Վահագն Խաչատուրյան

Հայաստանի հինգերորդ նախագահ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (նախկին ազգանունը՝ Խաչատրյան[1][2][3], ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (04.08.2021)[4], տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության նախկին անդամ (մինչև 2017թ)[5], Հայաստանի 5-րդ նախագահ (2022 թվականից)[6]։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան
Դրոշ
Դրոշ
(5-րդ) Հայաստանի Հանրապետության նախագահ
Դրոշ
Դրոշ
 2022 թվականի մարտի 3-ից
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Արմեն Սարգսյան
Ալեն Սիմոնյան (*պաշտոնակատար*)
Դրոշ
Դրոշ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Դրոշ
Դրոշ
2021 - 2022
Նախագահ Արմեն Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Հայկ Չոբանյան
Հաջորդող Ռոբերտ Խաչատրյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
1996 - 1999
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
Դրոշ
Դրոշ
(1-ին) Երևանի քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
1992 - 1996
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Աշոտ Միրզոյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ
Դրոշ
Դրոշ
1992 - 1995
Նախորդող Համբարձում Գալստյան
Հաջորդող պաշտոնը վերանվանվել է որպես` Երևանի քաղաքապետ
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ Տնտեսագետ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 22, 1959(1959-04-22) (65 տարեկան)
Ծննդավայր Սիսիան, Սիսիանի շրջան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան և  ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Վահագն Խաչատրյանը ծնվել է 1959 թվականին Խորհրդային Հայաստանի Սիսիան քաղաքում։ 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թվականներին՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

Ամուսնացած է, ունի 2 զավակ[7]։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1982-1992 թվականներին Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում իրականացրել է գիտա-մանկավարժական գործունեություն, 1982-1990 թվականներին աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1990-1992 թվականներին եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

2019-ից 2021 թվականներին եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի անդամ[8]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

1990-1995 թվականներին եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1996 թվականի փետրվարի 22 եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[9]։

1995-1999 թվականներին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[10], եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1996-1998 թվականներին եղել է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական։

2000 թվականից դարձել է «Արմատ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի» հիմնադիր անդամ, իսկ 2006 թվականից՝ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թվականներին եղել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության «Մալաթիայի տարածքային կառույցի» ղեկավար, միաժամանակ՝ կուսակցության տնտեսական հանձնախմբի անդամ։

2021 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար[4]։

2022 թվականի հունվարի 23-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունվարի 30-ին հայտարարեց, որ Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատրյանի թեկնածությունը[11]։ Փետրվարի 2-ին Խաչատրյանը կոչ է արել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև[12]։ Մարտի 3-ին նա արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի նախագահ՝ քվեարկության երկրորդ փուլում, առաջին փուլում պակասել է 10 ձայն[13]։ Արդյունքում նրա օգտին քվեարկել է 71 պատգամավոր (իշխող խմբակցության բոլոր ներկայացուցիչները)՝ որպես միակ թեկնածու («Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են թեկնածության քննարկումը)[14]։

Քաղաքական դիրքորոշում

խմբագրել

Վահագն Խաչատուրյանը, լինելով Հայաստանի քաղաքական գործիչներից, տարբեր կարևոր հարցերի վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումը։

Թուրքիա - Հայաստան հարաբերություններ

խմբագրել

2011 թվականին Թուրքիայի Չուքուրովայի համալսարանի և Թուրքիայի «Տնտեսագիտական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» հրավերով Վահագն Խաչատուրյանն այցելել է Ադանա քաղաքում անցկացվող «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների քննարկումը Ադանայում» միջոցառմանը, որտեղ հայտարարել է հետևյալը՝ «Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել արյունալի բախումների համար, հատկապես ԱՍԱԼԱ-ի համար։ Հայաստանի անունից մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից»[15]։

Ադրբեջան - Հայաստան հարաբերություններ

խմբագրել

2022 թվականի մարտի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած «խաղաղության դարաշրջանի» օգտին։ Մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների վերաբերյալ հարցին՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանեց հետևյալը՝ «Հա, հետո ի՞նչ, ոչինչ։ Որևիցե մեկը, այդ թվում՝ Ադրբեջանն իր այդ պահվածքով մեզ չպետք է շեղի այդ ճանապարհից։ Մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»[16][17]։

Գիտական, ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Վահագն Խաչատրյանի կենսագրական տվյալները Երևանի քաղաքապետարանի կայքում, (արխիվացված 30․01․2022թ․)։
  2. Վահագն Խաչատրյանի կենսագրական տվյալները Երևանի քաղաքապետարանի կայքում, (արխիվացված 30․01․2022թ․)։
  3. Վահագն Խաչատրյանի մասին տվյալները Հայաստանի ազգային ժողովի կայքում կայքում, (արխիվացված 30․01․2022թ․)։
  4. 4,0 4,1 Հանրապետության նախագահի հրամանագրերը
  5. Արմենիա, Sputnik (20220131T1528+0400). «Եղել եմ ՀՀՇ–ի շարքային անդամ, բայց ոչ կուսակցական. Խաչատուրյանը զբաղվում է դիմումի հարցով». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  6. «Վահագն Խաչատուրյանը` Հայաստանի հինգերորդ նախագահ». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 3-ին.
  7. Վահագն Խաչատուրյանի մասին կենսագրական տվյալներ president.am կայքում, (արխիվացված 17․03․2022թ․)։
  8. «Հայտնի է ՀՀ նախագահի ՔՊ հավանական թեկնածուի անունը» հոդված news.am կայքում։
  9. «Վահագն Խաչատրյանի կենսագրությունը Հայ Ազգային Կոնգրեսի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  10. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  11. Luiza. «Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի՝ ՔՊ թեկնածու․ «Հրապարակ»». yerevan.today. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  12. News, Verelq (2022 թ․ փետրվարի 3). «Հարևանների հետ կարելի է և պետք է ապրել միայն խաղաղ պայմաններում. Վահագն Խաչատրյան». Verelq News. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  13. Elen (2022 թ․ մարտի 3). «Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ». Region Monitor. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  14. «Ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության նիստը». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  15. «ՀՀ ապագա նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից «ԱՍԱԼԱ»-ի և տարածաշրջանում այլ «արյունահեղությունների» համար» հոդված aysor.am լրատվական կայքում, (արխիվացված 17․03․2022թ․)։
  16. «Հետո ինչ, որ Ադրբեջանը կրակում է, մենք մեր ճանապարհից չենք շեղվում․ ՀՀ նոր նախագահ» հոդված lragir.am լրատվական կայքում, (արխիվացված 17.03.2022թ․):
  17. «Հետո ինչ, որ Ադրբեջանը կրակում է, մենք մեր ճանապարհից չենք շեղվում․ Վահագն Խաչատուրյան » հոդված iravaban.net լրատվական կայքում, (արխիվացված 17.03.2022թ․):

Արտաքին հղումներ

խմբագրել