Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վալենտինա Մկրտչի Ներսիսյան (հուլիսի 13, 1924(1924-07-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2009, Երևան, Հայաստան[2]), հայ արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1996)։ Նյու Ցուրի (1996) և ՌԴ բնական գիտությունների (1999) ակադեմիաների անդամ։

Վալենտինա Մկրտչի Ներսիսյան
Ծնվել էհուլիսի 13, 1924(1924-07-13)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2009
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ և արյունաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն

խմբագրել

1947 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտի ավարտական քննությունները չհանձնած՝ անհիմն բռնադատվել և ծնողների հետ աքսորվել է ՌԴ Ալթայի երկրամաս։ 1954 թվականին արդարացվել է և ավարտել ինստիտուտը (19551957 թվականից աշխատում է Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտում (1992 թվականից՝ Արյունաբանության կենտրոն), 1972 թվականից՝ իմունարայունաբանության բաժնի հիմնադիր-վարիչ, միաժամանակ՝ Հայկական բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ (1996 թվականից)[3]։ 2000 թվականից եղել է ԱԱԻ պրոֆեսոր[4]։

Գիտական աշխատությունները վերաբերում են արյան իմունավերարտադրողականության, իմունածագումնաբանության, նրա բաղադրամասերի փոխազդեցության և մարդաբանության խնդիրներին։ Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրել է հայերի արյան Եիթրոցիտային, լեյկոցիտային և շիճուկային համակարգերում տարբեր գործոնների հանդիպման հաճախականությունը բնականոն վիճակում և 13 տարբեր հիվանդությունների ժամանակ։ Հաստատել է, որ ԼՂՀ և տարբեր երկրների (Ֆրանսիա, Թուրքիա, Ռուսաստան, Լիբանան և այլն) հայերն ունեն միանման հակագենային հատկանիշներ և արյան իմունածագումնաբանական համակարգերի գործոնների և գեների հանդիպման հաճախականությամբ մոտ են եվրոպական երկրների (հատկապես Իտալիա, Իսպանիա, Հունաստան և այլն) պոպուլյացիաներին, իսկ ԼՂՀ-ում ապրող ադրբեջանցիները՝ ասիականին։ 1990-1994 թվականներին Ներսիսյանը Հայաստանում և ԼՂՀ-ում կազմակերպել է հարյուրավոր վիրավոր և հիվանդ ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների արյան փոխներափման և բուժսպասարկման աշխատանքներ[5]։

Ավելի քան 350 մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և գիտական հոդվածների հեղինակ է։

  1. Իմունա-սրտաբանական ստուգումներն արյան փոխներարկման և հղիության դեպքում, Ե., 2004։
  2. Нерсисян В.М., Системы АВО и резус-фактор в клинике, Ереван, 1972.

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13376
  2. Կյանքից հեռացավ վաստակաշատ գիտնական
  3. «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  4. НЕРСИСЯН ВАЛЕНТИНА МКРТЫЧЕВНА.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։