Թափառող հոսանքներ
Թափառող հոսանքներ, էլեկտրական հոսանքներ հողում, որոնք ճյուղավորվում են հետադարձ հաղորդալար ծառայող հաստատուն հոսանքի էլեկտրատրանսպորտի (տրամվայ, մետրո ևն) ռելսերից։ Ճանապարհին հանդիպելով մետաղական կառույցների (մալուխ, գազի, ջրի խողովակներ), թափառող հոսանքները անցնում են դրանցով և դուրս գալով (անոդային գոտի), հողով վերադառնում հաստատուն հոսանքի աղբյուրին, անոդային գոտում քայքայելով մետաղական կառույցները։
Թափառող հոսանքներ առաջանում են նաև հաստատուն հոսանքի այնպիսի տեղակայանքներից (հեռագրասարք ևն), որոնք որպես հետադարձ հաղորդալար օգտագործում են հողը։ Ստորգետնյա մետաղական կառույցները կոռոզիայից պաշտպանում են էլեկտրական պաշտպանիչ միջոցներով (էլեկտրական դրենաժ, կաթոդային և պրոտեկտորային պաշտպանություն)։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 152)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թափառող հոսանքներ» հոդվածին։ |