Շամլուղի պղնձի հանքավայր

Շամլուղի պղնձի հանքավայր, հանքավայր ՀՀ Լոռու մարզում՝ Ախթալա երկաթուղային կայարանից 8 կմ հյուսիս-արևմուտք՝ Ալավերդու կամարածալքի հյուսիսարևելյան մասում։

Բնութագիր խմբագրել

Շահագործվել է 1770 թվականից՝ հունական, ֆրանսիական, ապա՝ ռուսական և հայկ․ժական բաժնետիրական ընկերությունների կողմից։ Շամլուղի պղնձի հանքավայրը միջին ջերմաստիճանի, փոքր խորությունների, ջրաջերմային հանքավայր է։

Կառուցվածք խմբագրել

Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են պորֆիրիտներ, տուֆեր, տուֆափշրաքարեր, տուֆաավազաքարեր։ Հանքանյութը կազմված է պիրիտ, խալկոպիրիտ, մարկազիտ, գալենիտ, սֆալերիտ, տենանտիտ, քվարց, բարիտ և այլ միներալներից։ Պղնձի միջին պարունակությունը 3-4% է։ Հանդիպում են նաև բնածին ոսկի, արծաթ, ծծումբ, սելեն, թելուր և այլն։ Ըստ միներալային կազմի՝ առանձնացվում են պիրիտային, պիրիտ-խալկոպիրիտային (գերակշռում են և հումք են պղնձի արտադրության համար) և սֆալերիտգալենիտային հանքատեսակներ։ Ներկայումս շահագործում է «Մետալ Պրինց» ընկերությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։