Վաչագան Սարգսյան
Վաչագան Ադիբեկի Սարգսյան (ՎԱՍ) (մայիսի 25, 1951, Նորաշեն, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրող, թարգմանիչ, մանկավարժ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։
Վաչագան Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Նորաշեն, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, հրապարակախոս, խմբագիր և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1974) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1980) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Հայերենի բարձրագույն խորհուրդ, 9-րդ հրաշալիք և Արմենակոբ |
Կայք | vachagan.am |
Վաչագան Սարգսյան Վիքիքաղվածքում | |
Վաչագան Սարգսյան Վիքիդարանում | |
Vachagan Sargsyan Վիքիպահեստում |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կենսագրություն
խմբագրելՎաչագան Ա. Սարգսյանը ծնվել է 1951 թվականի մայիսի 25-ին, Սևանի շրջանի (Գեղարքունիք) Նորաշեն գյուղում։
1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի բաժինը։ 1978-1980 թվականներին սովորել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ՀՄՖ-ի գրաբարի բաժնում։
1979-1995 թվականներին աշխատել է «Լույս» հրատարակչությունում որպես խմբագիր, այնուհետև (1985 թվականից)՝ գլխավոր խմբագրի տեղակալ։
1979-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում որպես ավագ լեյտենանտ։
1989-1994 թվականներին աշխատել է Հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնում որպես «Ուսում» հրատարակչության պետ։ Զուգահեռ աշխատել է Լեզվի պետական տեսչությունում։ 1994 թվականից մինչև այսօր ԼՊՏ «Լեզվագետ» ՊՓԲԸ-ի տնօրենն է։ 1994-1999 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։
1994 թվականին հիմնադրել է և մինչև օրս հրատարակում է հայերենին, հայ պատմությանն ու մշակույթին նվիրված «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը։ 1996 թվականից հիմնադրել և Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով վարում էր «9-րդ հրաշալիք» հեղինակային հեռուստախաղը։ 2001 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի «Ստերեո ստուդիա» ռադիոկայանով, իսկ 2002 թվականից նաև «Արմենակոբ» հեռուստաընկերության ուղիղ եթերով վարել է «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարը։
2017 թվականից զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ` «Քվանտ» վարժարանում դասավանդելով «Ստեղծարար մտածողություն» առարկան[1]։
2007 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ։
Ամուսնացած է, ունի երեք երեխա և չորս թոռ։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՈւսանողական տարիներից հանրապետական մամուլում հրատարակել է բանաստեղծություններ, հոդվածներ, երգիծական ժանրի ստեղծագործություններ։ Խմբագրել է գրքեր, թարգմանել մեկ տասնյակից ավելի գիտական, գիտագեղարվեստական գրքեր։ Հայերենին նվիրված բազմաթիվ գրքերի, ձեռնարկների, դասագրքերի հեղինակ է։ Վաչագան Ա. Սարգսյանի «Այբբենարանը» 1998 թվականից առ այսօր գործածվում է հանրապետության դպրոցներում։ 2005 թվականին լույս տեսավ նրա «Հայերենի դասագիրքը»՝ դարձյալ առաջին դասարանի համար, այնուհետև հրատարակվեցին նրա «Մայրենի-1», «Մայրենի-2», «Մայրենի-3», «Մայրենի-4» դասագրքերը (վերջին երեքը՝ համահեղինակությամբ), որոնք արդեն մի քանի տարի գործածվում են հանրակրթական դպրոցում։ Նա նաև համահեղինակ է հանրակրթական դպրոցում օգտագործվող «Մաթեմատիկա-1», «Մաթեմատիկա-2», «Մաթեմատիկա-4» դասագրքերի։ Նրա «Հայ-ռուսերեն դարձվածաբանական պատկերագիր բառարանը», «Խաղագրքեր» մատենաշարը հայոց լեզվի նրբությունների ներկայացումներ են։ Վաչագան Սարգսյանի «Անցողիկ հավերժություն», «Այս տխրությունը ես չեմ հորինել», «Օրը՝ ինչպես որ տեսա» [2] [3] ժողովածուներում զետեղված են բանաստեղծություններ, պատմվածքներ, մտքեր, երգիծանք, հրապարակախոսական հոդվածներ, գրական նմանակումներ և այլն։ Թարգմանական գրքերից են՝ Ռոբերտ Ալենի «Ինչպես փրկել երկիրը», Վիկտոր Բորուլյայի «Միջուկային գրոհ», Վ. Սիբրուկի «Ռոբերտ Վուդ» գիտագեղարվեստական գրքերը։
2011 թվականի մարտին, Վաչագան Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ, լույս է տեսել «Ներկայություն։ Վաչագան Ա. Սարգսյան։ Կենսամատենագիտություն 60» գիրքը (կազմողներ՝ Բելլա Դավթյան, Հրանտ Վարդանյան), որն ամփոփում է նրա գործունեության ողջ կենսամատենագիտությունը, գրքերի և այլ հրատարակությունների ամփոփագրեր և գրախոսություններ նրա ստեղծագործությունների մասին։ Ըստ այդ գրքի՝ մինչև 2011 թվականի մարտ Վաչագան Սարգսյանի հեղինակությամբ և համահեղինակությամբ լույս է տեսել 48 գիրք և դասագիրք (ևս 9 գիրք պատրաստվում է տպագրության), 29 դիդակտիկ պարագա և ուսումնաօժանդակ ձեռնարկ, թարգմանական 10 գիրք։
Աշխատություններ
խմբագրելԳեղարվեստական
խմբագրել- Պատկերագիր այբուբեն, Մանկական պատկերազարդ քառատողեր (1998)[4]
- Օրեր և Սեր։ Բանաստեղծություններ (1999)[4]
- Անցողիկ հավերժություն (2001)[4]
- Այս տխրությունը ես չեմ հորինել։ Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2003)[4]
- Արարման 9-րդ օրը։ Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2005)[4]
- Մենախոսություն երկուսով։ Վիպակ (2008)[4]
- Օրը՝ ինչպես որ տեսա։ Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2008)[4]
- Պատկերագիր այբուբեն։ Մանկական բանաստեղծություններ (2000, 2005, 2008)[4]
- Երկրաչափություն մանուկների համար (2010, համահեղինակ)[4]
- Հանելուկներ. պատասխանները՝ նկարներում (չափածո հանելուկներ փոքրերի համար) (2011)[4]
- Ասույթներ համենայն դեպս (2011)[4]
- Զվարթ տրամաբանություն (չափածո խնդիրներ երեխաների համար) (2011, համահեղինակ)[4]
- Երկու հեքիաթ (2011)[4]
- Ժամանակը աչքերի վրա (2011)[4]
- Երգող այբուբեն (2012)[4][5]
- Բանաստեղծություններ։ Ժողովածու (2013)[4][6]
- Արմանք-զարմանք այբբենական ընթերցարան (2013)[4][7]
- Ի լուր և ի տես։ Հրապարակախոսական մանրապատումներ, հոդվածներ, երգիծապատումներ (2014)[4][8][9]
- Մեծ գիրք փոքրերի համար։ Մանկական բանաստեղծություններ, պատմվածքներ, զվարճալիքներ։ (2016)[10]
- Վասույթներ համենայն դեպս (2017)[11]
- Ոսկի մեղու։ Բանաստեղծություններ (2018)[12]
- Զվարթ հաշիվ[13] (2018)
- Այբբենական տառահանդես[13] (2018)
- 340 Այբբենական հանելուկ, պատասխանը՝ նկարելուկ[14] (2019)
- Ձագապարտեզ (հեքիաթ փոքրերի և մեծերի համար)[15] (2020)
- Զվարթուն. բանաստեղծություններ մեծերի և փոքրերի համար (2021)
Դասագրքեր
խմբագրել- Այբբենարան։ Դասագիրք տասնամյա հանրակրթական դպրոցների համար (1998-2005, վերահրատարակվել է ամեն տարի)
- Այբբենարան։ Դասագիրք հանրակրթական տասներկուամյա դպրոցների համար (2006-2019, վերահրատարակվել է ամեն տարի)[16]
- Հայերենի դասագիրք-1։ Դասագիրք հանրակրթական դպրոցների համար։ Առաջին դասարան (2005, 2006)
- Մայրենի-1 (2007, 2010, 2013, 2016, 2019)
- Մայրենի-2 (2007, 2010, 2013, 2016, 2019, համահեղինակ)[17]
- Մայրենի-3 (2008, 2011, 2014, 2017, 2020, համահեղինակ)
- Մայրենի-4 (2009, 2012, 2015, 2018, 2021, համահեղինակ)
- Մաթեմատիկա-1 (1-ին մաս) (2006-2019, վերահրատարակվել է ամեն տարի, համահեղինակ)
- Մաթեմատիկա-1 (2-րդ մաս) (2006, 2009, 2012, 2015, 2018, համահեղինակ)
- Մաթեմատիկա-2 (2007, 2010, 2013, 2016, 2019, համահեղինակ)
- Մաթեմատիկա-4 (2009, 2012, 2015, 2018, 2021, համահեղինակ)[18]
- Տեղեկագիտություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցների համար, 2-րդ դասարան (2010, համահեղինակ)
- Տեղեկագիտություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցների համար, 3-րդ դասարան (2011, համահեղինակ)
- Տեղեկագիտություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցների համար, 4-րդ դասարան (2012, համահեղինակ)
Գիտահանրամատչելի
խմբագրել- Հայոց լեզվի դարձվածներ նկարներով։ Դարձվածների հայ-ռուսերեն պատկերազարդ բառարան (1989)
- Խաղագիրք-1։ Լեզվատրամաբանական հետաքրքրաշարժ, զվարճալի հեղինակային առաջադրանքներ (1996)
- Խաղագիրք-2։ Լեզվատրամաբանական հետաքրքրաշարժ, զվարճալի հեղինակային առաջադրանքներ, նկարազարդ առածներ, դարձվածներ, խնդուկներ և այլն (1999)
- Նկարելուկները հայերենում։ Ձեռնարկ։ Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները (2001, համահեղինակ)
- Հայկական խաչբառ։ Լեզվատրամաբանական խրախճանականներ (2002, համահեղինակ)
- Իրավական ուղեցույց երիտասարդների համար (2004, վերաշարադրանքի, նկարների մտահղացման, ձևանմուշի հեղինակ)
- Հայերենը ափի մեջ։ Ստուգաբանությունների, լեզվական նրբությունների ու զարմանալի իրողությունների շտեմարան։ Օտար և հայ մեծերի շուրջ 300 ասույթ հայերենի մասին (2005)
- Եղծ դոկտորաց։ Գրքում բացահայտվում է գիտական աշխարհի մի կեղծիք (2004)
- Նկարազարդ դարձվածաբանական բառարան (2013)
- Կախարդական մասնիկներ. խաղ մեծերի և փոքրերի համար (2015)[19][20]
Գիտամեթոդական
խմբագրել- Հայերենի դասագիրք-1։ Մեթոդական ուղեցույց (2006)
- Մայրենի-1։ Մեթոդական ուղեցույց (2006)
- Մաթեմատիկա-1։ Մեթոդական ուղեցույց (2006, համահեղինակ)
- Այբբենարան։ Ուսուցչի ձեռնարկ (2006)
- Մայրենի-2։ Մեթոդական ձեռնարկ (2007, համահեղինակ)
- Մայրենի-2 - 4։ Ուսուցչի ձեռնարկ (2007, համահեղինակ)
- Մաթեմատիկա-2։ Մեթոդական ուղեցույց (2007, համահեղինակ)
- Մայրենի-3։ Մեթոդական ձեռնարկ (2008, համահեղինակ)
- Մայրենի-4։ Մեթոդական ձեռնարկ (2009, համահեղինակ)
- Մայրենի-3։ Պաստառների լրակազմ (ուղեցույց) (2009, համահեղինակ)
- Մայրենի-4։ Պաստառների լրակազմ (ուղեցույց) (2009, համահեղինակ)
- «Խաղ և ուսուցում։ Խաղային տեխնոլոգիաների կիրառումը տարրական դպրոցում։ Լեզվատրամաբանական առաջադրանքներ (Մենագրություն)» (2012)
- Պատկերազարդ հայոց լեզու-2 (2017)
- Մաթեմատիկական հետաքրքրաշարժ խնդիրներ և առաջադրանքներ 6-8 տարեկան երեխաների համար (2017)
- Պատկերազարդ հայոց լեզու-3 (2018)
- Պատկերազարդ հայոց լեզու-4 (2018)
- Ստեղծարար մտածողություն. կաղապարից դեպի գաղափար (2019)[1]
Դիդակտիկ պարագաներ
խմբագրել- Պատկերագիրք։ Հայերեն տառերի պատկերային յուրօրինակ ներկայացումներ (2007)
- «Զարմանահրաշ խորանարդիկներ» (2008)
- Ուսումնական պաստառներ։ Մայրենի լեզու (առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ) (2008, 2009, համահեղինակ)
- Մաշտոցի բանակը (2002) (Տպագրվել է Հալեպում)
- Հայերեն տառերի պատկերային յուրօրինակ ներկայացումներ օրացույցների տեսքով (1994, 1999, 2001, 2005)
- «Այբբենարանի» աշխատանքային տետրեր (գրատետրեր 1, 2, 3)
- «Մայրենի-1», աշխատանքային տետր
- «Մայրենի-2», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
- «Մայրենի-3», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
- «Մայրենի-4», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
- Գրատետրեր «Ամառային ղողանջներ» (1-4-րդ դասարանների համար)
- «Խաղագիրք-1 մանուկների համար» (1-ին դասարան)
- «Խաղագիրք-2 մանուկների համար» (2-րդ դասարան)
- «Մաթեմատիկա-1», աշխատանքային տետր (1, 2)
- «Մաթեմատիկա-2», աշխատանքային տետր (1, 2)
- Տեղեկագիտություն։ աշխատանքային տետր, 2-րդ դասարան (2011, համահեղինակ)
Հեռուստառադիոհաղորդաշարեր
խմբագրել- «9-րդ հրաշալիք» հեղինակային հեռուստախաղ՝ նվիրված հայոց լեզվին, հայ պատմությանն ու մշակույթին։ Հանրային հեռուստատեսության առաջին ալիք (1995-2000)
- «Զարմանահրաշ հայերեն» հեղինակային հեռուստաշար՝ նվիրված հայոց լեզվին, հայ պատմությանն ու մշակույթին։ Հանրային ռադիո, «Ստերեո-ստուդիա», «Արմենակոբ» հեռուստաընկերություն (2000-2005)
Պարգևներ
խմբագրել- «Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ և հայերենի զարգացման գործում ունեցած վաստակի համար» 2006 թ. փետրվարի 18-ին պարգևատրվել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով[21]։
- «Մայրենիի անաղարտության պահպանման և զարգացման գործում ունեցած ուշագրավ հրապարակումների համար» պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պատվոգրով։
- 2014 թ. հուլիսի 4-ին «կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար և Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ» պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով[22]։
Գրականություն
խմբագրել- Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով). – Հայկական հանրագիտարան, 2007 թ., 740 էջ։ 2-րդ հատոր, էջ 421-422
- Ներկայություն։ Վաչագան Ա. Սարգսյան։ Կենսամատենագիտություն 60 (կազմողներ՝ Բելլա Դավթյան, Հրանտ Վարդանյան).– «9-րդ հրաշալիք», 2011 թ., 224 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ««Ստեղծարար մտածողություն»». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «... Օրն, ինչպես ե՛ս տեսա». 2009 ապրիլի 9. Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին.
{{cite news}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Ամեն տողի տակ սիրտ է տրոփել». 2009 մայիսի 5. Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին.
{{cite news}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 "Սարգսյան%2C+Վաչագան" «Սարգսյան, Վաչագան Ադիբեկի. գրքերի ցանկը Հայաստանի ազգային գրադարանի կատալոգում». Վերցված է 2017 Մայիս 27-ին.
- ↑ Երգող այբուբեն
- ↑ Բանաստեղծություններ
- ↑ «Արմանք-զարմանք այբբենական ընթերցարան» գրքի մասին
- ↑ Նոր գիրք. «Ի լուր և ի տես»
- ↑ Հարցազրույց Վաչագան Սարգսյանի հետ
- ↑ ԹՈՐԱՆԵԱՆ, Թորոս. «Վաչագան Ա. Սարգսյանի օրինակելի մեկ գիրքը». ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ.
- ↑ Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ. «Լույս է տեսել․ՄՏՔԵՐ ՄԵՐ, ԻՄ, ՔՈ, ՆՐԱ ՄԱՍԻՆ». Անկախ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 Նոյեմբեր 17-ին.
- ↑ «Ոսկի մեղու։ Բանաստեղծություններ / Վաչագան Ա. Սարգսյան». Վերցված է 2019 Ապրիլ 5-ին.
- ↑ 13,0 13,1 ՎԱՍ-ը՝ վասն հայրենյաց
- ↑ 340 Այբբենական հանելուկ, պատասխանը նկարելուկ / 340 aybbenakan haneluk, pataskhaně nkareluk
- ↑ Ձագապատեզ
- ↑ Այբբենարան, 2010
- ↑ Մայրենի-2, 2010
- ↑ Մաթեմատիկա-4, 2009
- ↑ Զորավոր մտքի արգասիքը
- ↑ «Զարմանալի է, բայց խորք, գիտական հենք ունեցող խաղերն անտեսվում են»
- ↑ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսելու մասին որոշում
- ↑ ՀԳՄ 80-ամյակի առթիվ պարգևատրվել են
Արտաքին հղումներ
խմբագրել- Վաչագան Սարգսյանը Զանգակում
- «Մենք պարզապես պարտավոր ենք հայրենասեր լինել…»
- Հարցազրույց կրթամշակութային թեմաներով
- Հոդված լեզվական թեմաներով
- Հարցազրույց՝ նվիրված 60-ամյակին
- «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի 15-ամյակին նվիրված հարցազրույց
- Գրախոսություն Վաչագան Սարգսյանի «Երկրաչափություն մանուկների համար» գրքի մասին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչագան Սարգսյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչագան Սարգսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչագան Սարգսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |