Վալերիան Վալերիանովիչ Օբոլենսկի (ռուս.՝ Валериан Валерианович Оболенский, մարտի 25 (ապրիլի 6), 1887 կամ փետրվարի 25, 1887(1887-02-25)[1], Բիկի, Լգովի շրջան, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 1, 1938(1938-09-01)[2], Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայտնի նաև որպես Վալերիան Օսինսկի, ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ, մարքսիստ տեսաբան, տնտեսագետ, Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի պրոֆեսոր, ԽՄԿԿ անդամ (1907

Վալերիան Օսինսկի
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր մարտի 25 (ապրիլի 6), 1887 կամ փետրվարի 25, 1887(1887-02-25)[1]
Ծննդավայր Բիկի, Լգովի շրջան, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր սեպտեմբերի 1, 1938(1938-09-01)[2] (51 տարեկան)
Վախճանի վայր Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Թաղված Կոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

1905 թվականին սովորել է Մոսկվայի համալսարանում, 1906 թվականին՝ Գերմանիայում։ 1907-1917 թվականներին կուսակցական ագիտացիոն աշխատանքներ է տարել Մոսկվայում, Տվերում, Խարկովում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել էր ՌՍԴԲ(բ)Կ Մոսկվայի մարզային բյուրոյի անդամ։ ՌՍԴԲ(բ)Կ 6-րդ համագումարի պատգամավոր։ 1917 թվականի հոկտեմբերին՝ Իյարկովի ՌՀԿ–ի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո՝ ՌԽՖՍՀ պետական բանկի կառավարիչ, ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի (ԺՏԲԽ) նախագահ (մինչև 1918 թվականի մարտը), ապա աշխատել է «Պրավդա» թերթի խմբագրությունում և ԺՏԲԽ–ում։ 1918 թվականի գարնանը եղել է «ձախ կոմունիստներ»-ի պլատֆորմի հեղինակներից մեկը։ 1920 թվականին՝ Տուլայի նահանգային գործադիր կոմիտեի նախագահ, Պարենժողկոմատի կոլեգիայի անդամ։ 1920-1921 թվականներին՝ «Դեմոկրատական ցենտրալիզմ» հակակուսակցական խմբի ակտիվ գործիչներից։ 1921-1923 թվականներին՝ Հողժողկոմի, ԺՏԲԽ նախագահի տեղակալ։ Հարել էր տրոցկիստական օպոզիցիային, ապա հեռացել դրանից։ 1923-1924 թվականներին եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչը Շվեդիայում։ 1925-1928 թվականներին՝ ԽՍՀՄ պետպլանի նախագահության անդամ, Կենտրոնական վիճվարչության կառավարիչ։ 1929 թվականից՝ ԽՍՀՄ ԺՏԲԽ նախագահի տեղակալ։ Կուսակցության 7-11, 14-17-րդ համագումարների պատգամավոր, 10, 14-17-րդ համագումարներում ընտրվել էր ԿԿ–ի անդամության թեկնածու։ Կոմինտերնի 1-ին կոնգրեսի (1919 թ.) պատվիրակ։ Եղել է տնտեսագիտական հարցերի վերաբերյալ աշխատությունների հեղինակ։

Գնդակահարվել է Խորհրդային բռնաճնշումների ժամանակահատածում՝ 1938 թվականի սեպտեմբերի 1-ին[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #143509772 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Slezkine, Yuri (2017). The House of Government. Princeton University Press. էջեր 846–7. ISBN 9780691176949.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 563