Վանո Եղիազարյան

հայ բանասեր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վանո Ալբերտի Եղիազարյան (մայիսի 17, 1971(1971-05-17), Լեռնապատ, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, գրականագետ, գրաքննադատ, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2011)։

Վանո Եղիազարյան
Ծնվել էմայիսի 17, 1971(1971-05-17) (52 տարեկան)
Լեռնապատ, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբանասեր, գրականագետ, գրական քննադատ, գրող և դասախոս
Հաստատություն(ներ)ՎՊՀ և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀայաստանի որսորդների և ձկնորսների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1993)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2007)

Կենսագրություն խմբագրել

Վանո Ալբերտի Եղիազարյանը ծնվել է 1971 թվականի մայիսի 17-ին Գուգարքի շրջանի Լեռնապատ գյուղում։ 1988 թվականին ավարտել է Լեռնապատի միջնակարգ դպրոցը՝ արծաթե մեդալով։ 1988-1993 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 2007 թվականից Հայաստանի որսորդների և ձկնորսների միության ՀԿ-ի անդամ է։ 2009 թվականից ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի, իսկ 2012 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ 2007 թվականին պարգևատրվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Ոսկե մեդալով, 2009 թվականին Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ոսկե մեդալով։ 2021թվականին «Հովհաննես Թումանյանը և նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» գրքի համար արժանացել է Գրողների միության Հովհաննես Թումանյան մրցանակին՝ պարգևատրվելով Հովհաննես Թումանյան մեդալով։ Գիտությունից զատ զբաղվում է նաև որսորդությամբ, մեղվաբուծությամբ, ձկնաբուծությամբ։

Աշխատանք խմբագրել

  • 1993-1997 թվականներին աշխատել է Լեռնապատում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
  • 1999-2012 թվականներին եղել է Լեռնապատ համայնքի ղեկավար։
  • 2012-2015 թվականներին աշխատել է Վանաձորի պետական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար
  • 1997 թվականից աշխատում է Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնում, նախ՝ դասախոս, ապա՝ դոցենտ, իսկ 2013 թվականից գրականության ամբիոնի պրոֆեսոր։
  • 2022թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ գիտաշխատող։

Գիտական կոչումներ խմբագրել

  • 1998 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
  • 2002 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում
  • 2007 թվականին ստացել է դոկտորի գիտական աստիճան
  • 2013 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում

Աշխատություններ խմբագրել

  1. Եղիազարյան Վ., Հովհաննես Թլկուրանցու կյանքը և ստեղծագործությունը, Երևան, Վան Արյան, 2001։
  2. Մխիթար Անեցի, Հանդիսարանների աշխարհավեպ մատյան (գրաբար բնագրից թարգմանությունը և ծանոթագրությունները Վանո Եղիազարյանի), Երևան, 2001։
  3. Եղիազարյան Վ., Բանասիրական որոնումներ (գիտական հոդվածների ժողովածու), Երևան, 2003։
  4. Հովհաննես Թլկուրանցի, Տաղեր և գանձեր, աշխատասիրությամբ Վանո Եղիազարյանի, Վանաձոր, 2004։
  5. Սեբեոս, Պատմություն, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, Երևան, 2005։
  6. Եղիազարյան Վ., Հայրեններ, Վանաձոր, 2007։
  7. Գրիգոր Ակնեցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, Երևան, 2011։
  8. Եղիազարյան Վ., Ակնարկներ նախամաշտոցյան հայոց գրականության, Երևան, 2011։
  9. Ղեբուբնա Եդեսացի, Աբգար Հայոց թագավորի թուղթը՝ ուղղված Քրիստոսին, և սուրբ Թադեոս առաքյալի քարոզները, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Վանո Եղիազարյանի, Երևան, 2014։
  10. Եղիազարյան Վ., Հայ հին գրականության պատմություն, Երևան, 2014[1]։
  11. Մեսրոպ Վայոցձորեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոհմի մասին և սուրբ Ներսես հայոց հայրապետի պատմությունը, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Վանո Եղիազարյանի, Վանաձոր, 2015։
  12. Հովհաննես Սարկավագ Իմաստասեր, Տաղեր և հոգևոր երգեր, աշխատասիրությամբ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի, Երևան, 2017։
  13. Նահապետ Քուչակ. աշուղական երգեր, աշխատասիրությամբ Վանո Եղիազարյանի, Երևան, Արմավ, 2017։
  14. Եղիազարյան Վ., Արդի հայ գրականություն և գրականագիտություն, Գիրք Ա, Երևան, Արմավ, 2017։
  15. Եղիազարյան Վ., Գրիգոր Նարեկացին և հայ գրականությունը 10-ր դարում, Երևան, Արմավ, 2018, 560 էջ։
  16. Մխիթար Գոշի առակները, աշխատասիրությամբ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի և մասնակի աշխատակցությամբ Թագուհի Ամիրխանյանի, Երևան, Արմավ, 2019, 476 էջ։
  17. Եղիազարյան Վ., Արդի հայ գրականություն և գրականագիտություն, Գիրք Բ, Երևան, Արմավ, 2021, 192 էջ։
  18. Եղիազարյան Վ., Հայագիտական ուսումնասիրություններ, հտ. Ա, Բանագիտություն և միջնադարագիտություն, Ե., 2021, 640 էջ։
  19. Եղիազարյան Վ., Հայագիտական ուսումնասիրություններ, հտ. Բ, Գրախոսություններ և բանավեճեր, հոբելյանական և մահախոսական հոդվածներ, Ե., 2021, 276 էջ։
  20. Եղիազարյան Վ., Հովհաննես Թումանյանը և նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը, Երևան, 2021, 312 էջ։
  21. Հովհաննես Թլկուրանցի, Տաղեր և գանձեր, գիտաքննական բնագրեր, աշխատասիրությամբ Վանո Եղիազարյանի, Ե., 2022, 388 էջ։
  22. Մխիթար Անեցի, Հանդիսարանների աշխարհավեպ մատյան, աշխատասիրությամբ Վանո Եղիազարյանի, Ե., 2023, 304 էջ։
  23. Եղիազարյան Վ., Արցախի հայկականության ակունքները և ադրբեջանական «աղվանագիտության» կեղծիքների հերքում, Ե., 2023, 328 էջ։
  24. Եղիազարյան Վ., Քննություն գուսանաժողովրդական հայրենների, Ե., 2023, 280 էջ։
  25. Եղիազարյան Վ., Հայագիտական ուսումնասիրություններ, հտ. Գ, Բանագիտություն, Ե., 2023, 96 էջ։
  26. Եղիազարյան Վ., Հայագիտական ուսումնասիրություններ, հտ. Դ, Միջնադարագիտություն, Ե., 2023, 136 էջ։
  27. Եղիազարյան Վ., Հայագիտական ուսումնասիրություններ, հտ. Ե, Համեմատական գրականագիտություն, գրականության տեսություն, Ե., 2023, 120 էջ։

Գեղարվեստական երկեր խմբագրել

  1. Վանո Եղիազարյան, Աստվածային մարդը, մեծ բանասերը, հուշ դիմանկար, Վանաձոր, 2004, 30 էջ։
  2. Վանո Եղիազարյան, Վահագնի և Աստղիկի հարսանիքը, առասպելա-ծիսական հեքիաթ-վեպ, Երևան, Արմավ, 2017, 108 էջ։
  3. Վանո Եղիազարյան, Աղավնիների վերադարձը, պատմվածքներ, Արմավ, 2019, 96 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գիրքն Ազգային գրադարանի կայքում» (PDF).
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանո Եղիազարյան» հոդվածին։