Վահան Կաժոյան

հայ նկարիչ, գրաֆիկ

Վահան Ավետիքի Կաժոյան (հոկտեմբերի 19, 1921(1921-10-19), Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ - օգոստոսի 9, 2007(2007-08-09), Մոսկվա, Ռուսաստան), հայ նկարիչ, գրաֆիկ, նկարիչ-ձևավորող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։

Վահան Կաժոյան
Ծնվել էհոկտեմբերի 19, 1921(1921-10-19)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ
Վախճանվել էօգոստոսի 9, 2007(2007-08-09) (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Վահան Կաժոյանը ծնվել է Լենինականում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ մինչև հաղթանակ։ Եղել է մի քանի ռազմաճակատներում (Անդրկովկասյան-1942 թվական, 82-րդ գվարդիական գնդում որպես հրաձիգ, 1-ին Բելոռուսական- 1944 թվականի ապրիլից, 28-րդ բանակի 157-րդ հրետանային գնդում)։ Պարգևատրվել է բազմաթիվ մարտական շքանշաններով ու մեդալներով և միայն 1946 թվականի մայիսին զորացրվել է բանակից[1]։

1959 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1985 թվականից՝ Նկարիչների եվրոպական ասոցիացիայի անդամ։ Մասնակցել է հանրապետական, միջազգային մի շարք ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուդապեշտում, Պրահայում, Բեյրութում, Փարիզում, Զագրեբում, Լոս Անջելեսում և այլուր[2][3][4][5]։

Անդամակցություն խմբագրել

  • Նկարիչների եվրոպական ասոցիացիայի անդամ
  • Հայաստանի նկարիչների միության անդամ

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Երիտասարդ լուսանկարիչներ», 1954
  • «Արարատ լեռ», 1992
  • «Նատյուրմորտ. Կակաչներ», 1993
  • «Սևանա լիճ», 1993
  • «Նատյուրմորտ. Երիցուկներ»

Գրքերի նկարազարդումներ խմբագրել

  • Արևիկ այբբենարան, Երևան։ 1986։
  • Արևիկ այբբենարան, Երևան։ 1988։
  • Արևիկ այբբենարան, Երևան։ 1989։
  • Արևիկ այբբենարան, Երևան։ 1990։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Վահան Կաժոյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  3. «К - Реестр профессиональных художников Российской империи, СССР, «рус…». archive.ec. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  4. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'pb:Լույս ,'». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. «Ваган Аветикович Кажоян». Artchive. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.