Վահե Արսեն
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արսենյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Արսեն (Վահե Արսենյան, նոյեմբերի 3, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Հայաստանի գրողների միության անդամ (2004)[1]։
Վահե Արսեն | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Վահե Արսենյան |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կենսագրություն
խմբագրելՎահե Արսենյանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 3-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բաժինը և ասպիրանտուրան, աշխատում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնում։ Վահե Արսենի բանաստեղծություններն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից), ինչպես նաև գրականագիտական հոդվածները, պարբերաբար տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, հոլանդերեն, ռումիներեն, վրացերեն, տաջիկերեն և այլ լեզուներով։
Երկեր
խմբագրելԹարգմանություններ (անգլերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բրաուն, Դեն։ Ինֆեռնո։ Վեպ.- Երևան։ Զանգակ, 2015.- 509 էջ։ Վերատպությունը տե՛ս Ինֆեռնո.- Երևան։ Զանգակ, 2017.- 507 էջ։
- Խաղը։ Արդի սլավոնական գրականություն /Թարգմ.՝ Վ. Արսեն, Դ. Համբարձումյան.- Երևան։ Զանգակ-97, 2009.- 80 էջ.- Բովանդ.՝ Բալլա. Նիտրացի կինը; Հորվաթ Կ.Դ. Խաղը; Յարոշ Փ. Ծաղիկներ՝ ծաղկամանում; Կովալիկ Ու. Լուսնի տիրուհին։
- Խառատյան Սուսաննա։ Ինքնության գլուխկոտրուկ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Զանգակ, 2021.- 81 էջ։
- Յունան Ռասուլ։ Գետը որ հոսում էր նկարչության կտավներում.- Թեհրան։ Մեեյար, 2004.- 63 էջ։
- Վուլֆ Վըրջինիա։ Միսիս Դելոուեյ։ Վեպ.- Երևան։ Զանգակ, 2021.- 248 էջ։
Պարգևներ
խմբագրել- Հոլանդական «Jambe-2010» ամենամյա բանաստեղծական մրցանակ` «Կանաչ աստվածների վերադարձը» (հոլանդերեն) բանաստեղծական ժողովածուի համար, 2010
- «Պոեզիայում նորարարության համար» հատուկ մրցանակ` Մոսկվայում կայացած «ԱՊՀ նորամուտների համագործակցություն» միջազգային մրցանակաբաշխության ժամանակ, 2008
- «Իրեն Գյուլնազարյան» հիմնադրամի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակ, 2006
- Միջազգային PEN (ՊԵՆ) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող, 2006
- «Լավագույն ուսանող-բանաստեղծ» հանրապետական մրցույթի հաղթող, 2002
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վահե Արսենի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Արսեն, Վահե (2018). Դոնկիխոտասպան իմ հայրենիք։ կամ Ի սկզբենե էին. Zangak Hratarakchʻutʻyun. ISBN 978-9939-68-676-9.
- ↑ Արսեն, Վահե (2003). Թռչող հեծանիվ։ Բանաստեղծություններ. ՀԳՄ հրատ. ISBN 978-99941-34-12-0.