Բացել գլխավոր ցանկը

Ազատ դեմոկրատներ (Հայաստան)

քաղաքական կուսակցություն Հայաստանում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ դեմոկրատներ (այլ կիրառումներ)

Ազատ դեմոկրտաներ, գործող քաղաքական կուսակցություն Հայաստանում[2]։ Կուսակցության նախագահը Խաչատուր Քոքոբելյանն է։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
Ազատ-դեմոկրատներ.jpg
Կուսակցության պատկերանիշը
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ԱռաջնորդԽաչատուր Քոքոբելյան
ԿարգախոսՄենք կարող ենք
ՀիմնադիրԽաչատուր Քոքոբելյան, Անուշ Սեդրակյան, Մասիս Այվազյան, Հովհաննես Ղազարյան, Անժելա Խաչատրյան, Արթուր Ավթանդիլյան, Արթուր Պողոսյան, Գևորգ Արզումանյան, Արմեն Առաքելյան
Հիմնադրվածմայիսի 22, 2011
Գաղափարախոսությունազատականություն և պրո-եվրոպեականություն
Քաղաքական հայացքԵվրոպամետ, արևմտամետ
ՇտաբԱվագ Պետրոսյանի փող. 6, բն. 4 Երևան
Կայքfdp.am
ԽորհուրդԽաչատուր Քոքոբելյան, Անժելա Խաչատրյան, Հովհաննես Ղազարյան, Մասիս Այվազյան, Սոնա Մինասյան, Արմեն Առաքելյան, Արթուր Պողոսյան, Գևորգ Արզումանյան, Սերգեյ Ավալյան[1]

ՊատմությունԽմբագրել

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2011 թվականի մայիսի 21-ին[3]։

ՀայացքներԽմբագրել

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններինԽմբագրել

2012Խմբագրել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դաշինք կազմելով Ժառանգություն կուսակցության հետ՝ մասնակցեց 2012թ ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին[4]։ Ընտրությունների արդյունքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ընտրվեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ։

2017Խմբագրել

Կուսակցությունը սեփական ցուցակով մասնակցության հայտ է ներկայացրել 2017 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին[5]։ Ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, իսկ վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն է, որը երկրորդն է ցուցակում[6]։ Կուսակցության համամասնական ցուցակի երրորդ տեղում Ստյոպա Սաֆարյանն է, չորրորդը Անահիտ Բախշյանը[7]։

Ընտրությունների արդյունքում կուսակցությունը չհաղթահարեց նվազագույն շեմը՝ ստացանալով 14'740 ձայն, կամ ընդհանուր քվեների 0,94%-ը։

2018Խմբագրել

ԱԴԿ֊ն Հայաստանի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Մենք» դաշինքով[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել