Վագրի համաշխարհային օր

տոն

Վագրի համաշխարհային օր (անգլ.՝ International Tiger Day), ամենամյա տոն, որը սահմանվել է 2010 թվականի նոյեմբերին՝ Երկրի վրա վագրերի պահպանման հետ կապված խնդիրների վերաբերյալ Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային համաժողովում («Վագրի գագաթնաժողով»)։ Տոնը նշվում է հուլիսի 29-ին[1]։

Վագրի համաշխարհային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀուլիսի 29
Հաստատված2010

Պատմություն խմբագրել

Տարբեր երկրներում վագրի համաշխարհային օրվա անցկացման գլխավոր նպատակներից մեկն է հանրությանը իրազեկել վագրերի անհետացման խնդրի և դրանց պաշտպանության միջոցների մասին[1]։

Վագրը գտնվում է միջազգային պաշտպանության ներքո, ներառված է ԲՊՄՄ Կարմիր գրքում (Հավելված 1 CITES)[2]։ 1947 թվականից վագրերի որսի ամբողջական արգելք է սահմանված։ 1955 թվականին արգելվել է, իսկ հետո խիստ սահմանափակվել վագրիկների որսը[2]։

Տարբեր վայրերում տոնը տարբեր կերպ է նշվում. օրինակ՝ աշխարհի որոշ կենդանաբանական այգիներում գիշատիչներն այդ օրը հատուկ համեղ կապոց և նվերներ են ստանում[3]։ «Global Tiger Initiative» միջազգային կազմակերպությունը վագրի համաշխարհային օրվա առթիվ վագրերի պոպուլյացիան պահպանելու նպատակով հավաքվել է շուրջ 350 միլիոն դոլար և հայտարարել, որ մինչև 2022 թվականը վայրի կատուների պոպուլյացիան ոչ միայն չի վերանա, այլև կկրկնապատկվի[4]։

Տոնում ըստ տարիների խմբագրել

 
Վագրի համաշխարհային օրը Վլադիվոստոկում, 2006 թվական

2017 խմբագրել

Վագրերի յոթերորդ ամենամյա համաշխարհային օրը տարբեր կերպ է նշվել ամբողջ աշխարհում։ Տեղական միջոցառումներ են կազմակերպվել Բանգլադեշում, Նեպալում և Հնդկաստանում, ինչպես նաև այն երկրներում, որոնք չունեն վագրերի արեալներ՝ Անգլիայում և Միացյալ Նահանգներում[5][6][7][8][9][10]։ Որոշ մարդիկ նույնպես մասնակցել են՝ փոխելով իրենց էջերի լուսանկարները սոցիալական ցանցերում[11]։ «WWF»-ը ներդրումներ կատարելու միջոցով շարունակում է աջակցել «Կրկնակի վագրեր» արշավին[12]։ Տարբեր ընկերություններ համագործակցում են «WWF»-ի հետ՝ օգնելու բարձրացնել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը[13][14]։

2018 խմբագրել

Ամբողջ աշխարհում նկատվել է վագրերի պոպուլյացիայի և նրանց պաշտպանների առջև ծառացած խնդիրների մասին իրազեկվածության բարձրացում։ Հնդկաստանը յուրաքանչյուր չորս տարին մեկ հաշվում է վայրի վագրերի քանակը և խոստումնալից աճ է գրանցել՝ 2006 թվականին 1411-ից մինչև 2014 թվականին 2226[15]։ Հնդկաստանում վագրերի պոպուլյացիայի աճն ունի հետևյալ միտումը․

  1. 2006 թվական՝ 1411
  2. 2010 թվական՝ 1706
  3. 2014 թվական՝ 2226
  4. 2019 թվական՝ 2967

Հնդկաստանը երկրի բոլոր վագրերի 75%-ի բնակավայրն է [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «29 июля отмечается Международный день тигра» (ռուսերեն). ИТАР-ТАСС. 2014 թ․ հուլիսի 29. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 Тихонов А. Красная книга России.Животные и растения. — РОСМЭН, 2002. — С. 414. — 10 000 экз. — ISBN 5-353-00500-7
  3. «В зоопарке «Лимпопо» полосатых хищников поздравили с Днем тигра» (ռուսերեն). Аргументы и факты. 2014 թ․ հուլիսի 29. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  4. Александра Чернега (2013 թ․ հուլիսի 29). «В мире отмечают День тигра» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. Independent, The. «Saving Our Tigers». Saving Our Tigers | theindependentbd.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  6. International Tiger Day
  7. «7th World Tiger Day to be marked on Saturday». The Himalayan Times. 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  8. «Tiger Day to be held at Indira Gandhi Zoological Park today». The Hans India. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Yorkshire Wildlife Park prepares for Tiger Day». ITV News. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  10. «International Tiger Day». Oregon Zoo. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  11. «'Star Trek' Actor Says Earth's 4,000 Tigers Are Worth Saving». GOOD Magazine. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  12. «WWF - Tiger Day». tigerday.panda.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  13. «The world needs more tigers – News | .eco». News | .eco. 2017 թ․ հուլիսի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  14. «Age gate». 3890.tigerbeer.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  15. On International Tiger Day, Hopes Pinned For Tiger Population To Increase Anuj Pant on NDTV, 29 July 2018

Արտաքին հղումներ խմբագրել

  1. The St. Petersburg Declaration on Tiger Conservation
  2. Tiger Recovery Program
  3. Official International Tiger Day Website, 2013
  4. International Tiger Day Website, World Wide Fund for Nature
  5. INTERNATIONAL TIGER DAY Արխիվացված 2021-01-18 Wayback Machine