Վալենտին Յուշչենկո
Վալենտին Տիմոֆեևիչ Յուշչենկո (ռուս.՝ Валентин Тимофеевич Ю́щенко, դեկտեմբերի 10, 1913, Շախտի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 1986, Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, հրապարակախոս[1]։
Վալենտին Յուշչենկո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1913 |
Ծննդավայր | Շախտի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 22, 1986 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Kominternovskoe cemetery |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ժանրեր | վեպ և պատմվածք |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՎալենտին Տիմոֆեևիչ Յուշչենկոն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 27-ին (դեկտեմբերի 10-ին), Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի (այժմ՝ Շախտի, Ռոստովի մարզ) քաղաքում, բանվորի ընտանիքում։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ էր 1943 թվականից[1]։
Ավարտել է Հյուսիսային Կովկասի մամուլի երկրամասային պոլիտեխնիկումը (Դոնի Ռոստով, 1933)։ 1933-1941 թվականներին եղել է Վորոնեժի գրահրատարակչության աշխատակից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Յուշչենկոն ծառայել է ՍՄԵՐՇ-ի ռազմական գրաքննության բաժնում։ Զորացրվելուց հետո նշանակվել է «Մոլոդոյ կոմունար» թերթի (1950-1957), «Պոդյոմ» ամսագրի (տպագրվել է 1933 թվականից), ինչպես նաև «Լիտերատուրնի Վորոնեժ» ալմանախի պատասխանատու քարտուղարի պաշտոններում։ 1958 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[1]։
Վալենտին Յուշչենկոն մահացել է 1986 թվականի հոկտեմբերի 22-ին։ Թաղված է Վորոնեժի Կոմինտեռնովսկոյե գերեզմանատանը[1]։
Նրա դուստրերն են գրադարանավարուհի Տատյանա Յուշչենկոն և դերասանուհի Գալինա Ռազուվաևան։
Գրքեր
խմբագրել- «Հանդիպումներ» (Վորոնեժ, 1941)
- «Միշտ քեզ հետ» (Դոնի Ռոստով, 1954, Վորոնեժ, 1958, 1967)
- «Հավերժական կրակ» (Վորոնեժ, 1962, 1964, 1976), բեմադրվել է Ն. Ֆ. Պոգոդինի անվան դրամատիկական թատրոնի բեմում (Շախտի, 1967)
- «Երեք գաղտնիքների ափ» (Վորոնեժ, 1963, Չեբոքսարի, 1977, չուվաշերեն)
Պարգևներ
խմբագրել- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (14.5.1945)
- «Մարտական ծառայությունների» մեդալ (22.05.1943)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «В. Т. Ющенко». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.