Սիլվի Վարդան

ֆրանսիացի երգչուհի
(Վերահղված է Ս. Վարդանից)

Սիլվի Վարդան (ֆր.՝ Sylvie Vartan օգոստոսի 15, 1944(1944-08-15)[1][2][3], Իսկրեց, Բուլղարիա), հայկական արմատներով ֆրանսիացի նշանավոր երգչուհի և դերասանուհի։ Նրա ելույթները ուղեկցվում էին բարդ խորեոգրաֆիկ ներկայացումներով, ֆրանսիական և իտալական հեռուստատեսությունները շատ հաճախ էին ցուցադրում նրա ներկայացումների տեսագրությունները։ 1960-ականներին և 1970-ականների կեսերին՝ նրա ամենամյա շոուների ժամանակ, ամուսնու՝ Ջոնի Հալիդեյի հետ Փարիզի Օլիմպիա և Կոնգրես դահլիճները լեփ լեցուն էին։ 2004 թվականին, երկարատև ընդմիջումից հետո նա սկսեց ձայնագրել և ելույթներ ունենալ Ֆրանկոֆոն երկրներում[5]։

Սիլվի Վարդան
Բնօրինակ անունֆր.՝ Silvi Zhorzh Vartan (traduit du bulgare) և հունգ.՝ Szilvia Zsorzs Vartan
Ի ծնե անունբուլղար․՝ Силви Жорж Вартан, ֆր.՝ Sylvie George Vartan և հունգ.՝ Szilvi Zsorzs Vartan
Ծնվել էօգոստոսի 15, 1944(1944-08-15)[1][2][3] (79 տարեկան)
Իսկրեց, Բուլղարիա
Երկիր Ֆրանսիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և կինոդերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music, RCA Records, Columbia Records, Philips Records, Մերկուրի Ռեքորդս և Ricordi International?
ԱմուսինTony Scotti?
Պարգևներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ «Վաստակի համար» շքանշանի ասպետ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[4] Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ «Ստարա պլանինա» շքանշան և Order of the cavalier of Madara
Կայքsylvie-vartan.com
 Sylvie Vartan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բուլղարիայում 1944 թվականին։ Հայրը ֆրանսահայ է եղել, մայրը՝ հունգարական ծագումով բուլղարացի հրեա։ Ինքն իրեն համարում է բուլղարուհի[6]։ 1952 թվականից Սոֆիայից տեղափոխվել է Փարիզ իր ընտանիքի հետ։ Սովորել է «Էլեն Բուշեի լիցեյ» աղջիկների հեղինակավոր հաստատությունում, որտեղ հրապուրվել է ջազով, ռոքով։ 1961 թվականին պայմանագիր է կնքել «RCA» ընկերության հետ և Ժիլբեր Բեկոյի հետ մեկնել հյուրախաղերի։ Նույն տարում առաջին անգամ հայտնվել է հեռուստաեթերում, որից հետո երկու անգամ ելույթ ունեցել «Օլիմպիա» բեմում։ Մեծ ճանաչում է գտել Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած և երգչուհու կատարած «Ամենագեղեցիկը պարելու է գնում» երգը։ Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բեմերում։ Ձայնագրել է բազմաթիվ սկավառակներ, հանդես է եկել համաշխարհային հյուրախաղերով։ Եղել է ֆրանսիացի երգիչ, դերասան Ջոնի Հալիդեյի կինը։ Վաճառել է ավելի քան 30 միլիոն ձայներիզ[7]։

Պարգևներ խմբագրել

  • Ֆրանսիայի «Արվեստի և գրականության» շքանշան (1985 թվական)
  • Ֆրանսիայի «Վաստակի համար» շքանշան (1987 թվական)
  • Ֆրանսիայի «Պատվո Լեգեոնի» շքանշան (1998 թվական)
  • Վստակի համար ազգային շքանշանի ասպետ (5.10.2006)[8]
  • Պատվո լեգեոնի ասպետ (2010 թ.)
  • Գրականության և արվեստի շքանշանի ասպետ (14.12.2011)[9]

Օտարերկրյա մրցանակներ խմբագրել

  • Մադարացի ձիավոր շքանշան (1996 թվական)
  • Սուրբ Կյուրեղ և Մեթոդիոս շքանշան (2004 թվական)
  • Սուրբ Կյուրեղ և Մեթոդիոս շղթա (2011 թվական)

Սկավառակագրություն խմբագրել

1960-ական թվականների ալբոմներ
  • 1962 : Sylvie
  • 1963 : Twiste et chante
  • 1964 : Sylvie a Nashville
  • 1965 : A gift wrapped from Paris
  • 1966 : Il y a deux filles en moi
  • 1967 : 2'35 de bonheur
  • 1967 : Comme un garçon
  • 1968 : La Maritza

Ֆիլմագրություն խմբագրել

  • Pod igoto (1952), ըստ Իվան Վազովի «Լծի տակ» վեպի
  • Un clair de lune à Maubeuge (1962)
  • Cherchez l'idole (1963)
  • D'où viens-tu, Johnny? (1964)
  • Patate (1964)
  • Malpertuis (1971)
  • L'ange noir (1994)
  • Mausolée pour une garce (2001) (TV)
  • The Missionaries (2014)

Մատենագրություն խմբագրել

  • Jour après jour, by Frédéric Quinonéro, to be published in 2008[needs update]
  • Sylvie Vartan dans la lumière, autobiography, Xo – 2007 ISBN 978-2-84563-337-7
  • Entre l'ombre et la lumière, autobiography, Xo – 2004, ISBN 2-84563-195-2
  • Sylvie Vartan, by Camilio Daccache and Isabelle Salmon, Vaderetro – 1996, ISBN 2-909828-41-7
  • Sylvie Vartan, une fille de l'Est, by Eric Cazalot and Christian Cazalot, Express Prelude & Fugue – 2003, ISBN 2-84343-163-8
  • Sylvie Vartan, Revue de mode, Paris-Musées – 2004, ISBN 2-87900-847-6
  • Dictionnaire des chansons de Sylvie Vartan, by Benoît Cachin, Tournon – 2005, ISBN 2-914237-34-0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. https://www.lepoint.fr/editos-du-point/marie-christine-morosi/sylvie-vartan-commandeur-des-arts-et-des-lettres-14-12-2011-1407359_221.php
  5. «Sylvie Vartan - Biographie, discographie et fiche artiste». RFI Musique (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 4.
  7. Baghdasaryan, Aram. «AV Production - Սիլվի Վարդան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Remise des insignes d' officier dans l'Ordre National du Mérite à Sylvie Vartan» (ֆրանսերեն). Ministère de la Culture. Վերցված է 23.04.2016-ին.
  9. «Sylvie Vartan, Commandeur des Arts et des Lettres» (ֆրանսերեն). Ministère de la Culture. 15.12.2011. Վերցված է 23.04.2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվի Վարդան» հոդվածին։