Վալդկիրխ (գերմ.՝ Waldkirch), քաղաք Գերմանիայում, Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։

Քաղաք
Վալդկիրխ
Waldkirch
Զինանշան
Coat of arms Waldkirch Breisgau.svg

Waldkirch Panorama.jpg
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲադեն Վյուրտեմբուրգ
ՇրջանԷմենդինգեն
ՂեկավարՌիխարդ Լյաբինգեր
Մակերես48,47 կմ²
ԲԾՄ274 մ
Բնակչություն20857[1] մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ07681
Փոստային ինդեքս79183
Փոստային ինդեքսներ79183
Ավտոմոբիլային կոդEM
Պաշտոնական կոդ08 3 16 056
Պաշտոնական կայքstadt-waldkirch.de
##Վալդկիրխ (Գերմանիա)
Red pog.png

Վալդկիրխը գտնվում է Ֆրայբուրգ վարչական շրջանի ենթակայության տակ։ Մտնում է Էմենդիգեն շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 48,47 կմ² տարածք։ Քաղաքի մասն են կազմում նաև մոտակա բնակավայրերը՝ Բուհոլցը, Կոլնաուն, Զուգենտալը և Զիենզբախը։

2009 թվականի դեկտեմբերի 31 –ի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը 20742 է[1]։

«Դանդաղ քաղաք» (իտալ.՝ Cittaslow) շարժման անդամ է։

ԱշխարհագրությունԽմբագրել

Քաղաքը գտնվում է Էլց գետի ափին, Շվարցվալդի հարավ–արևմուտքում, Կանդել լեռան լանջին (1241 մ)։ Բավական հաճախ այստեղ տեղի են ունենում ոչ ուժեղ երկրաշարժներ։ Ամենաուժեղ երկրաշարժներից վերջինը տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 5–ին։ Ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմում էր 5,4 բալ։

ՊատմությունԽմբագրել

Քաղաքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 918 թվականին, երբ Շվաբիայի դուքս Բուրհարդ II–ը այդ հողերում հիմնեց Սուրբ Մարգարիտա իգական մենաստանը։ Ավելի ուշ կազմավորվեց մի բնակավայր, որը հովանավորում էին Շվարցենբերգները, ովքեր այստեղ կառուցել էին ոչ մեծ ամրոցներ Կաստելբուրգը և Շվարցենբուրգը։ Վերջիններիս ավերակները պահպանվել են մինչ օրս և հանդիսանում են ժամանակակից քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը։ XIII դարում Շվարցենբերգերները շրջապատեցին քաղաքը պաշտպանական պատով։

Շվարցենբերգերների մահից հետո Վալդկիրխը անցավ Բադեն Հախբերգի մարկկոմսերին և 1557 թվականին վաճառվեց Ֆերդինանդ II–ին։ Մինչև 1805 թվականը քաղաքը պատկանում էր Վերին Ավստրիային, բայց Երրորդ Կոալիցիայի պատերազմից հետո Պրեսբուրգյան համաձայնագրով Բրայսգաու դքսության հետ միասին այն տրվեց Բադենյան կուրֆյուրստությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը Վալդկիրխը առանց ավերածությունների անցավ, քաղաքը դարձավ Հարավային Բադեն շրջանի մասը։ իսկ 1951 թվականի դեկտեմբերի 9–ից մտավ նորաստեղծ Բադեն Վյուրտեմբերգ շրջանի կազմի մեջ։ 1971 թվականին քաղաքին միացվեց նաև հարևան Զուգենտալ կոմունան, 1973 թվականին՝ Զիենզբախ կոմունան, իսկ 1975 թվականի հունվարի 1–ին՝ Բուհոլց և Կոլնաու համայնքները։

Տնտեսություն և կառուցվածքԽմբագրել

Վալդկիրխի արդյունաբերությունն ունի հարուստ անցյալ։ XIX դարից սկսած՝ քաղաքը հայտնի էր փոքրիկ երգեհոնների և այլ երաժշտական գործիքների արտադրությամբ։ Արդյունաբերական հեղափոխության ժամանակ ողջ ջանում զարգացում ապրեց տեքստիլ արդյունաբերությունը, որից այժմ գրեթե ոչինչ չի մնացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կտրուկ աճեց օպտիկական և էլեկտրատեխնիկական արտադրությունը, ինչպես նաև թղթի մշակման արդյունաբերությունը։

Վալդկիրխի մերձքաղաքային շրջաններից մեկում՝ Բուհոլցում, 1877 թվականից արտադրվում է գինի, բացի այդ՝ զարգացած է բանջարաբուծությունն ու պտղաբուծությունը։ Քաղաքի մյուս հատվածում՝ Զուգենտալում, դեռ միջին դարերից տարածված էր արծաթի հանույթը, իսկ ավերակ դարձած հանքերը այսօր զբոսաշրջային կենտրոն են։

Վալդկիրխում զարգացած է զբոսաշրջությունը․ քաղաքը գտնվում է Ժամային գործի փողոցի վրա՝ Շվարցվալդ շրջանում, որ հայտնի է իր ժամագործական արհեստանոցներով և խանութներով։

ՏրանսպորտԽմբագրել

Վալդկիրխ քաղաքը գտնվում է В 294 (Բրետեն — Ֆրայբուրգ) մայրուղու վրա։ Մոտակա խոշոր քաղաքի՝ Ֆրայբուրգի հետ կապվում է երկաթուղով և ավտոբուսային կապով։ Մոտակա միջազգային օդանավակայանները տեղադրված են Բազելում, Շտուտգարտում, Բադեն Բադենում և Ստրասբուրգում։

ԿրթությունԽմբագրել

Վալդկիրխում գործում են մի քանի տարրական դպրոցներ, ռեալական դպրոցը Կոլնաուում, Վալդկիրխի մասնագիտական դպրոց–կենտրոնը, երաժշտական դպրոց և տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոց։

Մշակույթ և տեսարժան վայրերԽմբագրել

Վալդկիրխում գործում են Շվարցվալդի կենդանաբանական այգին և Էլցտալի թանգարանը, որ ցուցադրում է տեղական ժողովրդական արվեստի նմուշներ, պատմական փաստաթղթեր։

Այստեղ են գտնվում Կաստելբուրգի և Շվարցենբուրգի ավերակները որոնք վալդկիրխյան տուրիզմի հիմնական մասն են կազմում։ Բացի այդ՝ այստեղ են կառուցված Սուրբ Մարգարիտայի կաթոլիկ եկեղեդցին և միջնադարյան արծաթի հանքը Զուգենտալում։

Ամեն երեք տարին մեկ Վալդկիրխում անցկացվում է փոքրիկ երգեհոնների տոնը (Waldkircher Orgelfest)։ Նաև ամեն երեք տարի՝ հուլիսին, քաղաքի կենտրոնում անցկացվում է պատմական տոնավաճառ (historische Marktplatzfest)։

Վալդկիրխի հայտնի բնակիչներԽմբագրել

  • Եգեր Կարլ (1888—1959), Լիտվայում Հոլոքոստի կազմակերպիչ, շտանդարտենֆյուրեր,
  • Գեորդ Շոլց (1890—1945), գերմանացի նկարիչ,
  • Ալբերտ Կոեբելե (1853—1924), գերմանա–ամերիկացի էնտոմոլոգ,
  • Դանիել Շվաբ (ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23–ին), գերմանացի ֆւոտբոլիստ, պաշտպան, խաղում է Բայեր 04–ում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

 
Կաստելբուրգ ամրոցի ավերակները
 
Շվարցենբուրգ ամրոցի ավերակները ձմռանը
 
Կաստելբուրգ
 
Քաղաքը ձմռանը