Սերգեյ Ռախմանինով

(Վերահղված է Ս. Ռախմանինովից)

Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինով (ապրիլի 1, 1873(1873-04-01)[1][2][3][…], Starorussky Uyezd, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1943(1943-03-28)[4][5][6][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։

Սերգեյ Ռախմանինով
Բնօրինակ անունռուս.՝ Сергей Васильевич Рахманинов
Ի ծնե անունռուս.՝ Сергей Васильевич Рахманинов
Ծնվել էապրիլի 1, 1873(1873-04-01)[1][2][3][…]
Starorussky Uyezd, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մահացել էմարտի 28, 1943(1943-03-28)[4][5][6][…] (69 տարեկան)
Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
ԳերեզմանՔենսիկո
Ժանրերօպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երաժշտագետ և վիրտուոզ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկովյան դպրոց 19
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1892)[1], Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1885)[1] և Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
ԱմուսինՆատալյա Սաթինա
Պարգևներ
Կայքrachmaninoff.org
Ստորագրություն
Ստորագրություն
 Sergei Rachmaninoff Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ըստ ընտանեկան ավանդույթի, Ռախմանինովների տոհմը սերվել է մոլդովյան իշխան Ստեփան Մեծի թոռից՝ Վասիլիյից, ում Ռախմանին էին կոչում։ Մայրը՝ Լյուբով Պետրովնան (Բուտակովան), գեներալ Պ. Ի. Բուտակովի դուստրն էր։ Կոմպոզիտորի հորական պապը՝ Արկադի Ալեքսանդրովիչը, երաժիշտ է եղել, դաշնամուր նվագել սովորել է Ջոն Ֆիլդայի մոտ և համերգներով հանդես է եկել Տամբովում, Մոսկվայում և Պետերբուրգում։

1882 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի, 1885 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիաների փոքրահասակների բաժիններում։ Ուսանելու տարիներին գրել է «Իշխան Ռոստիսլավ» սիմֆոնիկ պոեմը և դաշնամուրի Առաջին կոնցերտը։ Նրա ստեղծագործական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել է կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին։

Ռախմանինովը 1892 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական (Մեծ ոսկե մեդալ) բաժինները։ Դիպլոմային աշխատանքը «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան է (ըստ Ալեքսանդր Պուշկինի «Գնչուներ» պոեմի), որը 1893 թվականին բեմադրվել է Մոսկվայի Մեծ թատրոնում։

1890-ական թվականներին գրել է «Ժայռ» սիմֆոնիկ ֆանտազիան, «Էլեգիական տրիոն» (Պյոտր Չայկովսկու հիշատակին), Առաջին սիմֆոնիան, դաշնամուրային «Ֆանտազիա-պիեսներ», «Երաժշտական ակնթարթներ», ռոմանսներ և այլ գործեր։ Նրա ստեղծագործական վերելքը սկսվել է 1900-ական թվականներից. ստեղծել է իր նշանավոր երկերի մեծ մասը՝ դաշնամուրի Երկրորդ և Երրորդ կոնցերտները, «Գարուն» կանտատը, «Ժլատ ասպետը» (ըստ Ալեքսանդր Պուշկինի), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (ըստ Ալիգիերի Դանտեի) օպերաները, Երկրորդ սիմֆոնիան, «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, նաև բազմաթիվ պրելյուդներ ու ռոմանսներ։

Ռախմանինովը 1906-1914 թվականներին որպես դաշնակահար և դիրիժոր, հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, 1917 թվականին՝ Շվեդիայում։ Ճանաչվել է հատկապես ռուս կոմպոզիտորների օպերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների նորովի մեկնաբանմամբ։

1918 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ 1918-1943 թվականներին գրել է դաշնամուրի Չորրորդ կոնցերտը, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով»` դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային «Վարիացիաներ Կորելլիի թեմայով» և այլ գործեր։ Հայրենիքի թեմայով գրած նրա «Ռուսական երեք երգ» (երգչախմբի և նվագախմբի համար), Երրորդ սիմֆոնիա, «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունները համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից են։ Կոմպոզիտորը Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին համերգների հասույթը փոխանցել է Կարմիր բանակի և ԽՍՀՄ պաշտպանության հիմնադրամներին։

Ռախմանինովի ստեղծագործության կարևորագույն բնագավառը դաշնամուրային երաժշտությունն է։ Գրել է մեծածավալ (4 կոնցերտ, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով» և այլն) և փոքրածավալ («Երաժշտական ակնթարթներ», «Էտյուդ-պատկերներ», պրելյուդներ և այլն) ստեղծագործություններ։ Հեղինակ է նաև ավելի քան 80 ռոմանսների։ Նրա կատարողական արվեստին բնորոշ են տեխնիկական կատարելությունը, ինքնատիպ՝ «ռախմանինովյան» ռիթմը։ Կոմպոզիտորը մեծ ավանդ ունի նաև ռուսական հոգևոր երաժշտության զարգացման մեջ («Հովհան Ոսկեբերանի պատարագը», «Երեկոյան ժամերգություն» և այլն)։ Նա ռուսական ռոմանտիզմի լավագույն ավանդույթների հետևորդներից է։

Ռախմանինովը ստեղծագործական և բարեկամական կապեր է ունեցել հայ դիրիժոր և ջութակահար Կոստանդին Սարաջևի («Էլեգիական տրիո» ստեղծագործության առաջին կատարողներից էր) և գրող Մարիետա Շահինյանի հետ։ Կոմպոզիտորի խնդրանքով իր ռոմանսների մեծ մասի բանաստեղծական տեքստերն ընտրել է Շահինյանը։ Լավագույններից է «Գիշերն իմ այգում» ռոմանսը (ըստ Ավետիք Իսահակյանի «Ուռենի» բանաստեղծության, թարգմանությունը՝ Ալեքսանդր Բլոկ։

Հիշատակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Риман Г. Рахманинов (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1084.
  2. 2,0 2,1 Rachmaninoff, Sergei Vasilievich // The Enciclopædia Britannica — 12 — London, NYC: 1922. — Vol. XXXII Pacific Ocean Islands to Zuloaga. — P. 219.
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Рахманинов Сергей Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
  7. 7,0 7,1 7,2 https://www.nytimes.com/1943/04/20/archives/rachmaninoff-will-filed-estate-except-2-pieces-of-land-in-germany.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 589