Հայկական բժշկական ինստիտուտ

Հայկական բժշկական ինստիտուտ, ՀԲԻ, բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Հիմնադրվել է 1990 թվականին՝ դառնալով առաջին ոչ պետական բժշկական բուհը ԱՊՀ տարածքում։ Բուհն ունի 2 ֆակուլտետ, ուսուցումը տարվում է հայերեն։ Ինստիտուտն զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը ազգային և 12271-րդ հորզոնականը՝ բուհերի համաշխարհային վարկանշային աղյուսակում[1]։ Տեղակայված է Երևանի Էրեբունի թաղամասում[2]։

Հայկական բժշկական ինստիտուտ
Միջազգային անվանումArmenian Medical Institute
Հիմնադրված է1990
Տիպոչ պետական
ՌեկտորՄուշեղ Աստաբացյան
ԵրկիրՀայաստան
ՀասցեԵրևան, Տիտոգրադյան փողոց, 14
Կայքarmedin.am

Պատմություն

խմբագրել

Հայկական բժշկական ինստիտուտը հիմնադրվել է 1990 թվականին երետասարդ բժիշկների կողմից։ Ուսումնական հաստատության հիմնադրման ժամանակ նրանք հանդիպել են բազմաթիվ խոչընդոտների՝ մասնագիտական սարքավորումների անբավարարության, լաբորատորիաների կահավորման թանկարժեքության և այլն։ Դրանից բացի գաղափարը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից։ Խիստ բացասական է եղել Հայաստանի առողջպահության նախարարության դիրքորոշումը, որը գլխավորում էր նորանշանակ նախարար Միհրան Նազարեթյանը[3][4]։ Վերջինս հայտարարել է, որ ոչնչով չի օգնի և բժշկական հաստատություններին հրահանգել է շենք չտրամադրել ինստիտուտին։ Երևանի պետական բժշկական համալսարանը նույնպես չի ողջունել նոր ինստիտուտի հիմնադրման գաղափարը։ Դրա հետ մեկտեղ բազմաթիվ բժիշկներ ակնկալել են, որ նախարարությունն ու բժշկական միությունը պետք է համագործակցեն և նպաստեն երկրորդ բժշկական համալսարանի ստեղծմանը, ինչի շնորհիվ կվերանա մոնոպոլիան և դրա հետևանք հանդիսացող բացասական միտումները, ինչը կհանգեցնի բժշկական կրթության ընդհանուր որակի բարելավմանը։

Այդ ժամանակ Երևանում գործում էր Միութենական վերաբուժության մասնաճյուղը, որը գտնվում էր ԽՍՀՄ առողջապահության նախարարության ենթակայության ներքո և չէր ենթարկվում Հայաստանի առողջապահության նախարարությանը, այն ղեկավարում էր ակադեմիկոս Ալեքսանդր Միքայելյանը։ Լարիսա Ժուռուլիի համագործակցությամբ պրոֆեսոր Միքայելյանը համաձայնել է վարձով շենք տրամադրել ՀԲԻ-ին։ Որպես հիմք ծառայել է Սրտաբանության ինստիտուտը, որի պրոֆեսորներն էլ դարձել են ՀԲԻ-ի առաջին դասախոսները։

1991 թվականին ՀԲԻ-ն տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։ Չնայած նախարարի արգելքին՝ Երևանի առողջապահության վարչության պետ Արմեն Սարգսյանը ապահովել է տեղափոխությունը և նշանակել այդ հիվանդանոցի նոր գլխավոր բժշկին։ Հիվանդանոցի շնորհիվ հաջողվել է կարգավորել գործնական դասավանդումը[5][6]։

1996 թվականին ավարտվել է ՀԲԻ-ի առաջին ուսանողների ուսումը, սակայն պարզվել է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը չի ճանաչում այդ բուհի դիպլոմները։ Սկսվել է դատական պարզաբանումների գործընթաց, և 2001 թվականին բուհն ստացել է պետական արտոնագիր 0008 համարով, ինչը թույլ է տվել շրջանավարտներին տալ պետական նմուշի դիպլոմ[7][8]։

Ֆակուլտետներ

խմբագրել

Հայկական բժշկական ինստիտուտն ունի 2 ֆակուլտետ՝

  • Բուժական ֆակուլտետ, որտեղ ուսուցումը տևում է 6 տարի, շրջանավարտներն ստանում են բժշկի դիպլոմ՝ «բուժական գործ» մասնագիտությամբ (091201.00.7),
  • Ատամնաբուժական ֆակուլտետ, որտեղ ուսուցումը տևում է հինգ տարի, շրջանավարտներն ստանում են բժշկի դիպլոմ՝ «բժիշկ-ատամնաբույժի» մասնագիտությամբ (091101.00.7)[9]:

Ուսանողական խորհուրդ

խմբագրել

Ինստիտուտում գործում է ուսանողական խորհուրդ, որի խնդիրն է պաշտպանել ուսանողների շահերը, ինչպես նաև կազմակերպել մարզական և այլ միջոցառումներ։ Ուսխորհուրդը համագործակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության, IFMSA-ի (Բժշկականի ուսանողների ասոցացիաների միջազգային ֆեդերացիայի) և IADS-ի (Ուսանող-ատամնաբույժների միջազգային ասոցացիայի) հետ[10]։

Հայտնի դասախոսներ և գիտաաշխատողներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Armenian Medical Institute» (անգլերեն). UniRank.
  2. «Армянский медицинский институт». Энциклопедия фонда «Хайазг». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  3. Гематологический центр им. проф. Р. О. Еоляна: М. К. Назаретян
  4. «Назаретян Мигран Константинович». Энциклопедия фонда «Хайазг». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Образование при больнице Эребуни». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. «Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետներն առաջին այցն իրականացրեցին Հայկական բժշկական ինստիտուտ». Shamshyan.com. 2017 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  7. «Ավանդական բժշկության ինստիտուտից Հայկական բժշկական ինստիտուտ տեղափոխված ուսանողները ստիպված են դատա». Առավոտ – Լուրեր Հայաստանից. 2001 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  8. Հայկական բժշկական ինստիտուտի պատմություն Արխիվացված 2018-09-15 Wayback Machine(հայ.)
  9. «Факультеты АМИ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  10. «Студенческий совет АМИ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  11. «Карагезян Константин Григорьевич». Энциклопедия Famous Scientists.
  12. «ЗАСЛУЖЕННЫЕ ДЕЯТЕЛИ АМИ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.