Հայաստանի որսորդների և ձկնորսների միություն

Հայաստանի որսորդների և ձկնորսների միություն («Հայորսորդմիություն»), ստեղծվել է 1923 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1943 թվականին), գործադիրը՝ միության նախագահությունը։ Համախմբում է հանրապետության որսորդներին ու ձկնորսներին, աջակցում Հայաստանում բնության պահպանության, նրա ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, որսորդական և ձկնորսական սպորտի զարգացման միջոցառումներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։