Սերգեյ Սոլովյով

ռուս խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
(Վերահղված է Ս. Սոլովյովից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սոլովյով (այլ կիրառումներ)

Սերգեյ Սոլովյով, (ռուս.՝ Сергей Александрович Соловьёв, օգոստոսի 25, 1944(1944-08-25)[1], Կեմ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2021(2021-12-13)[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս պրոդյուսեր, ռեժիսոր, գրող, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ։

Սերգեյ Սոլովյով
Сергей Соловьёв
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1944(1944-08-25)[1]
ԾննդավայրԿեմ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 13, 2021(2021-12-13)[2] (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ԱմուսինՏատյանա Դրուբիչ
Մարիաննա Կուշնիրովա
ԾնողներԴմիտրի Սոլովյով (հայր)
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
ԵրեխաներԱննա Դրուբիչ
 Sergey Solovyov (director) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1968 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Մ. Ռոմմի արվեստանոց)։ 1967-1987 թթ. եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1987 թվականից «Կրուգ» միավորման ղեկավարն է, հետագայում՝ այդ ստուդիայի վարչության նախագահը։ 90-ականների սկզբին բեմադրել է «Քեռի Վանյան» (Փոքր թատրոն) և «Ճայը» (Տագանկայի թատրոն)։ Դասավանդում է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանում, պրոֆեսոր է։ Հրատարակվում է մամուլում, ռուսական կինոյի անցյալին ու ներկային վերաբերող հեռուստահաղորդումների հեղինակ է և վարող։ Եղել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը 1994-1997 թթ.։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը միջազգային ու հայրենական կինոփառատոների մրցանակակիր է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անուն
2010 Համադասարանցիներ
2009 2-Ասսա-2
2009 Աննա Կարենինա
2003 Սիրո մասին
2000 Քնքուշ տարիք
1994 Երեք քույր
1991 Տուն աստղալից երկնքի տակ
1989 Սև վարդը թախծի նշան է, կարմիր վարդը՝ սիրո
1987 Ասսա
1986 Ուրիշի Սպիտակը և Չալպտուրիկը
1983 Ընտրյալները
1982 Ուղղակի ժառանգորդուհին
1980 Փրկարարը
1976 Սպիտակ գիշերվա մեղեդիները
1975 Հարյուր օր մանկությունից հետո
1972 Կայարանապետը
1971 Եգոր Բուլիչովը և ուրիշները
1970 Անգործությունից դրդված (Ընտանեկան երջանկություն)
1963 Նայեք դեմքին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #136187145 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 The Moscow Times / H. Amos, M. Berdy, M. FishmanAlexander Gubsky, 1992. — ISSN 1563-6275

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սոլովյով» հոդվածին։