Վահե Պողոսյան

հայ արձակագիր

Վահե (Վոլոդյա) Ալեքսանի Պողոսյան (օգոստոսի 20, 1944(1944-08-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2010(2010-11-23), Երևան, Հայաստան[1]), հայ գրող, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ 1975 թվականից։

Վահե Պողոսյան
Ծնվել էօգոստոսի 20, 1944(1944-08-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 23, 2010(2010-11-23) (66 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1970)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԿայծ, Էկոնոմիկա, Հայաստանի աշխատավորուհի, «Հայաստան» հրատարակչություն և Գարուն
Վահե Պողոսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Վահե Պողոսյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 20-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Օրջոնիկիձեի անվան դպրոցում, մի քանի տարի աշխատել որպես շինարարության բանվոր։ 1965 թվականին ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը, 1970 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Միաժամանակ 1970 թվականին ավարտել է Երևանի քաղկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1971 թվականից։ 1970-1971 թվականներին աշխատել է Կիրովականի «Կայծ» քաղաքային թերթում որպես գրական աշխատող, 1971-1972 թվականներին «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրում բաժնի բարիչ, 1972-1974 թվականներին՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում նախ որպես բաժնի վարիչ, ապա՝ պատասխանատու քարտուղար, 1974-1976 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչության քաղաքական գրականության բաժնում որպես ավագ խմբագիր[2]։ 1976-1980 թվականներին եղել է «Գարուն» ամսագրի գրականության բաժնի վարիչ[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Պողոսյանի պատմվածքների, վիպակների հիմնական թեման ժամանակակից կյանքն է («Կանգառում և սլացքի մեջ», 1972, «Ասպետի կացարանը», 1977, «Երկնային պատիժ», 1983, «Ճերմակ գառների ամառը», 1985, «Տաք ձյունը», 1985): Պողոսյանի առաջին պատմվածքը տպագրվել է 1965 թվականին։ Նրա պատմվածքներից ու վիպակներից մի քանիսը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, լիտվերեն, վրացերեն, լեհերեն, ադրբեջաներեն։ Ռադիոյով հաղորդվել են Պողոսյանի «Խաղը» և «Ասպետի կացարանը» ռադիոպիեսները («Ասպետի կացարանը» հաղորդվել է նաև ադրբեջաներեն)։ Պողոսյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել են հեռուստաբեմադրություններ («Երկնային քարանձավ», 1973, ռեժիսոր՝ Ռ. Հախվերդյան, «Ասպետի կացարանը», 1988, ռեժիսոր Թ. Բիտյուցկայա-Էլիբեկյան)։ Գրում է նաև մանուկների համար («Հեքիաթների զարդատուփ», 1992)[4]:

Երկեր խմբագրել

  • Կանգառում և սլացքի մեջ, Երևան, «Հայաստան», 1972, 91 էջ։
  • Ասպետի կացարանը, Երևան, «Սովետական գրող», 1977, 160 էջ։
  • «Երկնային պատիժ», 1983։
  • «Ճերմակ գառների ամառը», 1985։
  • «Տաք ձյունը», 1985:/Теплый снег (Повести и рассказы), 1985.
  • Հեքիաթների զարդատուփ։ Հայ գրող, 1991, 74 էջ[5]։
  • Երկու վիպակ. Ե. 2001:
  • Դատը, Հայաստան, 2001, 159 էջ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Վահե Պողոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  2. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 376։
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4:
  5. Պողոսյան, Վահե Ալեքսանի (1991). Հեքիաթների զարդատուփ. Հայ գրող. ISBN 9785807903211.
  6. Պողոսյան, Վահե Ալեքսանի (2001). Դատը: Պատմվածքաշար. Հայաստան. ISBN 9785540017343.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Պողոսյան» հոդվածին։