«Փրկարարը» (ռուս.՝ «Спасатель»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը[1][2][3]։

Փրկարարը
ռուս.՝ Спасатель
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Սոլովյով
Սցենարի հեղինակՍերգեյ Սոլովյով
ԴերակատարներՎասիլի Միշչենկո
ՕպերատորՊավել Լեբեշև Տիմոֆեևիչ
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունՄոսֆիլմ
IMDbID 0081544

Ֆիլմը Սերգեյ Սոլովյովի եռերգության երկրորդ մասն է, որը սկսվել է «Հարյուր օր մանկությունից հետո» ֆիլմով և ավարտվել է «Ուղղակի ժառանգորդուհի» ֆիլմով։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է գավառական քաղաքի կյանքի երկու օրվա մասին։

Փրկարար Վիլյա (Վիլհելմ) Տիշինը, որն աշխատում է ՋԽՓԸ կայանում, պատրաստվում է մեկնել բանակ։ Նրա մայրը ցանկանում է հանդիսավոր կերպով նշել այդ իրադարձությունը և առաջարկում է, որ Վիլյան հավաքի իր ընկերներին ու տոնին հրավիրի իր սիրած աղջկան։ Սակայն Վիլյան սիրած աղջիկ չունի և դիմում է պատահական ծանոթի՝ Օլյային՝ խնդրելով միջոցառման ժամանակ խաղալ իր ընկերուհու դերը։ Նրանց կարճատև շփումը հանգեցնում է մտերմության։

Քաղաք է վերադառնում Ասյա Վեդենեևան՝ դպրոցի նախկին շրջանավարտը, որը գաղտնի սիրահարված է իր գրականության ուսուցիչ Լարիկովին։ Ասյան, որն այժմ բժշկական ինստիտուտի ուսանող է, ամուսնացել է ձանձրալի ու հաշվենկատ մարդու՝ Գանինի հետ։ Նա ցանկանում է շնորհավորել Լարիկովին ծննդյան օրվա կապակցությամբ՝ նրա համար գնելով թանկարժեք նվեր, բայց ուսուցիչը անտարբեր է մնում նրա զգացմունքների նկատմամբ։ Փչովի նավով նավարկելով ափից հեռու՝ Ասյան փորձում է խեղդվել, սակայն պատահաբար փրկարարական կայանում հայտնված Վիլյան ափ է հանում նրան։ Ասյան պատմում է իր վիճակի մասին իր նախկին դասընկերոջը և հայտնում, որ սպասում է երեխայի։ Հերոսները զգում են հոգևոր մտերմություն։ Գանինը Լարիկովի մոտ խանդի տեսարան է սարքում՝ սպառնալով ատրճանակով, բայց տեսնելով նրա սառնասրտությանը՝ զիջում է՝ հասկանալով, որ նրա հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են։

Արդյունքու ծառայության վայր մեկնող Վիլյային միանգամից ճանապարհում են երկու աղջիկ՝ Ասյան և Օլյան։

Դերերում խմբագրել

  • Տատյանա Դրուբիչ – Ասյա Վեդենեևա
  • Վասիլի Միշչենկո – Վիլյա Տիշին
  • Սերգեյ Շակով – Լարիկով
  • Օլգա Բելյավսկայա – Օլյա
  • Վյաչեսլավ Կոնոնենկո – Գանին
  • Ալեքսանդր Կայդանովսկի – Վարակսին (հնչյունավորող՝ Անատոլի Ռոմաշին)
  • Սերգեյ Խլեբնիկով – Բադեյկին
  • Վալերի Լևուշկին – Պաշա
  • Գալինա Պետրովա – Լիկա
  • Եկատերինա Վասիլևա – Կլարա
  • Նատալյա Օրլովա – Վիլյայի մայրը
  • Անատոլի Մալաշկին – աճպարար
  • Վալենտինա Ուշակովա – Գանինի մայրը
  • Ալեքսանդր Սամուլեկին – զինկոմիսարիատի աշխատակից
  • Անդրեյ Խալյավին – կինոօպերատոր

Նկարահանող խումբ խմբագրել

Մրցանակ խմբագրել

  • 1980 – Վենետիկի կինոփառատոն – Special Jury Citation (Սերգեյ Սոլովյով)

Արձագանքներ խմբագրել

Շատ քննադատներ ֆիլմը գնահատել են որպես «Հարյուր օր մանկությունից հետո» և «Ուղղակի ժառանգորդուհի» ֆիլմաշարի մաս[4][5][6]։

Կինոքննադատ Ռ. ն. Յուրենևը գրել է, որ ռեժիսոր Ս. Սոլովյովը «չի վիճարկում հոգևոր դաստիարակության մասին իր միտքը, այլ կրկին ապացուցում է այն՝ գնալով հակառակ կողմից»[7]։ Նա ֆիլմը գնահատել է հետևյալ կերպ. «Սոլովյովի մոտ ֆիլմը ստացվեց ոչ թե ուսուցողական, այլ զգացմունքների կոչ անող, անհանգստացնող»[8]։

Քննադատ Լև Աննինսկին ֆիլմը անվանել է հետաքրքիր և անսովոր[9]։ Նա նշել է, որ «Փրկարարը» ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ դրա հեղինակները դիտում են մի երիտասարդի հոգին, որը ծնվել է սկզբունքորեն նոր իրավիճակում, այս իրավիճակը կարելի է անվանել ավանդական մտավորականության նվազում»[10]։

Կինոգետ Ա. Լիպկովը նշել է, որ ֆիլմում «ցուցադրվում է գրեթե անլուծելի բարդության բարոյական կոնֆլիկտ՝ բազմաթիվ հերոսների կյանքի ճշմարտությունների միահյուսման մեջ, որոնցից յուրաքանչյուրի հետևում երևում է բնավորության ճշմարտությունը, կյանքի ճշմարտությունը»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мои безумные сюжеты — следствие любви к профессии»
  2. На ВДНХ в выходные будут проходить бесплатные кинопоказы
  3. «Бесплатные кинопоказы по выходным начнутся на ВДНХ с 24 июня». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. Юренев Р.Н. Заботы о духовности, 1983, էջ 42
  5. 5,0 5,1 Липков А.И. Мир фильмов Сергея Соловьёва, 1986, էջ 88
  6. Фёдоров А.В. Кинематограф в зеркале советской и российской кинокритики, 2016, էջ 69
  7. Юренев Р.Н. Заботы о духовности, 1983, էջ 43
  8. Юренев Р.Н. Заботы о духовности, 1983, էջ 44
  9. Аннинский Л.А. Свято место..., 1984, էջ 46
  10. Аннинский Л.А. Свято место..., 1984, էջ 47

Գրականություն խմբագրել

  • Юренев Р.Н. Заботы о духовности // Искусство кино. — 1983. — № 4. — С. 41—49.
  • Аннинский Л.А. Свято место... // Искусство кино. — 1984. — № 5. — С. 44—57.
  • Липков А.И. Мир фильмов Сергея Соловьёва. — М.: Союз кинематографистов СССР, 1986. — С. 88—104. — 144 с.
  • Фёдоров А.В. Кинематограф в зеркале советской и российской кинокритики. — М.: Изд-во МОО «Информация для всех», 2016. — С. 69. — 228 с.

Արտաքին հղումներ խմբագրել