Վահիգույա (Ուահիգույա, ֆր.՝ Ouahigouya), քաղաք և կոմունա Բուրկինա Ֆասոյում։

Բնակավայր
Վահիգույա
ԵրկիրԲուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
ՀամայնքYatenga Province?
ԲԾՄ315 մետր
Բնակչություն124 580 մարդ (2019)
Վահիգույա (Բուրկինա Ֆասո)##
Վահիգույա (Բուրկինա Ֆասո)

Պատմություն

խմբագրել

Վահիգույա քաղաքը հիմնադրվել է 1757 թվականին որպես Մոսի Յատենգա թագավորության մայրաքաղաք։ 1825 թվականին քաղաքն ավերվել է. 1870-1890 թվականներին այն կրկին հարձակման է ենթարկվել։ Բուրկինա Ֆասոյի և Մալիի միջև Ագաշերյան պատերազմի ժամանակ (1985) Վահիգույան ռմբակոծվել է Մալիի ռազմաօդային ուժերի կողմից, որի հետևանքով զոհվել է քաղաքի մոտ 100 բնակիչ։

Աշխարհագրություն

խմբագրել

Վահիգույա քաղաքը գտնվում է Բուրկինա Ֆասոյի հյուսիսային մասում՝ Ուագադուգուից 182 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հյուսիսային շրջանի և Յատենգա նահանգի գլխավոր քաղաքն է։ Վարչականորեն քաղաքը բաժանված է 15 սեկտորների։

Վահիգույաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 40.0
(104)
42.5
(108.5)
44.2
(111.6)
45.5
(113.9)
48.8
(119.8)
48.0
(118.4)
40.8
(105.4)
38.6
(101.5)
41.3
(106.3)
41.8
(107.2)
40.6
(105.1)
43.6
(110.5)
48.8
(119.8)
Միջին բարձր °C (°F) 32.2
(90)
35.3
(95.5)
38.3
(100.9)
40.5
(104.9)
39.8
(103.6)
37.0
(98.6)
33.8
(92.8)
32.4
(90.3)
33.9
(93)
37.2
(99)
36.2
(97.2)
32.9
(91.2)
35.8
(96.4)
Միջին ցածր °C (°F) 16.8
(62.2)
19.2
(66.6)
23.2
(73.8)
26.5
(79.7)
27.3
(81.1)
25.5
(77.9)
23.6
(74.5)
22.9
(73.2)
23.1
(73.6)
23.4
(74.1)
20.1
(68.2)
17.4
(63.3)
22.4
(72.3)
Ռեկորդային ցածր °C (°F) 8.5
(47.3)
11.2
(52.2)
13.1
(55.6)
13.5
(56.3)
17.0
(62.6)
15.7
(60.3)
17.9
(64.2)
18.6
(65.5)
18.1
(64.6)
16.2
(61.2)
11.2
(52.2)
10.0
(50)
8.5
(47.3)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 0.1
(0.004)
0.0
(0)
1.4
(0.055)
8.8
(0.346)
33.4
(1.315)
78.7
(3.098)
153.0
(6.024)
183.4
(7.22)
103.8
(4.087)
27.0
(1.063)
1.1
(0.043)
0.1
(0.004)
590.8
(23.26)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 0 0 0 2 5 8 12 15 10 4 0 0 56
% խոնավություն 26 22 26 35 52 64 73 80 77 62 40 29 49
Միջին ամսական արևային ժամ 291 267 280 268 284 272 258 253 261 280 288 280 3282
Աղբյուր #1: World Meteorological Organization[1], Meteo Climat (record highs and lows)[2]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (humidity, 1951–1967, and sun, 1961–1990)[3][4]

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Բնակչությունն զբաղվում է նաև արհեստագործական արտադրությամբ և առևտրով։ Վահիգույայի մոտ (քաղաքի հյուսիս և արևմուտք) կան 2 ամբարտակներ, որոնք թույլ են տալիս ոռոգման միջոցով բուսական լավ բերք տալ։ Այս կերպ այստեղ աճեցվում է կարտոֆիլ, գազար, լոլիկ, սոխ և այլն։ Այնուամենայնիվ, տեղական գյուղատնտեսությունը, ինչպես և հարևան շրջաններում, դեռևս մեծապես կախված է անձրևներից։ Տեղի բնակչության սնունդը հիմնված է այնպիսի մշակաբույսերի վրա, ինչպիսիք են կորեկը և սորգոն։

Տեղական արդյունաբերությունը ներկայացված է հիմնականում կաշվի արտադրությամբ։ Քաղաքի մոտ կա ոսկու արդյունահանման վայր։

Բնակչություն

խմբագրել

2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 89 152 մարդ[5]։ Քաղաքային կոմունայի բնակչությունը կազմել է 122,677 մարդ (ըստ 2006 թվականի մարդահամարի)[6]։ Վահիգույան բնակեցված է հիմնականում մոսի բնակիչներով։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1985 1996 2005 2006 2013
38 902 52 193 65 840 70 957 89 152

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «World Weather Information Service – Ouahigouya». World Meteorological Organization. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  2. «Station Ouahigouya» (ֆրանսերեն). Meteo Climat. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  3. «Klimatafel von Ouahigouya / Burkina Faso (Obervolta)» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  4. «Station 65502: Ouahigouya». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  5. «Ouahigouya» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  6. Vorläufige Ergebnisse des Zensus 2006 Արխիվացված 2015-07-21 Wayback Machine (PDF; 3,3 MB)
  7. Coopération décentralisée. Ouahigouya (Ֆրանսերեն)
  8. Association Chambéry-Ouahigouya Արխիվացված 2014-10-06 Wayback Machine (Ֆրանսերեն)

Արտակին հղումներ

խմբագրել