Վանյա Ղազարյան
Վանյա Աղաջանի Ղազարյան (1906, Վաչագան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Վանյա Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1906 |
Ծննդավայր | Վաչագան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 11, 1973 (66 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կուսակցություն | ՀԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրելՎանյա Աղաջանի Ղազարյանը ծնվել է 1906 թվականի օգոստոսի 15-ին Ղափանի շրջանի Վաչագան գյուղում։ Նախնական կրթությունը ստանում է գյուղի դպրոցում։ Այնուհետև նա 1930-1933 թվականներին սովորել է Թբիլիսիի 26 կոմիսարների անվան անդրկովկասյան կոմհամալսարանում[1]։
Մասնակցություն Հայրենական պատերազմին
խմբագրելԵրբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, ԽՄԿԿ Կենտկոմին կից Լենինյան դասընթացների ունկնդիր Վանյա Ղազարյանն առաջիննների թվում մեկնեց ռազմաճակատ։ Նա կուսակցական-քաղաքական ծավալուն աշխատանք էր կատարում Հարավ-Արևմտյան, Ստալինգրադյան, Դոնի, Առաջին Բելոռուսական ռազմաճակատներում։ Ստացել է մայորի զինվորական կոչում։
Պարգևներ
խմբագրել- «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ
- Կարմիր աստղի շքանշան
- «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ[2]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելՊատանի հասակից աշխատել է Ղափանի պղնձահանքային կոմբինատում, իսկ 1930 թվականին ընդունվել է հայրենի գյուղի կոլտնտեսության վարչության առաջին նախագահ։ Այնուհետև ընտրվում է Ալավերդու կուսշրջկոմի քարտուղար, իսկ հետագայում աշխատել է Վայքում։
- 1946-1948 թվականներին նա նշանակվում է Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղար
- 1948-1951 թվականներին աշխատել է Հայաստանի արհեստակցական միության խորհրդի նախագահ։
- 1951-1958 թվականներին վարում է Հայաստանի կոմունալ տնտեսության մինիստրի առաջին տեղակալի պաշտոնը։
- 1958 թվականին հոկտեմբերին նշանակվում է հանրապետության հացամթերքների վարչության պետ, իսկ 1970 թվականին՝ Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրի առաջին տեղակալ։
Նա բազմիցս ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի կազմում, եղել ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու, ՀԱՍԿԽ-ի անդամ[3]։ Նաև բարերարությամբ էր զբաղվում հայրենի գյուղում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ղազարյան Վանյա Աղաջանի».
- ↑ «Казарян Ваня Агаджанович» (ռուսերեն).
- ↑ Վաչագանցիները Հայրենական մեծ պատերազմում. էջեր 170–171.