Խուան դե Էռերա
Խուան դե Էռերա(1530[1], Roiz, Կանտաբրիա, Իսպանիա - հունվարի 15, 1597[2], Մադրիդ, Իսպանիա), եղել է իսպանացի ճարտարապետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ։
Խուան դե Էռերա իսպ.՝ Juan de Herrera | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ Juan de Herrera de Maliaño |
Ծնվել է | 1530[1] |
Ծննդավայր | Roiz, Կանտաբրիա, Իսպանիա |
Մահացել է | հունվարի 15, 1597[2] |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Կրթություն | Վալյադոլիդի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Վալյադոլիդի տաճար, Էլ Էսկորիալ, Առանխուեսի թագավորական պալատ և Houses of the offices of the Monastery of El Escorial? |
Juan de Herrera Վիքիպահեստում |
16-րդ դարի ամենահայտնի իսպանացի ճարտարապետներից մեկն է, Էռերան ներկայացրել է Իսպանական վերածննդի գագաթնակետը։ Նրա ճարտարապետական ոճը արտահայտվել է այնպիսի շենքերում, ինչպիսին է Սան Լորենսո դե Էլ Էսկորիալի վանքը։ Էռերիան ճարտարապետական ոճը կոչվել է նրա անունով և նա Ֆիլիպ II Հաբսբուրգի իսպանական կայսրության և նրա ավստրիացի հաջորդների ճարտարապետության ներկայացուցիչն է եղել։ Որպես վերածննդի շրջանի ճարտարապետ Էրրերան հետաքրքրվեց իր ժամանակի գիտության բոլոր ճյուղերով։ Նրա Discurso sobre la figura cúbica տալիս է մեզ կարևոր գիտելիքներ աշխարհագրության և մաթեմատիկայի վերաբերյալ։ Նա նաև մասնակցել է Կառլոս V կայսրի ռազմական արշավներին Գերմանիայում, Ֆլանդրիայում և Իտալիայում։
Կենսագրություն
խմբագրելԽուան դե Էռերան իր ճարտարապետական կարիերան սկսել է 1561 թվականին Առանխուեսի թագավորական պալատում։ 1562 թվականին նա նաև որոշ նկարներ է պատրաստել Libro del saber de astronomía գրքի համար։
Նա 1563 թվականին սկսեց աշխատել Ժուան Բաուտիստա դե Տոլեդոի ենթակայության տակ Էլ Էսկորիալի շինության մեջ։ Դե Տոլեդոյի մահից հետո 1567 թվականին Էռերան դարձավ աշխատությունների տնօրեն ճարտարապետ, ընդլայնելով ծրագիրը, կառուցելով մոնումենտալ արևմտյան ճակատ, կենտրոնական Basilica և Patio de los Evangelistas տաղավար, փոփոխելով շինարարական տեխնիկան և տանիքը։ Ստիլիստականորեն նա փոփոխեց ճակատի տեսքը և ներկայացրեց իր անձնական սթափ ոճը, համապատասխան Ֆիլիպ թագավորի ցանկությունների։ Նրա դիզայնի հիմնական բանալին տպավորիչ հորիզոնական միասնական կազմն է և գրանիտի օգտագործումը, խոշոր մակերեսով դասական պատվերների անտեսումն է։ Ներկայացված այս ոճը Իսպանական ճարտարապետության վրա ազդել է ավելին, քան մեկ դար առաջ Էռերիան ոճով։ Վալյադոլիդի տաճարի ծրագիրը և Ինդիաների գլխավոր արխիվը կառույցը նույնպես նախագծված են նրա կողմից։ Նա նաև Պլասա Մայորի իսկական դիզայներն է։
Ինչպես նշված է 1584 թվականի կամքի, իր գերեզմանատունը Մադրիդից տեղափոխվել է San Juan Bautista եկեղեցի, որը գտնվում է Կանտաբրիայի Մալիանո գյուղում։
Պատկերասրահ
խմբագրել-
Էլ Էսկորիալ
-
Վալյադոլիդի տաճար
-
Էլ Էսկորիալի վանքի ճակատամասը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան դե Էռերա» հոդվածին։ |