Վասիլիկի «Վիկի» Կալոգերա (հունարեն՝ Βασιλική «Βίκυ» Καλογερά, անգլ.՝ Vassiliki «Vicky» Kalogera, 1975, Սերես)[13][14], հույն և ամերիկացի գիտնական-աստղաֆիզիկոս, աստղաֆիզիկական կոմպակտ օբյեկտների (սպիտակ թզուկ, նեյտրոնային աստղ, սև խոռոչ)[15][16] ուսումնասիրման ոլորտում աշխարհի առաջատար փորձագետներից մեկը։ Առանցքային դերակատարություն է ունեցել Ալբերտ Այնշտայնի կողմից կանխատեսված գրավիտացիոն ալիքների բացահայտման գործում[17][18][19]։

Վասիլիկի Կալոգերա
հուն․՝ Βίκυ Καλογερά
Ծնվել է1975
Սերես
Քաղաքացիություն Հունաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունաստղաֆիզիկոս, ֆիզիկոս և աստղագետ
Հաստատություն(ներ)Հյուսիսարևմտյան համալսարան[1][2]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՍալոնիկի համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (1997)
Տիրապետում է լեզուներինհունարեն
Գիտական ղեկավարRonald F. Webbink?[3]
Եղել է գիտական ղեկավարՉանգլի Քիմ[3] և Վիվիեն Ռեյմոնդ[3]
Պարգևներ
Կայքphysics.northwestern.edu/people/faculty/core-faculty/vicky-kalogera.html
 Vicky Kalogera Վիքիպահեստում

Հյուսիսարևմտյան համալսարանի (NU) Վայնբերգի անվան արվեստի և գիտության քոլեջի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչի տեղակալ և պրոֆեսոր[20], Հյուսիսարևմտյան համալսարանին կից աստղաֆիզիկայի միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի (CIERA) համահիմնադիր և տնօրեն[21], ինչպես նաև գրավիտացիոն ալիքների որոնմամբ զբաղվող LIGO միջազգային գիտական միության առաջատար անդամ, Մեծ հետազոտության աստղադիտակի (LSST) տնօրենների խորհրդի անդամ։

2008 թվականին «Astronomy» ամսագիրը Կալոգերայի անունն ընդգրկել է «Աստղագիտության ոլորտի լավագույն տասնյակում»[22][23]։ Բազմաթիվ գիտական պարգևների դափնեկիր է։ Ունի 91-ին հավասարազոր H-գործակից և գիտական հոդվածները մեջբերվել են ավելի քան 28 600 անգամ[24]։

Կենսագրություն խմբագրել

Վասիլիկի Կալոգերան ծնվել է 1971 թվականին Սերես քաղաքում (Կենտրոնական Մակեդոնիա, Հունաստան)[13]։ 1992 թվականին ավարտել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բնագավառի բակալավրի աստիճան։ 1997 թվականին աստղաֆիզիկայի բնագավառի գիտության դոկտորի աստիճան է ստացել Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանից։ Հետդոկտորական գիտական հետազոտությունը շարունակել է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում[25]։

2001 թվականից աշխատում է Հյուսիսարևմտյան համալսարանի (NU) Վայնբերգ քոլեջի ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետում՝ հաջորդաբար զբաղեցնելով ասիստենտի (2001-2005), դոցենտի (2005-2009), պրոֆեսորի (2009 թվականից)[22] և ամբիոնի վարիչի տեղակալի (2015 թվականից) պաշտոններ, ինչպես նաև Հյուսիսարևմտյան համալսարանին կից աստղաֆիզիկայի միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի (CIERA) տնօրենի պաշտոնը (2012 թվականից, 2009-2012 թվականներին՝ համատնօրեն)[26]։

Կալոգերայի հետազոտությունները ֆինանսավորվում են Ազգային գիտական հիմնադրամի, ՆԱՍԱ-ի, ինչպես նաև Հյուսիսարևմտյան համալսարանի կողմից[27]։

Բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է[28]։

Անդամակցություն խմբագրել

  • Ամերիկյան աստղագիտական ընկերության անդամ
  • Ամերիկյան ֆիզիկական միություն անդամ[29]

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • 2002 թվական - Էննի Կեննոնի անվան աստղաֆիզիկայի մրցանակ[[30]
  • 2002 թվական - Գիտության և ճարտարագիտության ոլորտում Դեյվիդ և Լյուսիլ Պակարդովների կրթաթոշակ[31]
  • 2004 թվական - Կոտրելի կրթաթոշակ՝ աստղագիտության բնագավառում[32]
  • Ազգային գիտական հիմնադրամի CAREER մրցանակ՝ աստղաֆիզիկայի բնագավառում[25]
  • 2008 թվական - Մարի Գյոպերտ-Մայերի անվան մրցանակ[25][27]
  • 2012 թվական - Սիմոնսի կրթաթոշակ`տեսական ֆիզիկայի բնագավառում[33]
  • 2016 թվական - Հանս Բետի անվան մրցանակ[29][34]
  • 2017 թվական - Մարտին Է․ և Գերտրուդ Ջ. Վալդերովի անվան մրցանակ առաջադեմ գիտական հետազոտությունների համար[15][28]
  • 2018 թվական - Դենի Հայնեմանի անվան մրցանակ՝ աստղաֆիզիկայի բնագավառում[35][36]

Ընտրված հրատարակություններ խմբագրել

  • D. W. Kim, G. Fabbiano, V. Kalogera, et al., Probing the Low-Luminosity X-Ray Luminosity Function in Normal Elliptical Galaxies, Astrophysical Journal 652, 1090 (2006).
  • Eccentricities of Double Neutron Star Binaries, Astrophysical Journal 652, 540 (2006).
  • M. Freitag, P. Amaro-Seoane, and V. Kalogera, Stellar Remnants in Galactic Nuclei: Mass Segregation, Astrophysical Journal 649, 91 (2006)
  • J. Sepinsky, V. Kalogera, and K. Belczynski, Are Supernova Kicks Responsible for X-ray Binary Ejection from Young Clusters?, Astrophysical Journal 621, L37 (2005).
  • B. Willems, V. Kalogera, and M. Henninger, Pulsar Kicks and Spin Tilts in the Close Double Neutron Stars PSR J0737-3039, PSR B1534+12, and PSR B1913+16, Astrophysical Journal 616, 414 (2004).
  • V. Kalogera, et al., The Cosmic Coalescence Rate for Double Neutron Star Binaries, Astrophys. J. Lett. 601, Issue 2, L179 (2004).
  • V. Kalogera, M. Henninger, N. Ivanova, and A. R. King, An Observational Diagnostic for Ultraluminous X-Ray Sources, Astrophys. J. Lett. 603, Issue 1, L41 (2004).[16][37]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://orcid.org/0000-0001-9236-5469
  2. https://physics.northwestern.edu/people/faculty/core-faculty/vicky-kalogera.html
  3. 3,0 3,1 3,2 Mathematics Genealogy Project — 1997.
  4. Annie Jump Cannon Award in AstronomyAAS.
  5. https://www.aps.org/programs/honors/prizes/broida.cfm
  6. https://www.aps.org/programs/honors/prizes/bethe.cfm
  7. https://www.aps.org/programs/honors/prizes/goeppert-mayer.cfm
  8. https://web.archive.org/web/20220321010232/https://www.aaas.org/news/aaas-announces-leading-scientists-elected-2019-fellows
  9. https://www.gf.org/announcement-2021/
  10. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  11. https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/kalogera-vassiliki/
  12. https://aas.org/grants-and-prizes/dannie-heineman-prize-astrophysics
  13. 13,0 13,1 Γριμάνη, Άννα (23.11.2015). «Βίκυ Καλογερά: Διδάσκει Αστρονομία στους Αμερικανούς». Η Καθημερινή.
  14. «Vicky Kalogera Honored For Astrophysics Work». Windy City Greek. 2015 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  15. 15,0 15,1 «Great distinction for Greek astrophysicist». Ellines.com.
  16. 16,0 16,1 «Vassiliki Kalogera». Колледж искусств и наук имени Вайнбергов. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  17. Fellman, Megan (2017 թ․ մայիսի 1). «Vicky Kalogera receives Walder Research Award». Северо-Западный университет.
  18. «Scialog:TDA 2016». Research Corporation for Science Advancement. 2016 թ․ հոկտեմբերի 20.
  19. «The Greek scientists in the team that made first direct detection of gravitational waves». Ellines.com.
  20. «Faculty». Кафедра физики и астрономии Колледжа искусств и наук имени Вайнбергов Северо-Западного университета.
  21. «Associate Members». CIERA.
  22. 22,0 22,1 Fellman, Megan (2009 թ․ օգոստոսի 24). «Kalogera Named Haven Professor in Physics and Astronomy». Северо-Западный университет. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  23. Fellman, Megan (2009 թ․ օգոստոսի 24). «Kalogera Named Haven Professor in Physics and Astronomy». Северо-Западный университет. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  24. «h-index of Vassiliki Kalogera». Академия Google.
  25. 25,0 25,1 25,2 «2008 Maria Goeppert Mayer Award Recipient». Американское физическое общество.
  26. «Vicky Kalogera». LinkedIn.(չաշխատող հղում)
  27. 27,0 27,1 Fellman, Megan (2007 թ․ նոյեմբերի 8). «Kalogera Receives Maria Goeppert-Mayer Award». Северо-Западный университет. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  28. 28,0 28,1 «Walder Award». Северо-Западный университет. 2017.
  29. 29,0 29,1 «Greek astrophysicist awarded with the Hans Bethe Prize». Ellines.com.
  30. «Annie Jump Cannon Award in Astronomy». Американское астрономическое общество.
  31. «Vassiliki Kalogera». Фонд Дэвида и Люсиль Паккардов.
  32. «Awards Database». Research Corporation for Science Advancement. Արխիվացված է օրիգինալից 2018 թվականի նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թվականի մարտի 8-ին.
  33. «2012 Simons Fellows Awardees: Theoretical Physics». Фонд Саймонса. Արխիվացված է օրիգինալից 2015 թվականի հունվարի 6-ին. Վերցված է 2018 թվականի մարտի 8-ին.
  34. Fellman, Megan (2015 թվականի հոկտեմբերի 21). «Vicky Kalogera Honored For Astrophysics Work». Северо-Западный университет.
  35. «Dannie Heineman Prize for Astrophysics». aas.org.
  36. Yates, Jon (2018 թ․ հունվարի 10). «Vicky Kalogera wins 2018 Dannie Heineman Prize for Astrophysics». Northwestern.
  37. «Vicky Kalogera». Северо-Западный университет.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլիկի Կալոգերա» հոդվածին։