. — 11 дек.
  10. Раченко О. Выставка-воспоминание // Таганрогская правда. — 2011. — 28 янв.
  11. Андриенко М. Китай глазами таганрожца // Таганрогская правда. — 2008. — 9 авг.
  12. Максимова А.И. Арт-Мастерская Анны Максимовой. — Таганрог: АДВ, 2012. — С. 33.
  13. Каратаева В. Этот загадочный китай... // Таганрогская правда. — 2008. — 2 авг.
  14. Владимирова М. Великая китайская луна // Таганрогская правда. — 2007. — 10 февр.
  15. Бурлакова А. Великая китайская луна // Таганрог. — 2007. — 15 февр.
  16. Ничипорюк С. Китайская луна на таганрогском небе // Молот. — 2007. — 20 марта.