Վասիլի Իվանովիչ Շտերնբերգ (ռուս.՝ Васи́лий Ива́нович Ште́рнберг, փետրվարի 12, 1818(1818-02-12), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 1845(1845-09-08), Հռոմ, Պապական մարզ), գեղանկարիչ, ժանրիստ և բնանկարիչ[1]։

Վասիլի Շտերնբերգ
Ծնվել էփետրվարի 12, 1818(1818-02-12)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1845(1845-09-08) (27 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, բնանկարիչ և genre painter
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԲոգդան Վիլևալդե
 Vasiliy Sternberg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1818 թվականի փետրվարի 12-ին, Սանկտ Պետերբուրգում, պաշտոնյայի ընտանիքում։ Նախ ազատ ունկնդիր է եղել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, իսկ արդեն 1835 թվականին պաշտոնապես դարձել է ակադեմիայի անդամ։ Նրա գեղանկարչության ուսուցիչը եղել է Մաքսիմ Վորոբյովը։ Բացի բնանկարներից, Շտերնբերգը զբաղվել է նաև կենցաղային գեղանկարչությամբ, հենց ակադեմիայում հաստատվելու օրերից նա նկարել է ծաղրանկարներ, որոնց շնորհիվ մեծ ուշադրության է արժանացել իր ուսուցիչների և ընկերների կողմից ակադեմիայում։ Ամառային արձակուրդները նա անց է կացրել Կաչանովկայում, իր մեկենաս Գ. Ս. Տարնովսկու կալվածքում։ Այդ ճանապարհորդությունների արդյունքում նա նկարել է կտավներ` նկարված ջրաներկով և մատիտով։ Այդպիսի նկարների թվում է 1837 թվականին ջրանկարած «Տոնավաճառ Իչնե քաղաքում» կտավը, որի համար ակադեմիայում Շտերնբերգին շնորհվել է փոքրիկ ոսկե մեդալ, նկարը ձեռք է բերել Նիկոլայ I թագավորը իր կնոջ ալբոմի համար։ 1837 թվականին «Զատկի նվիրաբերություն Փոքրիկ Ռուսաստանում» նկարի համար նա արժանացավ մեծ ոսկե մեդալի և XIV դասարանի ուսուցչի կոչմանը։ 1840 թվականին նա Կոմս Պեռովսկու փորձագիտական խմբի հետ ճանապարհորդել է Օրենբուրգից մինչև Խիվա, այնուհետև ուղարկվել է Իտալիա, որպես ակադեմիայի թոշակառու։ Բնակություն հաստատելով Հռոմում, նա ջանասիրաբար շարունակում է աշխատել։ Շտերնբերգը մահացել է 1845 թվականի սեպտեմբերի 8-ին` ապրելով ընդամենը 27 տարի։

Աշխատանքներ խմբագրել

  • «Տոնավաճառ Իչնե քաղաքում»
  • «Զատկի նվիրաբերություն Փոքրիկ Ռուսաստանում» (1838)
  • «Կողպեքներով խաղ Գ. Ս. Տանովսկու հողատարածքում»
  • «Գ. Ս. Տանովսկու հողատարածքը Կաչանովկայում» (1837)
  • «Հողմաղացը տափաստանում»
  • «Հովիվը» (1836-38)
  • «Պանդոկ Փոքրիկ Ռուսաստանում» (1837)
  • «Կիևի մոտ գտնվող Վլադովսկու վանքը»
  • «Անցնելով Դնեպրով` Կիևի մոտով» (1837),
  • «Տեսարանը Կիևում»
  • «Տեսարան Պոդոլից Կիևում» (1837)
  • «Իտալուհիները լճակի մոտ»
  • «Սովորական իտալացին» (այս երկու կտավներն էլ գտնվում են գեղարվեստական ակադեմիայի թանգարանում)
  • «Թղթախաղ խաղացող իտալացի գյուղացիներ»
  • «Երիտասարդ իտալացու գլխի էտյուդ»
  • «Ծեր իտալացու գլխի էտյուդ»
  • «Նեմի լիճը»
  • «Ալբանոի հարևանությամբ»
  • «Տերևների էտյուդ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Штернберг, Василий Иванович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Շտերնբերգ» հոդվածին։