«Հայերենը ափի մեջ», գրող, խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի գիրքը, որը լույս է տեսել 2005 թվականին, Երևանում։ Շնորհանդեսը կայացել է 2006 թվականի մայիսին։ Հրատարակիչ՝ «9-րդ հրաշալիք», խմբագիր՝ Հրանտ Վարդանյան։ Գրքում հետաքրքրաշարժ զրույցների տեսքով ներկայացվում են հայերենի ստուգաբանության վերաբերյալ հարցեր[1]։ 2006 թվականին գրքի համար հեղինակն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին[2]։

«Հայերենը ափի մեջ»
Գրքի շապիկը
ՀեղինակՎաչագան Ա. Սարգսյան
ԺանրԼեզվաբանություն
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ2005
Էջեր283 էջ
ԽմբագիրՀրանտ Վարդանյան
Կազմի հեղինակՀայկ Սարգսյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակիչ«9-րդ հրաշալիք»
Հրատարակման տարեթիվ2005
Առաջնախաղի տարեթիվ2006
ԳՄՍՀ99930-907-9-4
ՀՏԴ809.198.1
ԳՄԴ81.2Հ
Թվային տարբերակissuu.com/armanhigh/docs/_-_1d26f2e965d3ea
Պարգև(ներ)ՀՀ վարչապետի շնորհակալագիր

Բովանդակություն

խմբագրել

«Հայերենը ափի մեջ» գրքում ներկայացված է 125 զրույց, որոնք պատմում են հայերենի բառերի ծագման ու ստուգաբանության, լեզվական նրբությունների և զարմանալի իրողությունների մասին։ Զրույցների միջոցով հեղինակը փորձում է ընթերցողին ներկայացնել հայերենի զարմանահրաշ աշխարհըըՙ անցյալից դեպի ապագա։ Գրքի հիմնական նպատակն է սեր արթնացնել հայոց լեզվի նկատմամբ[1]։

Գրքի բոլոր էջերի վերևի մասում շուրջ 160 օտար և հայ մեծերի, նշանավոր մարդկանց մոտ 300 ասույթներ են հայոց լեզվի վերաբերյալ[1]։

Գիրքը գրվել է տասը տարի[1]։ Նվիրված է հայոց գրերի գյուտի 1600-ամյակին[2]։

Գրքի շնորհանդես

խմբագրել

Վաչագան Ա. Սարգսյանի «Հայերենը ափի մեջ», «Արարման 9-րդ օրը» և «Հայերենի դասագիրք 1» գրքերի շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում՝ 2006 թվականի մայիսի 30-ին[2]։

Շնորհանդեսի ժամանակ ելույթ է ունեցել գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, ըստ որի՝ նշված երեք գրքերը պետք է դառնան «սեղանի գիրք» յուրաքանչյուր հայ ընտանիքի համար` նոր սերունդների մեջ հարգանք սերմանելով հայոց լեզվի նկատմամբ, ստեղծելով կիրթ և գրագետ հասարակություն»[2]։

2006 թվականին գրքերի հեղինակ Վաչագան Ա. Սարգսյանն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին` «Հայոց լեզվի անաղարտությունը պահպանելու մեջ մեծ ավանդ ունենալու համար»[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել