Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վագիֆ Աղաջանյան (20 նոյեմբերի, 1960, Հարավ, Ասկերանի շրջան - 22 մարտի, 1994, Հորադիզ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Վագիֆ Նորիկի Աղաջանյան
20 նոյեմբերի, 1960 - 22 մարտի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հարավ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Հորադիզ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վագիֆ Աղաջանյանը ծնվել է 1960 թ. նոյեմբերի 20-ին Ասկերանի շրջանի Հարավ գյուղում։ Մինչև վեցերորդ դասարանը սովորել է հայրենի գյուղի դպրոցում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ և ուսումը շարունակել է թիվ 2 դպրոցում, որտեղ ստացել է ութամյա կրթություն, իսկ Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում՝ ծեփագործի մասնագիտություն ու միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակի՝ Ուկրաինայում տեղակայված զորամասերից մեկում։ Զորացրվելուց հետո Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում աշխատել է իր մասնագիտությամբ։ Արցախյան գոյապայքարի ակտիվ մասնակից էր։ Ծառայել է ԿՊՇ-ում՝ որպես կապավոր։ Մասնակցել է Աղդամի, Հադրութի և Մարտակերտի շրջանների գյուղերի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հորադիզի, Օմարի լեռնանցքի ազատագրական մարտերին։ Զոհվել է 1994 թ. մարտի 22-ին Հորադիզում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վագիֆ Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.