Վասիլե Միլյա (ռումիներեն՝ Vasile Milea, հունվարի 1, 1927(1927-01-01), Արջեշ, Ռումինիա - դեկտեմբերի 22, 1989(1989-12-22), Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ռազմական գործիչ, Ռումինիայի սոցիալիստական հանրապետության պաշտպանության նախարար (1985-1989)։ Ինքնասպանություն է գործել, որոշ տվյալներով` սպանվել ռումինական հեղափոխության ժամանակ Ռումինիայի նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի հրամանով` ընդվզած ժողովրդի նկատմամբ զենք կիրառելու հրամանի կատարումը մերժելու համար։

Վասիլե Միլյա
 
Կուսակցություն՝ Ռումինիայի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր հունվարի 1, 1927(1927-01-01)
Ծննդավայր Արջեշ, Ռումինիա
Վախճանի օր դեկտեմբերի 22, 1989(1989-12-22) (62 տարեկան)
Վախճանի վայր Բուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն  Ռումինիա
 
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Order 23rd of August

Կենսագրություն խմբագրել

Վասիլե Միլյան ծնվել է Ռումինիայի թագավորության Լերեշտ համայնքում 1927 թվականի հունվարի 1-ին[1]։ Ավարտել է միջնակարգ դպրոց, աշխատել ուսուցիչ։ 1947 թվականին ընդունվել է հեռևակային ռազմական ուսումնարան, այն ավարտել 1949 թվականի մայիսին` ստանալով լեյտենանտի կոչում։ 1957 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունվել է Ռումինիայի ժողովրդական կուսակցության շարքերը։ Այն բանից հետո, երբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր գումարի` 700.000 լեյի պակասորդ, Միլյան հեռացվել է ծառայությունից, իսկ 1958 թվականի հուլիսի 30-ին` վտարվել կուսակցությունից։

Մի քանի տարի Միլյան աշխատել է ռազմական կրթության տարբեր տեսչություններում։ 1960 թվականի հոկտեմբերի 6-ին դիմումի համաձայն վերականգնվել է կուսակցության շարքերում։ 1962 թվականի դեկտեմբերի 30-ին շնորհվել է գնդապետի կոչում։ 1964 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում և նշանակվել տանկային 6-րդ դիվիզիայի (1964-1965), այնուհետև` 3-րդ բանակի (1965-1973) հրամանատար։ 1973-1978 թվականներին ղեկավարել է հայրենական գվարդիան։ 1969 թվականի օգոստոսի 23-ին ստացել է գեներալ-լեյտենանտի, իսկ մայիսին` գեներալ-գնդապետի պաշտոն։ 1974 թվականից եղել է Ռումինիայի կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամության թեկնածու, 1979 թվականից` անդամ։

1980 թվականի մարտի 31-ին, երբ պաշտպանության նախարար է նշանակվել Կոնստանդին Օլտյանուն, Վասիլե Միլյան նշանակվել է վարչապետի տեղակալ և ռումինական զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար[2]։ Կոնստանդին Օլտյանուի հեռացումից հետո նշանակվել է նրա պաշտոնում։

1989 թվականի դեկտեմբերին Ռումինիայի տարբեր քաղաքներում զանգվածային անկարգությունների սկսվելուց հետո դեկտեմբերի 17-ին կոմկուսի գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուն Վասիլե Միլյային, Սեկուրիտատեի գեներալ Յուլիան Վլադուին և ներքին գործերի նախարար Տուդոր Պոստելնիկին իր դժգոհությունն է հայտնել ուժային կառույցների հանդեպ` ասելով, որ նրանց կասկածում է դավաճանության մեջ[3]։ Չբավարարվելով Չաուշեսկուին հավատարիմ լինելու հավաստիացումներով` Չաուշեսկուն հայտարարել է նրանց երեքի պաշտոնանկության մասին, սակայն վարչապետ Կոնստանդին Դեսկելեկսուն պաշտպանել է նրանց[3]։ Երբ Չաուշեսկուի զայրույթի նոպան անցնում է, նա հրաժարվում է պաշտոնյաներին պաշտոնից զրկելու իր մտադրությունից և նրանց հրաման է տալիս նրանց կառույցներն օգտագործել ցուցարարներին ճնշելու համար։ Միլյան քաղբյուրոյում հավատացնում է, որ կկատարի հրամանը, սակայն հայտարարում է[3].

  Ես ռազմական բոլոր հոդվածները կարդացել եմ, բայց չեմ գտել ոչ մի հատված, որտեղ ասվի, որ ժողովրդական բանակը պետք է կրակի ժողովրդի վրա...  

Տանկերն ու հետևակը Բուխարեստ են մտնում դեկտեմբերի 21-ի երեկոյան, սակայն ապստամբներին ճնշել չի հաջողվում[3]։ Դեկտեմբերի 22-ի ցերեկը, երբ հայտնի է դառնում, որ Չաուշեսկու ամուսինները փախել են Բուխարեստից, բացահայտվում է նաև Վասիլե Միլյայի մահը[3]։ Պաշտոնական տեղեկությամբ նա ինքնասպանություն էր գործել։ Միլյայի մահից հետո բանակը զանգվածաբար անցնում է ապստամբների կողմը և սկսում է գործողություններ` ընդդեմ Սեկուրիտատեի[4]։ 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Չաուշեսկուն մահապատժի է ենթարկվել ռազմական տրիբունալի դատավճռով։ Մինչ օրս ստույգ պատասխան չկա` արդյոք Միլյան ինքնասպանություն է գործել, թե՞ նրան սպանել են Չաուշեսկուի հրամանով[5]։

Պարգևներ խմբագրել

  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1987)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ziua, 6 februarie 1998 - Senatorul Săndulescu cere redeschiderea Dosarului Milea(չաշխատող հղում)
  2. Григорий Полегаев. «Тайны семейства Чаушеску» (ռուսերեն). [1]. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «ЧАУШЕСКУ И "ЗОЛОТАЯ ЭРА" РУМЫНИИ:6. "Антихрист был убит в Рождество"» (ռուսերեն). [2]. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. Антон Суриков. (12.12.2008). «17-20 лет назад в СССР и странах соцлагеря произошла «Бархатная революция КГБ»» (ռուսերեն). [3]. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  5. Олег Кониченко. (17.01.2011). «Украина. Румынский вариант?» (ռուսերեն). [4]. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլե Միլյա» հոդվածին։