Վալերի Պարանյան
Վալերի Սուրենի Պարանյան (փետրվարի 4, 1949, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, գրող, մանկավարժ, ներքին գործերի ծառայության գնդապետ, Հայաստանի գրողների միության անդամ` սկսած 2012 թվականից։ Գրել է երկեր, բանաստեղծություններ, կատարել թարգմանություններ և փոխադրություններ (արևելահայերենի)։ Մասնակցել է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի կազմակերպմանը[1]։
Վալերի Պարանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | արձակագիր |
Աշխատավայր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոց և Հայաստանի ոստիկանություն |
Անդամություն | ՀԳՄ |
Կենսագրություն
խմբագրելՎ. Պարանյանը ծնվել է 1949 թվականի փետրվարի 4-ին Ալավերդի քաղաքում։
- 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
- 1972 թվականից աշխատել է Երևանի միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտում՝ ինժեներ-տեխնոլոգ, դասավանդել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, № 129 Գայի անվան միջնակարգ դպրոցում։ 1975-1980 թվականներին դասավանդել է Ալավերդու № 2 միջնակարգ դպրոցում։ Այդ ժամանակահատվածում աշխատել է իբրև գիտաշխատող, դասախոս, ուսուցիչ, պետական պաշտոնյա, ձեռներեց։
Գրական գործունեությունն սկսել է 1976 թվականից։
- 1980-1988 և 1989-1990 թվականներին եղել է Ալավերդու քաղաքային խորհրդի մշակույթի բաժնի վարիչը։
- 1988-1989 թվականներին եղել է ՀԿԿ Թումանյանի շրջկոմի քարտուղար։
- 1990-1993 թվականներին եղել է Թումանյանի շրջգործկոմի նախագահի տեղակալ, այնուհետև ՀՀ ՆԳՆ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ։
- 1993-1994 թվականներին աշխատել է որպես ՀՀ ՆԳՆ պետական ունեցվածքի պահպանության վարչության պետ, որից հետո՝ ՀՀ ՆԳՆ կադրերի գլխավոր վարչության պետ։
- 1995-1996 թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ Լոռու տարածաշրջանային ՆԳ վարչության պետ։
1997-2010 թվականներին եղել է «Դար» հրատարակչության հիմնադիր տնօրենը։ Պարանյանը Ալավերդիում ստեղծել է «Հայկենք» քառաձայն երգչախումբը, որը մասնակցել է Լատվիայում (1985), Դոնի Ռոստովում (1986), Լիտվայում (1987), Ֆրանսիայում (1992) կայացած միջազգային երգչախմբային արվեստի փառատոներին, արժանացել մրցանակների[2]։
Պարանյանի համար «ուսուցիչ-հսկողներ» են եղել Վիլյամ Սարոյանը, Էռնեստ Հեմինգուեյը, Վասիլի Շուկշինը։ Վալերի Պարանյանի բնորոշմամբ՝ Հրանտը «անեզր և զգաստացնող հեղինակություն է»։ Պարանյանը բարձր է գնահատում Աղասի Այվազյանի խրախուսանքը, և հայոց գրականության գլուխգործոց է համարում Այվազյանի «Պրոբլեմա» գիրքը[3]։
Աշխարհայացք
խմբագրելՊարանյանը վախի իսպառ բացակայությունը համարում է հոգեկան շեղում, իսկ այն, ինչը սպառնում է կյանքին և պատվին, մարդու մեջ վախի որոշակի չափաբաժին է առաջացնում։ Գլխավորն այն է, թե մարդն ինչպես է վերաբերում վախին։ Երբ մահն իմաստ է ձեռք բերում, մարդը դառնում է անվախ։ Նույն սկզբունքով երբ մահապարտները գնում են կռիվ, նրանք արդեն մահին հաղթում են։ Գիտակցված մահն այն դեղատոմսն է, որով մարդը հաղթահարում է մահը։
Պարանյանի բնութագրմամբ` հային հատուկ է հյուրասիրությունը և երեխաներին ուսման տալը։ Հայի ամենակարևոր հատկանիշը նա համարում է ջերմությունը։
Հեղինակը մարդկության ամենամեծ հայտագործությունը նյութական աշխարհում համարում է էլեկտրականությունը, իսկ հոգևոր արժեքների մեջ՝ լեզուն, ընտանիքը և մարդկայնությունը` «մսուրում ծնվածին (Քրիստոսին) Աստված հռչակելը»։
Պարանյանի կարծիքով տղամարդը կնոջ մեջ փնտրում է անձնազոհության սուբյեկտ, որի համար արժե անձնազոհության գնալ։
Քաղաքական հայացքներ
խմբագրելՎալերի Պարանյանը դեմ է հեղափոխություններին, քանի որ նրանք, կոչված լինելով բարեփոխել պետության վիճակը, այն տանում են դեպի կործանում։ Այդ ամենի մասին նրա հայացքներն ամբողջացած են «Ծիրան արջաբնից» գրքում[4]։ Հայկական քաղաքակրթական դաշտում նրա համար օրինակելի է Դավիթ Բեկի գործունեությունը։ Պարանյանի կարծիքով Հայաստանում պակասում է ինքնիշխանության պոտենցիալի բարձրացումը, իսկ առանց ինքնիշխանության ժողովուրդը նմանվում է թափառախմբի, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել արտագաղթի։
Ստեղծագործություններ
խմբագրելԵրկեր
խմբագրել- «Բանտային աշուն», «Լուսնի սոնատ», Երևան, 1997
- «Ծիրան արջաբնից», Երևան, 2002
- «Ձմռանը թամբին»,արեգակը երգեհոն, Երևան, 2007
- Աթոռիկ, Երևան, 2010
- Գիրք ճանապարհից, Երևան, 2011
Թարգմանություններ
խմբագրել- Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով, Յուղաբեր կանայք, Երևան, 2010
Փոխադրություններ (արևելահայերենի)
խմբագրել- Խրիմյան Հայրիկ, Սիրաք և Սամվել, Երևան, 2009
- Խրիմյան Հայրիկ, Դրախտի ընտանիք, Երևան, 2009
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://tatron-drama.am/archives/363
- ↑ Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ․Շախկյան․-Եր․։2016․ 848 էջ
- ↑ https://catalog.hathitrust.org/Record/003183415
- ↑ http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-MARCdetail.pl?biblionumber=36863