Վալկա
Վալկա (ռուս.՝ Валк, գերմ.՝ Walk), քաղաք Լատվիայի հյուսիսում, Վալկայի շրջանի վարչական կենտրոն: Ընդհուպ հարում է էստոնական քաղաք Վալգային` նրա հետ, ըստ էության, կազմելով միասնական քաղաք:
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վալկա | |||||
լատիշ․՝ Valka | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կրայ | Վալսկիյ | ||||
Մակերես | 14,36 կմ², 14,250463 կմ² | ||||
ԲԾՄ | 50±1 մետր | ||||
Բնակչություն | 5690 [1] մարդ (2013) | ||||
Խտություն | 418.5 մարդ/կմ² | ||||
Հեռախոսային կոդ | (+371) 647 | ||||
Փոստային ինդեքս | LV-4701[2] | ||||
Փոստային ինդեքսներ | LV-4701 LV-4702 | ||||
Կոդ ATVK | 0940201[3] | ||||
Պաշտոնական կայք | valka.lv/en | ||||
| |||||
2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում բնակվում է 5690 մարդ [1]:
ԱշխարհագրությունԽմբագրել
Տեղակայված է Էստոնիայի սահմանում: Քաղաքի մակերեսը կազմում է 14.2 կմ²:
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը հայտնի է XIII-րդ դարից Վալկ անունով:
1897 թվականին քաղաքում ապրում էր 10.922 մարդ, այդ թվում լատիշներ` 4.453 մարդ, էստոնացիներ` 3.594 մարդ, գերմանացիներ` 1.145 մարդ, ռուսներ` 1.121 մարդ և հրեաներ` 303 մարդ[4]:
Ռուսական կայսրության ժամանակ քաղաքը մտնում էր Լիվոնիայի տարածքի մեջ և հանդիսանում էր Վալկա նահանգի կենտրոնը: 1920 թվականին քաղաքը բաժանված էր երկու մեծ մասերի` Վալկա և Վալգա (մեկը գտնվում էր հյուսիսարևելյան մասում, մյուսը` Էստոնիայում): Տվյալ բաժնի պատմությունը հետևյալն է:
1919 թվականի սեպտեմբերի 20-ին Արևմտյան Կամավորական բանակի հրամանատար Բերմոնդ Ավալովը հայտարարել է Լատվիայի ժողովրդին այն մասին, որ նա «ռուսական պետական իշխանության ներկայացուցիչ» է և լիիրավ ստանձնում է Մերձբալթիկայի իշխանությունը, այդպիսով անտեսելով լատվիական ինքնիշխանության և լատվիական իշխանության մարմինների գոյության փաստը:
Հոկտեմբերի 7-ին, երբ Լատվիայի կառավարությունը նրա պահանջը մերժել է` թույլ չտալով, որ նա իր զորքերով բոլշևիկյան ճակատ հասնի, Բերմոնդտ Ավալովը սկսել է ռազմական գործողություններ ծավալել Լատվիայի դեմ: Հոկտեմբերի 9-ին նրա զորքերը գրավեցին Ռիգայի արևմտյան տարածքները, իսկ Լատվիայի կառավարությունը հապշտապ տարհանվել է Ցեսիս` ռազմական օգնություն խնդրելով Էստոնիայի կառավարությունից: Հոկտեմբերի 10-ին Բերմոտ Ավալովը հարձակումը չի շարունակել և Լատվիանյին զինադադար է առաջարկել: Նույն օրը Ռիգա ժամանեցին անգլիական հածանավերի էսկադրան, իսկ Էստոնիայից չորս զրահապատ գնացք: Անգլիացիների, որոնք կրակ բացեցին իրենց նավերից և զրահագնացքներով եկած էստոնացիների ջոկատների համատեղ ջանքերի արդյունքում Բերմոնդտ Ավալովը ստիպված էր հեռանալ Լատվիայից։ Նման «եղբայրական» օգնությունը շատ թանկ նստեց Լատվիայի վրա: Էստոնացիները ռազմական գործողությունների բոլոր ծախսերի փոխհատուցում պահանջեցին և որպես պարգևատրում պահանջեցին Վալկա քաղաքի մեծ մասը[5]:
Շենգենյան գոտի քաղաքի մտնելուց հետո քաղաքը կրկին «միավորվել» է` քաղաքում գործում է լատվիական-էստոնական եվրոպական հարևանության ծրագիրը:
Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը եղել է Վալկայի մարզի կազմում:
Քույր քաղաքներԽմբագրել
- Վալգա (էստ․՝ Valga), Էստոնիա
- Նարվա (էստ․՝ Narva), Էստոնիա
- Տորնիո (ֆին.՝ Tornio), Ֆինլանդիա
- Իմատրա (ֆին.՝ Imatra), Ֆինլանդիա
- Օրիմատիլա (ֆին.՝ Orimattila), Ֆինլանդիա
- Ալեկսանդրուվ-Կույավսիի (լեհ.՝ Aleksandrów Kujawski), Լեհաստան
- Սլուբիցե (լեհ.՝ Słubice), Լեհաստան
- Վայսենբուրգ (գերմ.՝ Weißenburg), Գերմանիա
- Ֆրանկֆուրտ նա Օդերե (գերմ.՝ Frankfurt an der Oder), Գերմանիա
- Իվանգորոդ, Ռուսաստան
- Նովոե Դեվյատկինո, Ռուսաստան
- Սվետոգորսկ, Ռուսաստան
- Դյուրբյուի (ֆր.՝ Durbuy), Բելգիա
- Տվրդոշին (սլովակ.՝ Tvrdošín), Սլովակիա
ՏնտեսությունԽմբագրել
Քաղաքում գործում է փայտամշակման արդյունաբերական ձեռնարկություն:
Մշակույթ, տեսարժան վայրերԽմբագրել
Քաղաքում գործում է երկրագիտական թանգարանը և թատրոնը:
Կան մի շարք ճարտարապետական հուշարձաններ:
Հետաքրքիր փաստԽմբագրել
Վալկա և Վալգա քաղաքներ-զույգի զինանշաններն սկիզբ են առնում Վալկայի պատմական զինզնշանից, սակայն լատվիական գերբում սուրը բռնած ձեռքը աջից է դուրս գալիս ամպերի միջից, իսկ Վալգայի գերբում` ձախից (այդպիսով, զինանաշանները հայելային արտապատկերային կոմպոզիցիա է ներկայացնում)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Latvijas iedzīvotāju skaits pašvaldībās» (լատվիերեն)։ Pilsonības un migrācijas lietu pārvalde։ 2014-01-01։ Վերցված է 2014-02-19
- ↑ «Latvijas novadu indeksi» (լատվիերեն)։ Latvijas Pasts։ 2013-08։ Վերցված է 2014-02-19
- ↑ «Administratīvo teritoriju un teritoriālo vienību klasifikators» (լատվիերեն)։ LR Centrālā statistikas pārvalde։ 2011-02-15։ Վերցված է 2014-02-19
- ↑ Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей
- ↑ Корнатовский Н. А. Борьба за Красный Петроград. — М.: АСТ, 2004. — 606 с. — (Военно-историческая библиотека). — 5 000 экз. — ISBN 5-17-022759-0
Արտաքին հղումներԽմբագրել
- Официальный сайт Валкского края (լատիշ.)
- Газета для жителей Валги и Валки (ռուս.)
- Информация о Валке на туристическом портале mesta.lv(ռուս.)
- Информация о Валке в топонимической базе данных(լատիշ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վալկա կատեգորիայում։ |