Բացել գլխավոր ցանկը

Վանք (Մարտակերտի շրջան)

գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վանք (այլ կիրառումներ)

Վանք, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 53 կմ հարավ-արևմուտք` 1100 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2237։ Զբաղվում են անասնապահությամբ, ծխախոտագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ, հիվանդանոց, ծննդատուն։ Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա է գտնվում Գանձասար վանքը (13-րդ դար, որից առաջացել է գյուղի անունը), շրջակայքում՝ Իշխանաբերդը (Խոխանաբերդ), Թարխանաբերդը (12-րդ դար), Դարպասներ պալատ-ամրոցը (13-րդ դար), Պառավաձորի զույգ եկեղեցին (13-րդ դար), Վաճառ գյուղաքաղաքը (12-13-րդ դդ.), Նատարին բերդը (13-րդ դար), Համամի եղցեն և այլ պատմական հուշարձաններ։

Գյուղ
Վանք
Vank Village in Karabakh.jpg
Կոորդինատներ: 40°03′30″ հս․ լ. 46°31′30″ ավ. ե. / 40.05833° հս․. լ. 46.52500° ավ. ե. / 40.05833; 46.52500
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ1031 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1284[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվանքեցի
Ժամային գոտիUTC+4
##Վանք (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Բովանդակություն

Վանքը Արցախյան պատերազմումԽմբագրել

1988-ի վերջին Վանքում կազմավորվել է կամավորական ջոկատ, 1992-ի սեպտեմբերին ջոկատի հիմքի վրա ստեղծվել գումարտակ, որոնք մասնակցել են գյուղի և Մարտակերտի Քաշաթաղի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վանքից հրամանատար է եղել Յ. Հակոբյանը, զոհվել է 30 ազատամարտիկ[2]։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 615-616։