Վասիլիսա Միկուլիշնա (մուլտֆիլմ)
«Վասիլիսա Միկուլիշնա» (ռուս.՝ «Василиса Микулишна»), «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի խորհրդային նկարված անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Ստավր Գոդինովիչի և Վասիլիս Միկուլիշնայի մասին ռուսական բիլինայի մոտիվներով։ Ռեժիսոր Ռոման Դավիդովի երկրորդ աշխատանքն է, որը մշակել է սեփական թեմատիկ ուղղությունը՝ էպոսի էկրանավորումներ և պատմական «կինոկտավներ»[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | Բիլինա |
Կերպարներ | Vasilisa Mikulishna? և Stavr Godinovich? |
Ռեժիսոր | Ռոման Դավիդով |
Սցենարիստ | Վիկտորյա Տոկարևա |
Հնչյունավորում | Աննա Կամենկովա-Պավլովա, Անատոլի Վասիլև և Վլադիմիր Բասով |
Բեմադրող նկարիչ | Վիկտոր Նիկիտին |
Երաժշտություն | Valeri Kikta? |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1120 s |
Թվական | 1975 |
Սյուժե
խմբագրելՄեծ խնջույք է իշխան Վլադիմիրի մոտ։ Հյուրերը պարծենում են մեկը իր ունեցած ոսկի-արծաթով, մյուսը՝ ուժով ու հաջողությամբ։ Միայն Ստավր Գոդինովիչն է լռում։ Երբ իշխան Վլադիմիրը հետաքրքրվում է, թե ինչով կարող է գլուխ գովել նա, Չեռնիգովի բոյարինը պատասխանում է, որ ինքը շատ հարուստ է պարծենալու համար, իսկ ահա իր կինը՝ Վասիլիսա Միկուլիշնան, խելացի է և խորամանկ և բոլոր ներկաներին կարող է հիմարացնել։ Տանտերն իր հյուրերի հետ խիստ վիրավորվում է և նրան նետում բանտ, իսկ զինվորներին ուղարկում է գտնելու նրա կնոջն ու ունեցվածքը, որպեսզի տեսնեն, թե ինչպես է նա գլուխն ազատում։ Բայց վատ լուրերը շուտ են հասնում․ Վասիլիս Միկուլիշնան իմանում է դժբախտության մասին, կտրում իր խարտյաշ մազերը, հագնում թաթարական հագուստ և Ոսկե հորդայի դեսպանի անվան տակ գնում Կիև՝ օգնելու իր սիրելիին։
Մուրզան մտել է իշխանի տուն և պահանջում վճարել տուրք 12 տարիների համար, ինչպես նաև իրեն կնության տալ Զաբավա Պուտյատիշնային։ Վլադիմիր իշխանը շտապում է հավաքել պահանջվածը, բայց կասկածում է, որ հյուրը հագուստը փոխած կին է։ Սկսեցում են նրան փորձել։ Բայց դեսպանն ամեն ինչում գերազանցում է բոլորին՝ հաղթելով և՛ բոգատիրների պայքարում, և ձիարշավներում, և զառ խաղալիս։
Սկսվում է հարսանեկան խնջույքը, սակայն փեսան ուրախ չէ․ իշխանի երգիչները վատն են, լավ կլիներ՝ որ նվագեր Ստավր Գոդինովիչը։ Բերում են Չենիգովի բոյարին, բայց նա չի ուզում զվարճացնել իշխանին ու իր հյուրերի։ Այդ ժամանակ դեսպանն առաջարկում է համառ Ստավրին իրեն տալ 12 տարվա տուրքի փոխարեն։ Իշխան Վլադիմիրն ուրախությամբ զիջում է։ Այդ ժամանակ Վասիլիսա Միկուլիշնան բացահայտում է իր ինքնությունը և ամուսնու հետ վերադառնում հետ։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Վիկտորյա Տոկարևա
- Ռեժիսոր՝ Ռոման Դավիդով
- Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Նիկիտին
- Կոմպոզիտոր՝ Վալերի Կիկտա
- Օպերատոր՝ Բորիս Կոտով
- Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
- Ֆիլմի տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
- Մուլտիպլիկատորներ՝ Վլադիմիր Զարուբին, Վիտալի Բոբրով, Օլեգ Կոմարով, Ալեքսանդր Մազաև, Ֆեոդոր Ելդինով, Վիկտոր Լիխաչյով, Վլադիմիր Շևչենկո, Օլեգ Սաֆրոնով
- Նկարիչներ՝ Վ. Խարիտոնովա, Ն. Կուկոլև, Վ. Մաքսիմովիչ
- Մոնտաժող՝ Լյուբով Գերգիևա
- Խմբագիր՝ Արկադի Սնեսարև
- Օգնականներ՝ Ե. Տուրանովա, Մ. Պոպովա, Ա. Գորևա
- Դերերը հնչյունավորել են՝
- Աննա Կամենկովա – Վասիլիսա Միկուլիշնա
- Անատոլի Վասիլև – Ստավր Գոդինովիչ
- Վլադիմիր Բասով – Վլադիմիր, Կիևի իշխան
- Ռոման Ֆիլիպով – իշխանի ծառան (լուսագրերում նշված չէ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Георгий Бородин. СОЮЗМУЛЬТФИЛЬМ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор (Время расцвета. Упрочение достигнутого), new.souzmult.ru
Գրականություն
խմբագրել- Былины. Русские народные сказки. Древнерусские повести.. — М.: Детская литература, 1989. — Т. 2. — 638 с. — (Библиотека мировой литературы для детей). — ISBN 5-08-000893-8 Авторы вступительных статей, составители и комментарии — В. П. Аникин, Д. С. Лихачёв, Т. Н. Михельсон. Былина «Ставр Годинович» — стр. 95.
- Русские сказки: Про прекрасную Василису Микулишну. — М.: Алтей, 2012. — ISBN 978-5-9930-0216-3, 978-5-9930-1430-2, 5-94132-731-5
Արտաքին հղումներ
խմբագրել- «Василиса Микулишна»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Василиса Микулишна» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Капков С. Интервью Виктор Никитин: «Василису Микулишну я рисовал...» «ГАЗЕТА» 01.08.2004