Վաղարշակ Մադոյան

հայ լեզվաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաղարշակ Վարուժանի Մադոյան (հոկտեմբերի 26, 1954(1954-10-26), Նինոծմինդա, Վրաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրո­ֆեսոր, տնտեսագիտության և իրավաբանության պատվավոր դոկտոր, իրավա­բա­նության դոցենտ։

Վաղարշակ Մադոյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1954(1954-10-26) (69 տարեկան)
ԾննդավայրՆինոծմինդա, Վրաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1976)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1990)
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀԱՊՀ և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Վաղարշակ Մադոյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 26-ին, Բոգդանովկա (այժմ՝ Նինոծմինդա՝ Վրաստանում) քաղաքում։ 1971 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1976 թվականին՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը, եղել է անվանական թոշակառու, դոկտորական ատենախոսություն Բելառուսի պետական համալսարանում, պրոֆեսոր (ԽՍՀՄ ԲՈՀ), 2004 թվականից՝ իրավաբանության դոցենտ (ՀՀ ԲՈՀ)։ 1976 թվականի հունիս-օգոստոս ամիսներին եղել է Հայաստանի կոմերիտմիության ԿԿ-ի «Комсомолец» թերթի սրբագրիչ, արտահաստիքային թղթակից։ 1976-1981 թվականներին եղել է ՀԽՍՀ Բարձրագույն կրթության մինիստրության ՈւԳՀԱ գծով Հանրապետական խորհրդի գիտքարտուղար, 1976-1984 թվականներին՝ Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում դասախոս (համատե­ղու­թյամբ), 1976-1985 թվականներին դասախոսել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում։ 1985-1993 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, 1985-1990 թվականներին՝ Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասախոս (համատե­ղու­թյամբ), 1990-2008 թվականներին՝ Երևանի «Անանիա Շիրակացու» անվան միջազգային հարաբերությունների համալսարանի հիմնադիր-ռեկտոր[1]։ 1993 թվականից Ճար­տարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնի վարիչն է։ 2003 թվականին դասախոսել է Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[2][3][4][5][6]։

Գիտական և գեղարվեստական գործունեություն խմբագրել

Վաղարշակ Մադոյանը ռուսերենագիտության, ընդհանուր և տեսական լեզվաբանության առաջավոր մասնագետներից է[7]։ Նա շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք տպա­գրված են տարբեր երկրներում։ Դրանք նվիրված են ռուսաց լեզվի պատմությանն ու տեսությանը, հնդեվրոպական, տեսական լեզվաբանությանը, գերմանագիտությանը, լեզվաբանական ուսումնասիրման մեթոդաբանությանը, հիշողության զարգացման խնդիրների հետ կապված ռուսաց և օտար լեզուների դասավանդման մեթոդիկային[8]։ Նա ռուսաց լեզվի որոշ քերականական երևույթների զարգացման վարկածների հեղինակ է, որոնք տեղ են գտել նաև Ռուսաստանի Դաշնության դասագրքերում և ուսումնական ձեռնարկներում[9]։

Մադոյանի ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն ռուսերենագիտության, համեմատական և զուգադրական լեզվաբանության գծով։

Մադոյանը համահեղինակների հետ պատրաստել է անգլերենից և մի քանի սլավոնական լեզուներից հայերեն թարգմանչական բառարաններ։ Տե'ս Անգլերեն-ռուսերեն-հայերեն հիդրավլիկական տերմինների բառարան (Ե․, 2014, 30 մամ.), Չեխերեն-հայերեն բառարան (Ե․, 2008, 25 մամ.), Լեհերեն-հայերեն բառարան (Ե․, 2010, 30 մամ.), Ուկրաիներեն-հայերեն բառարան (Ե․, 2016, 100 մամ.), Ռուսերեն-հայերեն համապարփակ բառարան (Ե․, 560 մամ., 110 000 բառ և բառակապակցություն), Սերբերեն-հայերեն բառարան (Ե․, 25 մամ.)։ Վերջին երկու բառարանը գտնվում են արտադրության մեջ։ Այժմ հեղինակն աշխատում է բուլղարերեն-հայերեն և բելոռուսերեն-հայերեն բառարանների վրա։

Տվյալ Ռուսերեն-հայերեն համապարփակ բառարանը (Ե․, 560 մամ., 110 000 բառ և բառակապակցություն) առաջին աշխատությունն է, որտեղ ընդգրկված են ռուսերեն բառերի մասին բոլոր տվյալները (ստուգաբանությունից սկսած և կիրառությունով վերջացրած)։ Նման տեղեկատու ռուսերենի մասին գոյություն չունի նաև Ռուսաստանում[փա՞ստ]։

Մադոյանի ղեկավարությամբ (համահեղինակ՝ Գ. Վ. Սավոյան) կազմվել է առաջին գերմաներեն-ռուսերեն-հայերեն արմատական բառարանը, որտեղ կիրառված են բառարանագիտության և հիշողության տեխնիկայի վերջին մեթոդները։

Նրա քերականական և բառարանագիտական ուսումնասիրությունների արդյունքները արտացոլվել են «Вопросы истории и теории русского языка» (М., Институт русского языка РАН, 2000), «Вопросы лексикологии и грамматики» (М., Институт русского языка РАН, 2000), “Зна­чение и мысль в статике и динамике двух языков” (М., Ин-т языкознания РАН, 2016) ժողովածուներում և մենագրություններում, որոնցում առաջ են քաշվում լեզվի ուսումնասիրման, նրա պատմության զարգացման, տարբեր լեզուների համեմատական ուսումնասիրման, համապարփակ բառարանի ստեղծման և այլ տեսական հարցեր։ Նրա ուսումնասիրությունները լեզվի մշակույթի զարգացման վերաբերյալ արտացոլվել են «Идеология и культура речи на стыке двух общественно-политических формаций (конец ХХ – начало ХХI в.). (Заабрюкен, ФРГ, 2018) և «Стилистическое развитие речи в идеологических конфликтах конца ХХ - начала XXI века (на материале русского и армянского языков) (М., 2020) մենագրություններում (երկուսն ել՝ Ս․ Զ․ Շեյրանյանի համահեղինակությամբ)։

Մադոյանի “Русский язык. Ч.1” (для филологических факультетов армянских вузов) ուսումնական ձեռնարկն առաջին գիրքն է, որը շարադրված է ժամանակակից կառուցվածքային և համեմատական լեզվաբանության նվաճումների հիման վրա[փա՞ստ]։

Նրա “Deutsch vom ersten Mal” (Yerewan, 1999) ինքնուսույցը մնեմոտեխնիկական մե­թոդ­ներով կառուցած առաջին (և հաջող) դասագիրքն է[փա՞ստ]։

Մադոյանը տպագրել է մի շարք աշխատություններ մարդու իրավունքների վերաբերյալ։ Նա յուրովի է դնում սոցիալիստական և հետսոցիալիստական իրականությունում մարդու շահագործման, հանցավոր ձրիակերության, լճացման հարցերը։ Նա ցույց է տալիս, որ նշված երևույթները գոյություն ունեն ԱՊՀ երկրներում և լուրջ խոչնդոտում են դրանց զարգացմանն ու միասնությանը։ 2020 թվականին Մոսկվայում լույս է տեսել այս խնդիրներին նվիրված հեղինակի երկրորդ մենագրությունը “Права и свободы личности на стыке двух общественно-политических формаций (конец ХХ - начало ХХI в.)”։

Մադոյանի գիտական աշխատություններից աչքի են ընկել նաև գրականագիտական, պատմական, փիլիսոփայական, տնտեսագիտական աշխատությունները։

Մադոյանը, լինելով արտասահմանյան միջազգային գիտական հանդեսների խմբկոլի անդամ, մշտապես աջակցում է հայ գիտնականների աշխատությունների տպագրությանը արտերկրներում։ 1999 թվականին նրա խմբագրությամբ Մոսկվայում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ․ Ջահուկյանի “Универ­саль­ная теория языка. Про­легомены к субстан­цио­­наль­ной грамматике” (Институт языко­зна­ния РАН) հանրաճանաչ մենագրությունը։

Մադոյանը եզակի[փա՞ստ] գրողներից է, որն ակտիվ ստեղծագործում է հայերեն և ռուսերեն։ Վերջին տասը տարիների ընթացքում նա լույս է ընծայել արձակի 4 ժողովածու ռուսերեն և 4 ժողովածու հայերեն։ Նրա “Ave Россия!” (30 մամ.) վեպում առաջին անգամ գեղարվեստական ձևով նկարագրված է ԱՄՆ կողմից կիրառված ԽՍՀՄ փլուզման միջոցը։ Վե­պը լույս է տեսել Մոսկվայի “Художественная лите­ратура” (2014) հրատա­րակչու­թյունում և լայն արձագանք գտել։ Այն նվիրվել է ՌԴ նախագահ Վ․ Պուտինին։ 2016 թվականին նույն հրատարակչությունում լույս է տեսել նրա երկրորդ ժողովածուն՝ “Вагон в запасе. Роман. Рассказы. Поэтический дневник” (41 մամ.)։

Հայաստանի գրական թերթերում և ամսագրերում տպագրված են Մադոյանի շուրջ 60 հայերեն պատմվածքներ, բանաստեղծական ցիկլեր։ 2018 թվականին լույս է տեսել նրա «Մեր սերնդի ճակատագիրը» վեպը։ Ստեղծագործություններում առաջ են քաշվում մեր հասարակության արդիական հարցեր, մասնավորապես՝ կաշառակերու­թյան և անօրինականության դեմ պայքարի։ 2009 թվականին հեղինակը հայ անվանի դրամա­տուրգ Պերճ Զեյթունցյանի հետ՝ հայ գրականության մեջ հումանիստական գաղափար­ների զարգացման և գեղարվեստական վարպետության հանար արժանացել է Մ․ Սարգ­սյանի անվան գրական մրցանակի։

Մադոյանը ռուսերենից հայերեն է թարգմանել ռուս ժամանակակից գրող Վ․ Պրյա­խինի «Հարված նիզակով» ժողովածուն, Բ․ Պաստերնակի, Ս․ Մարշակի, Ա․ Ախ­մատովայի, Մարինա Ցվետաևայի ևն բանաստեղծությունները, ռուսերեն է թարգմանել Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Նահապետ Քուչակի, Խնկո Ապոր ևն ստեղծա­գոր­ծություն­ները։ Ուկրաինայի հայ համայնքի խնդրանքով  թարգմանել և հրատարակել է  ուկրաի­նացի պատմաբան Ն․ Նիկիտենկոյի «Աննա Ծիրանածինը» ժողովածուն (32 մամ., Ե․, 2016), որը նվիրված է Ռուսյո մկրտիչ Վլադիմիր իշխանի կնոջը՝ Աննային, Բյուզան­դիա­յի ամենահզոր հայազգի կայսր Բարսեղ II  քրոջը, որը դարձել է Ռուսյո մկրտման հիմնական դրդապատճառը։ 2017 թվականին այդ գիրքը լույս է տեսել նաև Կիևում։

Մադոյանը կատարում է մեծ հասարակական և կազմակերպչական աշխատանք՝ նախկին ԽՍՀՄ ժողովրդներին Հայաստանի հետ մերձեցման նպատակով։ Նա Հայաս­տանում Ռուսաստանի (ԽՍՀՄ) շրջանավարտների միության գործադիր տնօրենն է, Հա­յաս­տան-Ռուսաստան,  АОКС-Украина հասարակական միությունների նախագա­հու­­թյան անդամ, մի շարք միջազգային և հանրապետական գիտական և գեղարվեստա­կան հանդեսների խմբկոլի անդամ․ “Научные доклады высшей школы. Филоло­ги­ческие науки”, ք. Մոսկվա, Collegium, ք. Կիև,  Georgian Science News, Վրաստան, “Русский язык в Армении”, “Ринг”, երկուսն էլ՝ ք. Երևան, ևն)։ Խաղաղության կոչերով հանդես է եկել  մի շարք միջազգային համա­ժողովներում՝  Հելսինկիում (1991), Դելիում (1993), Մոսկ­վա­յում (1997), Ինդիանապոլի­սում, ԱՄՆ (2001), Փարիզում (2001), Ամմանում, Հորդա­նան (2004)։

2013 թվականին կազմակերպել և անցկացրել է Ռուսիո մկրտության 1025-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով (մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Իրանի գիտնականները)։ Զեգուցման հեղինակ է և նշված գիտաժողովի նյութերի ժողովածուի խմբագիր («Анна Порфирородная. Материалы международной конферен­ции, посвя­щен­ной 1025-летию крещения Руси» Ереван, Айастан, 2014).

2016 թվականին պրոֆեսոր Մ․ Ամիրխանյանի հետ վերահրատարակել է Վ․ Բրյուսովի  “Поэзия Армении” ժողովածուն։

Գիտական աշխատանքում հասած նվաճումների և մեծ հասարակական գործու­նեու­թյան համար Վ․ Մադոյանը պարգևատրվել է ԽՍՀՄ Արմիությունների կենտրո­նա­կան խորհրդի և ՀամԼԿԵՄ ԿԿ մեդալով (1980), Հայաստանի ժուռնալիստների միու­թյան պատվոգրով (1974), Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանի ՀՄՊ վե­տերան­ների, Ուկրաինայի հայրերի միության, այլ հասարակական կազմակեր­պու­թյունների պատվոգրերով։ 2012 թվականին բեղմնավոր գիտական և գիտա-մեթո­դական գործունեու­թյան, համալսարանում լեզուների դասավանդման բարձր մակար­դակ ապահովելու համար պարգևատրվել է ՃՇՀԱՀ-ի ոսկե մեդալով, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակցու­թյան համար՝ ԼՂՀ կառավարության «Ղարաբաղյան շար­ժում» մեդալով։ Ռուսաց լեզվի ուսումնասիրման բնագավառում հասած հաջողություն­ների համար 2015 թվականին անձամբ ՌԳ նախագահ Վ․ Պուտինի կողմից պարգևա­տրվել է «Պուշկինի մեդալ» կառավարական պարգևով։ 2019 թվականին պարգևատրվել է ԱՊՀ, արտերկրներում ապրող հայրենակիցների գործերով և միջազգային հումանիտար համագործակցության Դաշնային գործակալության դիպլոմով (ք․ Մոսկվա)։

Տիրապետում է նաև անգլերենին, գերմաներենին, ֆրան­սե­րենին, վրացերենին։

Մադոյանի գիտական և գեղարվեստական գործունեության մասին տարբեր թեր­թերում և ամսագրերում տպագրվել է ավելի քան 20 աշխատություններ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է։ Ունի 4 երեխա։

Պատվոգրեր, մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • Հայաստանի ժուռնալիստների միու­թյան պատվոգիր, 1974,
  • ԽՍՀՄ Արմիությունների կենտրո­նա­կան խորհրդի և ՀամԼԿԵՄ ԿԿ «Գիտական հաջողությունների համար» մեդալ, 1980,
  • Հայաստանում ՌԴ դեսպանության պատվոգրեր, 2002, 2007, 2008, 2014,
  • Հայաստանի ՀՄՊ վե­տերան­ների պատվոգիր, 2002,
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալ, 2012,
  • Ուկրաինայի հայրերի միության  պատվոգիր, 2014,
  • «Պուշկինի մեդալ» Ռուսաստանի Դաշնության կառավարական պարգև, 2015,
  • ԼՂՀ կառավարության «Ղարաբաղյան շար­ժում» մեդալ, 2015,
  • ԱՊՀ արտերկրներում ապրող հայրենակիցների գործերով և միջազգային հումանիտար համագործակցության Դաշնային գործակալության դիպլոմ, 2019։

Երկեր խմբագրել

  • Արքայակերտից մինչև Կիև։ Աննա Ծիրանածինը Իմաստու՞ն, թե՞ Անիծյալ։ Նիկիտենկո Նադեժդա, Հովհաննիսյան Ելենա [խմբագիր], Մադոյան Մարինե [խմբագիր], Մադոյան Վաղարշակ Վարուժանի [թարգմանիչ, վերջաբանի և ծանոթագր. հեղ.], Կիև։ «Դիմիտրո Բուրագո» հրատարակչատուն, 2017[10]։
  • Ուկրաիներեն-հայերեն բառարան / Українсько-вірменський словник: Մադոյան Վաղարշակ Վարուժանի, Շեյրանյան Սերգեյ Զավենի [համահեղինակ, Զուբով Վլադիմիր Պետրովիչ [համահեղինակ] | Հովհաննիսյան Ելենա [խմբագիր], Երևան, «Հայաստան» («Գրական հայրենիք» ՓԲԸ), 2016։
  • Արքայակերտից մինչև Կիև։ Աննա Ծիրանածինը իմաստու՞ն, թե անիծյալ։ Նիկիտենկո,Նադեժդա, Հովհաննիսյան Ելենա [խմբագիր], Մադոյան Մարինե [խմբագիր], Երևան, «Հայաստան» («Գրական հայրենիք» ՓԲԸ), 2016։
  • Լեզուն ու նրա դասավանդման մեթոդիկան ճարտարապետա-շինարարական բուհում։ Գիտական աշխատությունների ժողովածու։ Մադոյան Վաղարշակ Վարուժանի [խմբ.] |, ՀՀ ԿԳ նախարարություն, Երևան, «Հայաստան», 2015։
  • Հիդրավլիկական տերմինների անգլերեն-ռուսերեն-հայերեն բառարան։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Մադոյան Վաղարշակ Վարուժանի, Շեյրանյան Սերգեյ Զավենի, Սեյրանյան Լիլիթ Բորիսի, Մխիթարյան Աննա Վոլոդիայի, Սարգսյան Վ. Ս [խմբ.], Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարություն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևան, ՃՇՀԱՀ, 2014[11]։
  • Լեհերեն-հայերեն բառարան։ 12000-ից ավելի բառ և բառակապակցություն։ Շեյրանյան Սերգեյ, Մադոյան Վաղարշակ Վարուժանի, Կառավարման և կրթության զարգացման համալսարան Հ. Սիրանյանի անվան, Երևան, «Հայաստան», 2010[12]։
  • Չեխերեն-հայերեն բառարան / Cesko-armensky slovnik: Շուրջ 13000 բառ և բառակապակցություն։ Շեյրանյան Սերգեյ Զավենի, Մադոյան Վաղարշակ Վարուժանի, Երևան, «Հայաստան», 2009[13]։
  • “Зна­чение и мысль в статике и динамике двух языков”. Москва, Ин-т языкознания РАН, 2016.
  • «Идеология и культура речи на стыке двух общественно-политических формаций (конец ХХ – начало ХХI в.).  Заабрюкен, ФРГ, 2018.
  • «Сти­лис­ти­ческое развитие речи в идеологических конфликтах конца ХХ - начала XXI века (на ма­те­риале русского и армянского языков). Москва, 2020.
  • “Права и сво­бо­ды личности на стыке двух общественно-политических формаций (конец ХХ - начало ХХI в.)”. Москва, 2020․
  • “Ave Россия!”. Роман, рассказы (30 մամ.), Москва, 2014.
  • “Вагон в запасе. Роман. Рассказы. Поэтический дневник” (41 մամ.). М., 2016.
  • «Մեր սերնդի ճակատագիրը»։  Վեպ, պատմվածքներ (50 մամ.)։ Երևան, 2018։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Անանիա Շիրակացի" Միջազգային Հարաբերությունների Համալսարան | Գլխավոր». shirakatsi.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  2. «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 11։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  3. «Մադոյան Վաղարշակ Վարուժանի». nuaca.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.(չաշխատող հղում)
  4. Հայաստանի համառոտ հանրագիտարան, հ.3. Եր., 1999:
  5. Ведущие языковеды мира. Энциклопедия. М., 2000.
  6. Кто есть кто в современной русистике. М.-Хельсинки, 1999.
  7. А. П. Юдакин. Ведущие языковеды мира. Энцикло­педия. М., 2000
  8. Мелик-Шахназарян Л. Г. Гиперболы профессора Мадояна. – “Голос Армении”, от 02.12. 2006 ã.
  9. Хабургаев Г. А. Очерки исторической морфологии русского языка. Имена. М., 1990, Колесов В. В. История русского языка. М. СПб., 2005
  10. Նիկիտենկո, Նադեժդա Նիկոլաևնա; Մադոյան, Վաղարշակ Վարուժանի (2017). Հովհաննիսյան, Ելենա; Մադոյան, Մարինե (eds.). Արքայակերտից մինչև Կիև։ Աննա Ծիրանածինը։ Իմաստու՞ն, թե՞ Անիծյալ. Հայերը համաշխարհային պատմության անցուդարձերում. Կիև: «Դիմիտրո Բուրագո» հրատարակչատուն. ISBN 9789664893777.
  11. Մադոյան, Վաղարշակ Վարուժանի; Շեյրանյան, Սերգեյ Զավենի; Սեյրանյան, Լիլիթ Բորիսի; Մխիթարյան, Աննա Վոլոդիայի (2014). Սարգսյան, Վ Ս; Կարապետյան, Հ Խ (eds.). Հիդրավլիկական տերմինների անգլերեն-ռուսերեն-հայերեն բառարան. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ՀՀ ԿԳՆ. Երևան: ՃՇՀԱՀ. ISBN 9789939631806.
  12. Շեյրանյան, Սերգեյ; Մադոյան, Վաղարշակ Վարուժանի (2010). Լեհերեն-հայերեն բառարան։ 12000-ից ավելի բառ և բառակապակցություն. Կառավարման և կրթության զարգացման համալսարան Հ. Սիրանյանի անվ. Երևան: Հայաստան.
  13. Շեյրանյան, Սերգեյ Զավենի; Մադոյան, Վաղարշակ Վարուժանի (2009). Չեխերեն-հայերեն բառարան =: Cesko-armensky slovnik: Շուրջ 13000 բառ և բառակապակցություն. Երևան: Հայաստան.